AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 8957, Տպվել է` 1717, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ, Լուսանկար ըՙ Տաթեւ ԵնոքՅանի

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը հյուրընկալել էր բուհի շրջանավարտ, նկարիչ Արթուր Օշականցուն (Սարգսյան):

«95 տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանն ունեցել է հարյուր հազարից ավելի շրջանավարտ, որոնց զգալի մասն իր ուրույն դերակատարությունն է ունեցել մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման գործում: Դա շրջանավարտների այն պաշարն է, որով բուհը հպարտացել եւ առ այսօր հպարտանում է. այդպիսին է նաեւ Արթուր Օշականցու պարագան», - նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու շնորհակալություն հայտնեց նրան հեռավոր Լոնդոնում հայկական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Նկարչին նվիրված հանդիպմանը ներկա էին համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ղեկավարները, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներ, նկարիչներ, արվեստագետներ, նրա արվեստը գնահատողներ, հյուրեր:

«Արթուր Օշականցին ինձ համար Հայաստանն էՙ հայ ժողովրդի արժանի զավակներից: Նա արթնանում ու ապրում է իր երկրով ու բազում թելերով կապված է հայկական մանրանկարչության եւ հայրենիքի հետ»,-նշեց արվեստաբան Մարտին Միքայելյանն ու ապագա նկարիչներին հորդորեց համախմբվել նրա շուրջՙ նրան նախ պետք է հայրենիքը գնահատի:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը կարեւոր իրադարձություն համարեց նկարչի հյուրընկալվելը բուհում եւ նկատի ունենալով Օշականցունՙ ուսանողներին վստահեցրեց, որ նման բարձունքի հասնելու գլխավոր նախապայմանը աշխատասիրությունն է: «Ոսկեզօծ աշնանը կազմակերպվեց եղանակին համապատասխան գույներով ստեղծագործող նկարչի հետ հանդիպումը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ 20 տարի զբաղվել է սփյուռքահայ արվեստի ուսումնասիրմամբ ու միշտ ինքն իրեն հարցրելՙ եթե արվեստագետը սովորում, մայրական գուրգուրանքն ստանում է հայրենիքում, իսկ ստեղծագործում արտասահմանում, նրան հա՞յ արվեստագետ է պետք համարել. «Հիմա արդեն ունեմ դրա պատասխանը. եթե արվեստագետն անկեղծ է եւ իր կտավներում երեւում է ազգային նկարագիրը, ուրեմն նա հայ է»:

Նկարչի արվեստի մասին խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը ՙ նկատելով, որ նա յուրահատուկ փայլ է հաղորդել հայ գեղանկարչությանը, մի նոր էջ բացել հայ կերպարվեստումՙ գույնի ինքնատիպ զգացողությամբ. «Նա խիստ ազգային արվեստագետ է, ում մեջ արվեստն ու մարդկային արժանիքները համատեղված են»:

Հայկական մշակույթի ներկայիս խնդիրների, արվեստագետներին գնահատելու, արժեւորելու մասին խոսեց նաեւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ՙ վստահեցնելով, որ հայկական մշակույթի մասին խոսելիս պետք է հիշելՙ մեթոդներով հայի գենի հետ հնարավոր չէ խոսել. գիտությունը պետք է ընդունի, որ կա պարզապես հայկական լեռնաշխարհ: «Արթուր Օշականցին ստեղծագործում է առանց գոռալու, աղաղակելու, նա արվեստագետ է, ով մեր անունից աշխարհի հետ երկխոսության մեջ է»,-նշեց Լեւոն Իգիթյանը եւ հույս հայտնեց, որ նկարիչն առաջիկայում ցուցադրություն կունենա նաեւ հայրենիքում:

Ցերեկույթի ավարտին խոսեց նաեւ Արթուր Օշականցին եւ վստահեցրեց, որ հայրենիքից մեկնելու է բավարարված, հպարտ ու երջանիկ. «27 տարի անց ես նորից իմ տանն եմ: Բազմաթիվ պարգեւներ ու գնահատականներ ունեմ հայրենիքից դուրս, հիմա միայն հասկացա, որ ամենաբարձր գնահատականը ես այսօր ստացա»,- նշեց նկարիչն ու շնորհակալություն հայտնեց հարազատ կրթօջախում ջերմ դիմավորելու համար:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը Արթուր Օշականցուն նվիրեց Համալսարանի 95 ամյակին նվիրված ալբոմը, իր «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքերը, գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս եւ «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվոգիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.