AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 10728, Տպվել է` 1794, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Այս տարի հիմնադրման 20-ամյակն է նշում Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը: Վերջինիս սրահում, որտեղ բացվել էր նաեւ կրթօջախի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, Թեքեյան մշակութային միության հրատարակած այս հույժ արժեքավոր գրքի շնորհանդեսը մայիս ամսին տեղի էր ունեցել մայրաքաղաքումՙ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, օգոստոսինՙ Նյու Ջերսիում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում, բայց կազմակերպիչները ցանկացել էին այն ներկայացնել նաեւ Գյումրիի արվեստասերներին ու ոլորտի ուսանող երիտասարդներին:

«Մեր կորսված հայրենիքն ու մեր կորսված հայրենիքի կյանքի ժամանակը մնացին գրքերում եւ զանազան գրվածքներում: 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայկական կյանքի պատկերը այսօր էլ մնում է թերի ու անկատար: Եվ անավարտ, որովհետեւ անկատար եղավ ինքըՙ կյանքը, դաժանորեն ընդհատված ու սպանված...»,- գրում է «Հուշերի» բնագիրը հրատարակության պատրաստած, առաջաբանի եւ ծանոթագությունների հեղինակ Երվանդ Տեր-Խաչատուրյանը : Այդ «կյանքի ժամանակն» ապրած մանավանդ մեծ անհատների այսպիսի գրությունները մեզ մտովի կրկին ու կրկին վերադարձնում են այնտեղ, վերստեղծում մեր առայժմ կորուսյալ հայրենիքի ու նրա երբեմնի բաբախուն կյանքի բազմակողմանի պատկերը, տալիս այն ճանաչելու եւ կատարվածը վերլուծելու, իմաստավորելու հարուստ նյութ: Ինչպես Գյումրու շնորհանդեսի ժամանակ նկատեց արվեստաբան Արաքս Մարգարյանը , ավելի քան 75-ամյա լռությունից կյանքի կոչված այս հուշերն ունեն նաեւ գրականագիտական արժեք, նաեւ ազգագրական արժեք, նաեւ կարեւոր են քաղաքական բացահայտումների տեսակետից:

Շնորհանդեսին այս հրատարակության կարեւորության ու գրքի արժանիքների մասին խոսեցին նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը , ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , ԵՊՀ դասախոս, արվեստաբան, գրականագետ, հուշերի գիրքը կազմող Երվանդ Տեր-Խաչատուրյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.