AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7678, Տպվել է` 931, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԿ-Ի ՆՈՐ ՃԱՄԲԱՐԸՙ ԹԱԼ-ԱՖԱՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Մոսուլի մոտ գտնվող Թալ-Աֆարից տեղահանված քաղաքացիների համար ՄԱԿ-ը նոր ճամբար է կառուցել, որին «Նիմրուդ» անունն են տվել: Թուրքմեններով հիմնականում բնակեցված Թալ-Աֆարը ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքն էր անցել երեք տարի առաջ: Մոտ 40 հազար քաղաքացիներ տեղահանված են: Այժմ շրջանը գտնվում է իրաքյան բանակի վերահսկողության տակ: Թալ-Աֆար քաղաքից մոտ 55 կմ հեռավորության վրա գտնվող կառավարության կառուցած ճամբարը կարող է ընդունել մոտ 3.600 ընտանիքների կամ 22 հազար անհատների: ՄԱԿ-ի փախստականների գործակալության անունից ճամբարի կառավարումը հանձնվել է «Իրաքի փրկության» մարդասիրական կազմակերպությանը: «Սա պալատի է նման, մենք երջանիկ ենք եւ հույս ունենք, որ մեր փորձությունները վերջ կգտնեն այլեւս», նշել է ճամբարում հաստատված 6 երեխաների մայր Խոդեյրան:

Իսկ ՄԱԿ-ի փախստականների գործակալության Մոսուլի գրասենյակի ղեկավար Հովիկ Էթյեմեզյանը ճամբարի բացման արարողության ժամանակ ասել է, որ տեղավորման գործով զբաղվող անձնակազմը ամեն ինչ անում է նախ ամենախոցելիներին հայտնաբերելու համար: «Ցանկանում ենք, որ այսուհետ նրանք արժանապատիվ կյանք վարեն: Փորձում ենք տեղահանվածներին ապահովել կենսական պայմաններով», շեշտել է նա: ՄԱԿ-ի փախստականների «UNHCR» գործակալության ներկայացուցիչն էլ հավելել է, որ ճամբարը համագործակցության հիանալի օրինակ է:

Նկար 1. Հովիկ Էթյեմեզյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.