AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6817, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

25-ԱՄՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ, ԾՈՎԱԿԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո` ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել:

Կարեւոր համարելով համայնքների զարգացումը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, կարգավորել են գյուղի հիմնական փողոցների լուսավորության հարցը: Ծրագրի արդյունքում` տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք:

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը եւ բնակիչները:

«Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է ե՛ւ տնտեսական, ե՛ւ բնապահպանական, ե՛ւ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարեւոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու` գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից եւ շարունակվում տարիների ընթացքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել` սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը` խնայված միջոցներն ուղղելով համայնքային կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը` 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից իրականացվել է նավթամթերքի եւ տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների եւ բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արեւմտյան բարձրադիր մասում:

Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, կարտոֆիլի եւ հացահատիկային բույսերի, ինչպես նաեւ բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.