AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 7299, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

Հ. Ծ.

Լուրջ կասկածներ չկան, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամայել է իր ոստիկաններին մի նոր խաղ խաղալ դիմագրավելու համար Արեւմուտքի ռազմավարությունը: Խաղի անունն է «Գերմանացի կալանավորի՛ր»: Նա մտածում է, որ ինչքան շատ գերմանացի կալանավորի, այնքան մեծ կլինեն իր հնարավորությունները ստիպելու Բեռլինին, որ արտահանձնի Գերմանիայում գտնվող իրեն ոչ ցանկալի անձնավորություններին, գրում է Մուրիել Միրաք-Վայսբախն «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Փաստորեն խաղի գլխավոր նպատակը պատանդ վերցնելն է, որպեսզի հետագայում փոխանակման հնարավորություններ ստեղծվեն: «Frankfurter Algemeine Zeitung» օրաթերթը տպագրել է թուրք-գերմանական հարաբերությունների հետ կապ ունեցող մի պաշտոնական անձնավորության հայտարարությունն այն մասին, որ «Թուրքիան հետեւողականորեն գերմանացիներ կալանավորելու քաղաքականություն է վարում, եւ կոչ է արել քաղաքացիներին հրաժարվելու Գերմանիա կատարելիք իրենց այցելություններից: Տեսակետը հաստատվել է իրական փաստերով: Անթալիա ժամանած մի գերմանացի զույգի կալանավորել են օդանավակայանում «քաղաքական դրդապատճառներով»: Չնայած պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացվել, բայց թուրքական ծագումով այդ գերմանացիներին, ինչքանով հաջողվել է գերմանական հյուպատոսարանին պարզել, կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Այսպիսով գերմանացի կալանավորվածների թիվը հասել է 12-ի:

Պարզվել է, որ նրանց հետ կապ հաստատելու փորձերը ձախողվել են:

Միրաք-Վայսբախը գրում է, որ բանտարկյալների փոխանակման գործընթացը պատերազմական ժամանակներին է հատուկ, կամ էլ կարող են լինել հետ-պատերազմական բանակցությունների արդյունք: Բայց Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ պատերազմ չի հայտարարված եւ դիվանագիտական հարաբերություններն էլ չեն խզված: Էրդողանը, սակայն, թշնամական է տրամադրված: 694 օրենքի 74-րդ հոդվածը Էրդողանին անսահման լիազորություններ է տալիս Թուրքիայում կալանավորված բանտարկյալներին փոխանակելու այլ երկրներում ազատազրկված թուրք բանտարկյալների հետ, «եթե երկրի շահերը պահանջում են»: Իշխանությունները նաեւ որոշել են, որ բանտարկյալները կարող են 5-7 տարի ազատազրկված մնալ մինչեւ դատական որոշումըՙ արդարացնելու նրանց: Նման որոշման թիրախ են հանդիսանում Դենիզ Յուչելի, Զաքարեա Օզի եւ Ջելալ Կարայի նման անձնավորություններ: «Բայց Գերմանիան եւ Եվրոմիությունը այլ օրենքներով են շարժվում, եւ Էրդողանը պարտավոր է հաշվի նստել դրա՛նց հետ», եզրակացնում է Միրաք-Վայսբախը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.