AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 9936, Տպվել է` 2229, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՈՐՍԻ Է ԳՆԱՑԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արմավիրի Շենավան համայնքի ղեկավար 1980-ին ծնված Արթուր Մկրտչյանը օրերս որսի էր գնացել: Որսը բավականին հաջող է անցել, քանի որ դրա ավարտից հետո գյուղապետն ու իր որսորդ ընկերները հրապարակել են լուսանկարՙ իրենք եւ խոցված երկու անգղները: Հա, լուսանկարում նաեւ սպիտակ «Նիվա»-ն է երեւումՙ 04 ԼՏ 048 պետհամարանիշներով:

Բայց, որքան էլ նեղանա մեզանից Շենավանի գյուղապետ Արթուրը, որն, իմիջիայլոց հանրապետական է, այս պատմության մեջ կարեւորը անգղներն են: Բանն այն է, որ դրանք սպիտակագլուխ անգղներ են, որը կենդանու վտանգված տեսակ է համարվում: Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի Կարմիր գրքերում: Հայաստանում սպիտակագլուխ անգղները հանդիպում են խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներումՙ Սյունիքի, Լոռիի, Տավուշի մարզերում:

Իհարկե գյուղապետ Արթուրը կարող էր չիմանալ այս ամենի մասին, բայց շենավանցիները հո պե՞տք է իմանան, թե ո՞ւմ են ընտրում իրենց գյուղապետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.