AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 12628, Տպվել է` 1698, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թե որտեղի՞ց է լսել 30-ամյա չինուհի Յու Լուն Չունը Խոր Վիրապի մասին, պարզ չէ: Ամեն դեպքում կինը հայրենի Չինաստանում լսել է մեր երկրի մասին, իմացել է, որ մենք առաջինն են ընդունել քրիստոնեությունը, տեղեկացել է, որ քրիստոնեությունը մեր երկիր է բերել Գրիգոր Լուսավորիչը, հետաքրքրվել ու իմացել է, որ Լուսավորիչը պահվել է Խոր Վիրապ կոչվող վայրում եւ ինքը անպայման ցանկացել տեսնել Հայաստանը, առաջինը քրիստոնեությունն ընդունած մարդկանց, եւ այն վայրը, որտեղ պահել են քրիստոնեությունը բերողինՙ առաջինը քրիստոնեությունն ընդունածները: Ցանկացել է եւ եկել Հայաստան: Հյուրանոցում տեղավորվելով եւ Հայաստանում մեկ գիշեր անցկացնելուց հետո, 30-ամյա չինուհին հաջորդ օրըՙ հոկտեմբերի 1-ին, ճանապարհվում է դեպի Խոր Վիրապ: Տպավորվո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է ասել, ամեն դեպքում Յու Լուն Չունը չի հրապարակել իր լուսանկարներըՙ Խոր Վիրապից, Արարատի ֆոնին: Եկեղեցում որոշ ժամանակ անցկացնելուց հետո չինուհին որոշում է վերադառնալ Երեւան, բայց քանի որ այն մեքենան, որով գնացել էր Խոր Վիրապ, նրան սպասած չի լինում, չինուհին սկսում է մեքենա փնտրել Երեւան տեղափոխվելու համար: Բախտի բերմամբ հենց Փոքր Վեդի գյուղի տարածքում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կանգնած է լինում «ВАЗ 2106» մակնիշի մեքենա: Սիրալիր չինուհին ժպտալով մոտենում է մեքենային: Հանկարծ դիմացից, ոչ պակաս սիրալիր հայացքով նրան է մոտենում Ավշարի 33-ամյա քաղաքացի Խաչիկը, որը հենց մեքենայի տերն է լինում: Երկուսն էլ միմյանց ժպտում են, Խաչիկըՙ քթի տակ, եւ վերջինս ինքն է առանց սպասելու Յու Լուն Չունի խոսքինՙ առաջարկում նրան իր ծառայությունները: Հա, ի դեպ, մինչ այդ պահը Խաչիկն իր կյանքում չինուհիներ իհարկե տեսած լինում է, բայց միայն կինոներում, այն էլ գերմանական: Մի խոսքով, Յու Լուն Չունը հարմարավետ տեղավորվում է Խաչիկի կողքին, Խաչիկն էլ չինուհուն դիտող չտես տղերքին աչքով է անում եւ մեքենան շարժվում է դեպի Երեւան: Ճանապարհին Խաչիկը մի շոկոլադ է հյուրասիրում չինուհուն, ինչը Յու Լուն Չունը սիրով ընդունում էՙ մտածելով, թե որքան հյուրասեր են այս հայերը, Աստված իմ: Մի քանի րոպեից հասնում են տեղ, բայց ոչ թե Երեւան, այլ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն կոչվող տարածք: Խաչիկը մեքենան կանգնեցնում է եւ ժպտում, չինուհին լայն բացում է աչքերը, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ է ժպտում Խաչիկը: Հասկանում է, բայց արդեն բավականին ուշ, այդ ընթացքում Խաչիկը հասցնում է սեռական հարաբերություններ ունենալ չինուհու հետ, հասկանալի է, վերջինիս կամքին հակառակ... Հոկտեմբերի 2-ին չինուհին հայտնում է, որ իրեն բռնաբարել են: Ուշագրավ է, որ նա այդ մասին հայտնում է ոչ թե իրավապահներին, այլ Արմենիա բժշկական կենտրոնի բժիշկներին: Նշանակվում է դատաբժշկական քննություն, Յու Լուն Չունի բռնաբարության ենթարկված լինելը համարվում է ապացուցված, հարուցվում է քրեական գործ, Խաչիկն արագ հայտնաբերվում է եւ Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբՙ ձերբակալվում:

