AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 12462, Տպվել է` 1699, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայից պահանջում են սուլթանին պատկանած 7.756 գույքը: Այժմ Ստամբուլի հանրապետական դատարանը ստիպված կլինի առանձին-առանձին ուսումնասիրել Աբդուլ Համիդի ունեցվածքի հանդեպ հավակնություններ հայտնած 100 հայցվորներիՙ սուլթանի հետ ունեցած արյունակցական կապն ու ըստ դրաՙ ունեցվածքի բաշխման ժամանակ նրանց ստանալիք տոկոսները:

Հետաքրքրական է, որ չնայած Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայի հանրապետությունից պահանջում են երկրի տարածքում գտնվող 7.756 գույք, Թուրքիայում որպես Աբդուլ Համիդի սեփականություն առկա է գրանցված ընդամենը 2.369 գույք:

Աբդուլ Համիդին պատկանած հողատարածքները Թուրքիայում հաշվվում են 1 մլն 256 հազ. 947 հեկտար, որից 391 հազ. 573-ը պետականացված է:

Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդուլ Համիդի թոռները ցանկանում են Թուրքիա վերադարձնել սուլթանիՙ օտարերկրյա բանկերում մնացած խոշոր դրամական միջոցները:

Աբդուլ Համիդը հայտնի է նաեւ «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդերը կազմակերպելու համար: Հետաքրքրական է այդ ջարդերի ժամանակ սպանված հայերի ժառանգները ե՞ւս կարող են հիշել եւ պահանջել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.