AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 12767, Տպվել է` 2320, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՔԱՅԱԶՆԻԿ ՋՈՐՋԸ ՀՈԳՆԵԼ Է ԴՊՐՈՑԻՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչ 4-ամյա Ջորջը հոգնել է դպրոց գնալուց: Ջորջը սեպտեմբերի 7-ից հաճախում է Լոնդոնի Thomas s Battersea դպրոց, որտեղ տարեկան վարձը գերազանցում է 35 հազար ֆունտ ստեռլինգը: Դպրոցից հոգնելու մասին Ջորջն անձամբ հայտնել է հորըՙ արքայազն Ուիլյամին, որն ամեն օր առավոտյան որդուն ուղեկցում է դպրոց: Ջորջն ասել է հորը, որ դպրոց գնալուց 3 շաբաթ անց ինքը հասկացել է, որ դասացուցակը, դասերը, դպրոցական կյանքի հետ կապված ամեն բան իրենը չեն եւ որ ինքը կարոտով է հիշում նախադպրոցական կյանքը: Ի դեպ, մինչ դպրոց գնալը Ջորջը շարունակ խաղում էր Բուքինհեմյան պալատի բակում Լուպո անունով շան հետ, կրտսեր քրոջՙ Շառլոթի հետ մուլտֆիլմեր էր դիտում, մասնակցում էր անգամ հանրային միջոցառումների, որտեղ բոլորը նրան ընդունում էին մեծ սիրով ու ջերմությամբ:

Թե ի՞նչ կորոշեն թագավորական ընտանիքումՙ կապված Ջորջի ապագայի հետ, դեռ պարզ չէ, բայց փաստն այն է, որ բրիտանական դպրոցներում, ընդ որումՙ նրանցից ամենահարգիներից մեկում, որտեղ սովորում են բացառապես մեծահարուստների երեխաները, ոչ մեկին չեն վերաբերվում արքայավայել: Հենց դա էլ դուր չի եկել փոքրիկ Ջորջին ամենաշատը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.