AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7056, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ» ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԿԱՊԻՏՈԼ ՀԻԼՈՒՄ

Հ. Ծ.

Միջազգայնորեն ճանաչված հասարակական գործիչ Դին Կեյնն ու «Ժխտողականության ճարտարապետները» (Architects of Denial) վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսեր Մոնտել Ուիլյամսը Կապիտոլ Հիլում միացել են Ամերիկայի Հայ դատի (ANCA) հանձնախմբի անդամների կոչինՙ ուղղված ամերիկացի օրենսդիրներինՙ մերժելու Թուրքիայի ժխտողականւթյունը եւ բռնատիրական քաղաքականությունը եւ ընդունելու «H.Res.220 եւ S.Res.136» բանաձեւերը, որոնք Հայոց ցեղասպանության դասերից օգտվելով կոչ են անում խուսափել հետագա վայրագություններից: Այս մասին տեղեկացնում է ANCA-ի հոկտեմբերի 2-ի հաղորդագրությունը:

Հավաքին, որը տեղի է ունեցել Մ. Նահանգների ռազմածովային հուշահամալիրում վերոնշյալ ֆիլմի վաշինգտոնյան ցուցադրման շրջանակներում, ներկա են գտնվել ինչպես Հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցության պատգամավորներ, որոնց թվում են եղել Ջիմ Կլայբըռնը (Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդի օգնական), Էլիոտ Էնգելը (ներկ. պալատի արտաքին գործերի հանձնախմբից), Քեյվին Քրամերը, Դեն Դոնովանը, Տրենթ Ֆրանքսը, Ջոդի Հայսը, Դունկան Հանտերը եւ ուրիշներ:

Սեպտեմբրեի 27-ին Կեյնը Fox News-ի հաղորդավար Տակեր Կառլսոնի հետ է զրուցել ֆիլմի ցուցադրմանը խոչընդոտող երեւույթների մասին: Դրանից առաջ Ուիլյամսին է հյուրընկալել CBS-ը:

«Ժխտողականության ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվելու է այսօր, հոկտեմբերի 6-ին, Ամերիկայի ավելի քան 10 քաղաքներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.