AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 9061, Տպվել է` 1719, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԳՐԻՆ ՔԱՐՏԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով հոկտեմբերի վերջին օրը Մանհեթենում զոհվեցին հեծանվային ուղեգոտում երթեւեկող հեծանվորդներ եւ մայթին գտնվող մարդիկ, 9/11 ահաբեկչությունից հետո իր ծանրությամբ երկրորդ դեպքն է, ինչը տեղի ունեցավ գրեթե նույնՙ «ground zero» կոչվող վայրում: Դրսում ցերեկային իրենց հանգիստն անցկացնող 8 հոգի այլեւս տուն չվերադարձան, 11 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

CNN-ի փոխանցմամբ, այս ողբերգության կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփը դեպքի հաջորդ օրը Սպիտակ տան կառավարության նիստում հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել «Գրին քարտի» վիճակախաղի (DV, Diversity visa) ծրագիրը: Այն գործում է 1990 թ.-ից, տարածելով շուրջ 50 հազար վիզա այն երկրների համար, որտեղից ԱՄՆ ներգաղթի ցածր մակարդակ կա:

29 ամյա ահաբեկիչ Սեֆուլլո Սեյիպովը 7 տարի առաջ Ուզբեկստանից Մ. Նահանգներ է եկել այդ վիճակախաղին մասնակցելու միջոցով: 3 երեխաների հայրը վերջին շրջանում հարել է «ԻՊ» ծայրահեղական գաղափարներին: Իր դիվային ծրագրի իրագործման նպատակով Ֆլորիդայի նահանգից ամիսներ առաջ տեղափոխվել է Նյու Ջերսի, այնտեղից բեռնատար ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, քաջ տեղյակ լինելով, որ Նյու Յորքում նման մեքենա ձեռք բերելը գրեթե անհնար էՙ Նյու Յորքի ոստիկանության կողմից դրանց նկատմամբ խիստ վերահսկողություն եւ հաշվառում սահմանելու պատճառով, պայմանավորվածՙ Բեռլինում եւ Նիցցայում կատարված «բեռնատարային» ոճի ահաբեկչություններով:

«Այսօր ես սկսում եմ «Գրին քարտի» վիճակախաղի դադարեցման գործընթացը»,- ասել է Թրամփը, պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի եւ պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսի ներկայությամբ: Այս առաջարկով նա պատրաստվում է դիմել Կոնգրեսին: Խստացվելու է նաեւ ընտանիքի անմիջական անդամների պահանջի (joining to family) ծրագրի իրականացումը: Ըստ Թրամփի հայեցակետի, Ամերիկայի ներգաղթյալների մասին օրենքը պետք է հիմնովին վերանայվի, անցում պետք է կատարվի ներգաղթյալների մտավոր եւ մասնագիտական արժանիքների վրա հիմնված համակարգին:

Այս օրերին ոչինչ չի ընկրկում, նույնիսկՙ ազգային ողբերգությունը, որպեսզի դեմոկրատ-հանրապետական կողմերի առճակատումը մի պահ դադարի: Թրամփն առիթը բաց չթողեց քննադատելու 1990-ին «Գրին քարտ» վիճակախաղի ծրագրի նախաձեռնող, դեմոկրատ սենատոր Չաք Շումերին, աշխարհում այս վիճակախաղի իրագործումն արտոնելու համար, որն ահաբեկիչների ներթափանցման օրինական ճանապարհի է վերածվել, ծրագիրն անվանելովՙ "Chuck Schumer beauty":

Ցավոք, ուզբեկ ահաբեկչի պատճառով պետք է տուժեն այս ծրագրից օգտվող բոլոր երկրները: Առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ հասու կլինեն խնդրով մտահոգվողների համար: Այստեղ տեղին է ասել, որ սպասվող հետաքննությունները կօգնեն բացահայտելու այս ծրագրում կատարված բոլոր անօրինություններն ու խարդախությունները, մանավանդՙ Ուզբեկստանի մասով: Համակարգին ծանոթ լինելով ասեմ, որ ակնհայտորեն վերջին հինգ տարիների ընթացքում Ուզբեկստանից «Գրին քարտ» շահողների թիվը անհամեմատ շատ ավելի մեծ էր մյուս երկրների համեմատությամբ: Հայտնի է, որ որեւէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին: Մոտ է ժամը նաեւ այս պարադոքսը պարզելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.