AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7017, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ընթերցասրահների բաժնի պետ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթեւիկ Ենոքյանը եւ գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Առաքելյանը արդեն երկու տարի հաճախում են գիտական գրադարան, մասնակցում գիտելիքի եւ գրքի պրոպագանդման հետ կապված բազմաթիվ միջոցառումների:

Հաճախում են գրադարանում գործող «Չորեքշաբթի» գրական ակումբի հանդիպումներին եւ կամավոր ստանձնել են այդ հանդիպումները լուսանկարելու եւ գիտական գրադարանի կայքում ու գրական ակումբի ՖԲ էջում համդիպման մասին տեղեկատվություն տարածելու գործը:

2017 թ-ի ուսումնական տարվա ավարտին նրանք ցանկություն հայտնեցին ամառվա ընթացքում հումանիտար գրականության ընթերցասրահում, արձակուրդ գնացած աշխատողների փոխարեն, գրադարանավարի կամավորական աշխատանք կատարել:

Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի համաձայնությամբ նրանք 2017 թ-ի հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 29-ը կատարեցին գրադարանավարի աշխատանք:

Ամեն օր ժամը 10.00-ից մինչեւ 17.00 նրանք եղել են գրադարանում, կատարել սպասարկում, օգնել գրադարան հաճախող մագիստրատուրա ընդունվողներին, սիրով տեղեկատվություն են հայտնել տպագիր նյութերի եւ գրադարանի էլեկտրոնային ռեսուրսների, դրանցից օգտվելու կանոնների մասին եւ տրամադրել գրքեր: Օրվա ընթացքում համացանցում մուտքագրել են նոր գրքեր: Մասնակցել են «Աբովյանցիներ» կենսագրական հանրագիտարանի համար կենսագրություններ մուտքագրելու աշխատանքներինՙ մուտքագրելով ավելի քան 100 կենսագրություն: Աշխատանքում բարեխիղճ էին, պատասխանատու, առօրեայումՙ ընկերասեր եւ աշխատասեր:

Գնահատելով կամավորականների աշխատանքը գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրանց պարգեւատրել է գիտական գրադարանի պատվոգրով:

Սեպտեմբերի 15-ին Տիգրան ՊետրոսՅանցի հրավերով գրադարան էին այցելել երկու ուսանողների հարազատները: Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց կամավորական աշխատանքի բովանդակությունը, նշեց ամառվա ընթացքում Տաթեւիկի եւ Սյուզաննայի կատարած աշխատանքը, շնորհակալություն հայտնեց նրանց հարազատներին ուսանողներին կամավորական աշխատանք կատարելու հարցում քաջալերելու համար եւ Տաթեւիկին ու Սյուզաննային հանձնեց պատվոգրեր:

Սյուզաննան եւ Տաթեւիկը շնորհակալական ջերմ խոսք ասացին ընթերցասրահի գրադարանավարներին, որոնք իրենց սովորեցրել էին գրքերի հետ աշխատելու նրբությունները եւ խոստացան ակտիվորեն մասնակցել գրադարանի հետագա աշխատանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.