AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7343, Տպվել է` 225, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋԱՀԱԿԻՐԻ» ՅԱՒԵԼՈՒԱԾ ՄԱՏԵՆԱՇԱՐԸ

Ա. Բ.

Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթն անցեալ տարուանից սկսել է որպէս իր յաւելուած հրատարակել ճանաչողական գրքոյկներՙ սահմանափակ տպաքանակով: Այն նախատեսուած չէ վաճառքի համար եւ անվճար տրամադրւում է գրադարաններին եւ տուեալ նիւթով հետաքրքրուողներին: Գրքոյկների մեծ մասի հեղինակը եւ խմբագիրը շաբաթաթերթի աշխատակից, ճանաչուած երաժշտագէտ եւ լրագրող Հայկ Աւագեանն է:

Մատենաշարի վերջինՙ 12-րդ գրքոյկը նուիրուած է 2004-ին ողբերգական վախճանով կեանքից հեռացած եգիպտահայ դերասանուհի Վանիա Էքսերճեանին, որն ակտիւ մասնակցութիւն է ունեցել ինչպէս եգիպտահայ գաղթավայրի ձեռնարկներում, այնպէս էլ արաբալեզու թատրոնում եւ կինոյում: Դերասանուհու կենսագրութիւնից բացի որպէս յաւելուած ընդգրկուել է Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» վիպերգն արաբերէնՙ Վանիա Էքսերճեանի թարգմանութեամբ:

Մինչեւ հիմա որպէս «Ջահակիրի» յաւելուած հրատարակուել է 12 գրքոյկ: Անցեալ տարի լոյս են տեսել «Չորս հարցազրոյց Հրանդ Տինքի հետ», «Հայր Լեւոն Զէքիեան, Մեծ Եղեռնի հարիւրամեակ` յիշողութիւն եւ մարտահրաւէր (դասախօսութիւն)», «Թէոդիկի նամակները Արարատ Քրիսեանին» (խմբագիր` Հայկ Աւագեան) եւ Հայկ Աւագեանի «Փարիզի Քոմիւնը, Կայսրութիւնը եւ Հայոց ցեղասպանութիւնը. մարքսիսթական-անարշիսթական ընթերցում» գրքոյկները: Այս տարի լոյս տեսած բոլոր գրքոյկները կեանքի են կոչուել Հայկ Աւագեանի աշխատասիրութեամբՙ «Papasian & Co. երաժշտական ընկերութիւնը (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու)», «Աղեքսանդրիոյ հայկական երաժշտական կեանքի ուրուագիծ (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու)», «Խմբավար եւ երաժշտահան Հայկ Սարգիսեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան ուրուագիծ (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու)», «Դաշնակահար եւ մանկավարժ Նուարդ Տամատեանի կեանքի ուղեգրութիւնը (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու)», «Ուրուագիծ Գոհար Գասպարեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան (1940-1948)», «Տիրան Կարապետեան. յօդուածներ իր մասին, նկարներու ալպոմ (ծննդեան 135-ամեակին առիթով)» եւ «Վանիա Էքսերճեան. բազմերանգ աշխարհ մը համակ կենսունակութեամբ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.