Հոկտեմբերի 4-ին էլ մի 36-ամյա ռուս կին, որը նույնպես զբոսաշրջիկ է լինում, Բագրատաշենից ցանկանում է վերադառնալ Երեւան: Նրան օգնության ձեռք է մեկնում Ճոճկան գյուղի բնակիչ մի հայ տղամարդ, եւ ռուս զբոսաշրջիկը Յու Լուն Չունի պես հարմարավետ նստում է հայ տղամարդու մեքենայում: Քանի որ Բագրատաշենիցՙ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարական կենտրոնը բավականին հեռու է գտնվում, տղամարդը որոշում է Նոյեմբերյանի ոլորանների վրա մի տեղ պահել, մանավանդ որ ժամը 21:30-ն է լինում, բավականին մութ: Հենց ոլորանների վրա էլ ճոճկանցին բռնաբարում է ռուս զբոսաշրջիկին: Վերջինս ահազանգում է, որ իրեն ենթարկել են սեռական բռնության, եւ ճոճկանցի բռնաբարը ձերբակալվում է: Ի դեպ, ոստիկանությունը հատուկ շեշտում է, որ ճոճկանցին ռուս կնոջը միայն բռնաբարել է, ծեծի չի ենթարկել, սա, թերեւս, ռազմավարական դաշնակցային նկատառումներից ելնելով է հատուկ շեշտվում:

Այսքանով առայժմ ավարտվում են միջազգային բռնաբարությունները Հայաստանում: Էլ մի ոչ ճոճկանցիխաչիկ ոչ մի զբոսաշրջիկի չի բռնաբարել, եթե հաշվի առնենք, որ Յու Լուն Չունը եւ ռուս տիկինը, որի անունը չի հրապարակվում, համապատասխանաբար Չինաստանում եւ Ռուսաստանում բազմաթիվ ընկերուհիներ կունենան, որոնց անպայման կպատմեն, թե ի՞նչ են անում հայ տղամարդիկ կին զբոսաշրջիկների հետ, ապա կարելի է ենթադրել, որ միջազգային բռնաբարություններ Հայաստանում դեռ երկար չեն գրանցվի: Մնում է այդ ընթացքում զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանը դարձնել զբոսաշրջության կենտրոն, ներկայացնել աշխարհին Հայաստանի գրավչությունները եւ չզարմանալ, որ այդ գրավչությունների ներկայացման սեմինարներին մի ռուս կին, կամ մի չինուհի, կարող է ոտքի կանգնել եւ հետաքրքրվել սեմինավարիցՙ իսկ Հայաստանում տղամարդիկ շարունակո՞ւմ են բռնաբարել...

Ի դեպ, Ուրցաձորի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների պահպանության կենտրոնից չինուհու դրամայից հետո հայտարարեցին, որ դեպքն իրենց տարածքում չի եղել, դե այսինքնՙ եթե մեր տարածքում լիներ, մենք թույլ չէինք տա, առնվազն վայրի կենդանիներին քսի կտայինք բռնաբարների վրա...

Ամեն դեպքում ոստիկանությանն առաջարկում եմ Հայաստանի բոլոր ճոճկանխաչիկներին տանել Վայրի կենդանիների պահպանության կենտրոն , քանի որ նրանք ե՛ւ վայրի են, ե՛ւ կենդանի, իսկ թե արժի՞ արդյոք նրանց պահպանել, կորոշեն վայրի կենդանիները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.