AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 9380, Տպվել է` 1287, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏԱՆԱՎՈԼԻՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ»

Հ. Ծ.

«Անհնարին էր անտեսել առյուծը ներկայացնող մեր հնագույն եւ ուժեղագույն սրբապատկերը կամ կուռքը: Ժամանակի ընթացքում առյուծի նկարով հին գորգեր, ծածկոցաշալեր եւ հարակից առարկաներ հավաքելն ու հետազոտելը դարձան կիրք եւ ստիպեցին, որ ես աշխարհի հետ կիսեմ իմ հայտնագործությունները», նշել է իրանցի արվեստագետ Պարվիզ Տանավոլին լրագրող Հադանի Դիտմարսի («The Art Newspaper») հետ զրուցելիս: Նա հույս է հայտնել, որ հուլիսին Թեհրանում բացված իր ցուցահանդեսը կշրջի աշխարհով մեկ:

Ցուցահանդեսում ներկայացվել են իր հավաքածուից սկահակներ, ծաղկամաններ, խնկամաններ, ծորակներ, Դարեհ աքեմենյան թագավորի ոսկյա դաշույնը, մետաղադրամներ եւ առյուծի թեմային առնչվող իր բրոնզե, չուգունե եւ կավե աշխատանքները:

«Մահմեդականությունը ընդունելուց հետո առյուծի պաշտամունքը կամ կարեւորությունը չնվազեց, այլ վերահայտնվեց պաշտամունքային եւ արարողակարգային միջոցառումներում որպես հին ու նոր ավանդույթները իրար շաղկապող օղակ: Առյուծը պարսկական ոգու խորհրդանշանն է, եւ ցուցահանդեսի նպատակն է հազարամյակներ ապրած այդ ոգին ցույց տալ համայն աշխարհին», հավելել է նա:

Սերը պարսկական առյուծի նկատմամբ առաջացել է արվեստագետի մոտ 1968-ին, երբ Շիրազում ձեռք է բերել հին մի գորգ առյուծի նկարով: Այդ ժամանակից սկսած իր գործերում նա վերակենդանացնում, նոր շունչ է տալիս «պարսկական առյուծին»: Սկզբնական շրջանում ցանկացել է ցուցահանդեսը կազմակերպել Լոնդոնում, բայց խորհուրդ են տվել այն անցկացնել նախ Թեհրանում:

Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական հաստատություններ: Լոնդոնի Բրիտանական թանգարանի «Իսլամական եւ ժամանակակից Մերձավոր Արեւելյան արվեստի» բաժնի պատասխանատուներից Վենեշա Պորտերը մեծապես նպաստել է պատրաստելու նշված ցուցահանդեսի կատալոգը:

«Պարվիզը վարպետ արվեստագետ է, պատմամշակութային արվեստների պահապանը, ով բազմաթիվ գրքեր է գրել իրանյան արվեստի մասին: Նա նաեւ անզուգական հավաքորդ է: Ոչ ոք իր նման չի հանդգնել ի մի բերել նախա եւ հետ իսլամական ժառանգությունը», ասել է Պորտերը, ով նույնպես հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կշրջի աշխարհով մեկ եւ կներկայացնի իրանյան հին ու նոր արվեստը արեւմտյան երկրներում:

Ցուցահանդեսին լուսանկարներով եւ տեսաժապավեններով իր մասնակցությունն է բերել նաեւ «The Persian Wildlife Heritage Foundation»-ըՙ վայրի բնության պահպանության հիմնադրամ-ընկերությունը:

Նկար 1. Պարվիզ Տանավոլի

Նկար 2. Տանավոլիի բրոնզե «առյուծը» (2012 թ.)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.