AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ԱՌԱՋԱՐԿ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 11303, Տպվել է` 1282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԻՐՅԱՆԸՙ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ ՓՈՂՈՑ

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Լրագրող

Ժամանակի թելադրանքով տակավին ձայնձայնվում է Երեւանի առանձին փողոցների անվանափոխության հարցը, հասարակական եւ պետական պատկան օղակներում քննարկվում են առաջարկությունները:

Ահավասիկ մեկ առաջարկ եւս. արդարացի կլինի Ամիրյան փողոցը վերանվանել արդի աշխարհում ամենաճանաչված հայորդու, սիրված արտիստ եւ երգահան, ապրող լեգենդ, մեծն Շառլ Ազնավուրի անունով: Ճշմարիտ էՙ հայրենիքում նրա համար երախտագետ գյումրեցիները վեհաշուք արձան են դրել, մայրաքաղաքում հոյաշեն կեցավայր-տուն կառուցել, հրապարակ անվանակոչել...

Հանրահռչակ շանսոնյեին աշխարհն է պատվում ու մեծարում: 2017-ի օգոստոսի 24-ին Հոլիվուդիՙ հանրահայտ արվեստագետների փառքի ծառուղում, «Կենդանի կատարում» անվանակարգում, բացվեց Շառլ Ազնավուր պատվո աստղը: Հանդիսությանը մասնակցում էր 93-ամյա կենսասեր մեր երգիչը...

Ուրեմն թող որ Հանրապետության հրապարակի վրա բացվող հիշյալ փողոցը նույնպես կրի մեծահռչակ հայորդու անունը: Եվ թող Անկախության օրվա զորահանդեսներին բարձրախոսը ի լուր աշխարհի ազդարարի. «...Ահա Շառլ Ազնավուր փողոցով հրապարակ են մտնում մեր փառապանծ բանակի կուռ զորասյուները եւ ռազմական տեխնիկան...»:

Անշուշտ, լավ եւ արժանավորապես է հնչում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.