AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 10578, Տպվել է` 1792, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ

Հ. Ծ.

Բրյուսելյան «EUobserver-ին» տված հարցազրույցի ընթացքում Գերմանիայի քաղաքացի, թուրք այլախոհ գրող Դողան Ակհանլին նշել է, որ Էրդողանի հարձակումները է՛լ ավելի մեծ ճանաչում են բերել իրեն: Վաթսունամյա գրողը ներկայիս գտնվում է Մադրիդում, այն բանից հետո, երբ Իսպանիայի ոստիկանությունը Ինտերպոլին ներկայացված Թուրքիայի հայտի հիման վրա ձերբակալեց նրան: Նա եկել էր Իսպանիա հանգստանալու: Թուրքիան Իսպանիայից պահանջում է արտահանձնել Դողանինՙ նրան համարելով «ահաբեկիչ»:

Ակհանլին, գրում է Էնդրու Ռետմանը , ծնվել է Թուրքիայում, բայց 1991-ին Գերմանիա է փախչել խուսափելու համար հետապնդումներից: Նրան հալածում էին Հայոց ցեղասպնության եւ քրդերի հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ ունեցած իր դիրքորոշման համար:

«Թուրքական իշխանությունները չեն կարողանում հանդուրժել այն, որ ես Թուրքիայի խնդիրներն եմ վեր հանում», նշել է նա կայքի լրագրողին, ավելացնելով, որ իր գրքերն այնքան մեծ ճանաչում չէին բերել իրեն, որքան այդ հալածանքները: Նա շնորհակալություն է հայտնել հատկապես երկու կառույցներիՙ Գյոթեի անվան ինստիտուտին եւ PEN գրողների միջազգային ընկերակցությանը հոգալու համար իր ֆինանսական կարիքները Մադրիդում, որտեղ ամեն երկուշաբթի իշխանություններին պետք է ներկայանա ապացուցելու համար, որ Մադրիդում է:

«Բռնությունը Թուրքիայում պասիվ չէ: Այն սպանում է մարդկանց մեր աչքերի առաջ: Ազգայնականությունը վտանգավոր մթնոլորտ է ստեղծել: Բայց Էրդողանը չի կարող շարունակել կառավարել Թուրքիան հենվելով միայն գյուղական բնակչության վրա: Եվրոմիության երկրները պետք է ավելի ակտիվորեն պաշտպանեն աշխարհիկ եւ ժողովրդավարական ուժերին», եզրակացրել է նա:

Նկար 1. Դողան Ակհանլին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.