AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 13351, Տպվել է` 2486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՅԺ. ՀԱՅՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՌԱՆՅԱՆ

88 տարեկան հասակում կյանքից հեռացավ լիբանանահայության ամենասիրված մտավորականըՙ հայր Անդրանիկ Կռանյանը: Համակ նվիրում, արդարասիրություն, արդարության մարտի՛կ: Հոգնություն չիմացող ուսուցիչ, խմբագիր, քարոզիչ: Երիտասարդ հաջորդական մի քանի սերունդների կուռքն էր նա իր ճշմարտախոսությամբ, բարեհոգությամբ, մտավոր ամենալայն պաշարով, հայրենասիրությամբ եւ ազգասիրությամբ: Գրաբարը, հայ մատենագրությունը, Հայ եկեղեցու պատմությունը, հայ երաժշտության պատմությունը, ծիսագիտությունը նրա դասախոսական աշխատանքի տարերքն էին, որոնց զուգակցումը «Երիտասարդ հայ», «Մասիս», «Հայկազեան հայագիտական հանդէս» եւ այլ պարբերականների խմբագրման աշխատանքին ու գրեթե ամենօրյա հոդվածները հասարակության հետ խոսելու իր կերպը, կրթելու միջոցն էր: Հայ կաթողիկե Զմմառյան վանքի միաբան էր, կաթոլիկ եկեղեցական, սակայն 18-19-րդ դարի Մխիթարյանական տեսակից: Մինչեւ վերջին շունչը գրեց, ո՛չ եկեղեցականներին հատուկ մոտեցմամբ, այլՙ ջղուտ, գործնական, կյանքո՛տ, վերջին տարիներին զարմանալով, թե մահը իր պարագայում ճշտապահ չէ...

Մեծ մտավորականի կյանքին ու գործունեությանը «Ազգ»ը կանդրադառնա հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.