AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 11531, Տպվել է` 1285, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրին այս հարցում տխուր առաջատար է

1960-ական թվականների վերջին խորհրդային Լենինականում կար 32-33 հանրակրթական միջնակարգ դպրոց: Իսկ արդեն 80-ականների վերջին, այսինքն ընդամենը քսան տարվա ընթացքում, այդ թիվը մոտավորապես մեկուկես անգամ ավելացել էր: Էլ չենք ասում ամեն դպրոցում զուգահեռ դասարանների թվի ու աշակերտների ընդհանուր քանակի մասին:

2003-2004 թվականներին Հայաստանի իշխանությունը դպրոցական համակարգի բուռն «օպտիմալացում» իրականացրեցՙ որոշակի թվով հանրակրթական դպրոցներ միավորելով, միացնելով այլ դպրոցների: Հանրապետության երկրորդ մեծ քաղաքին, որտեղ ավերիչ երկրաշարժից ու հաջորդած ԽՍՀՄ փլուզումից հետո գեթ մեկ գործարան այդպես էլ չվերականգնվեց, դպրոցների թվի պակասեցման հարցում տխուր առաջնություն տրվեց: Կրթության մարզային վարչության պետը 2004 թ. օգոստոսյան մանկավարժական խորհրդակցությունում զեկուցեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետությունում միավորված 35 դպրոցներից 17-ը Շիրակում են: Այդքանի վերախմբավորում-միավորումներով եւ հետոՙ մարզի Արթիկ քաղաքում պակասեց 1, Գյումրիումՙ մոտ մեկ տասնյակ դպրոց: Հընթացս քաղաքիս դպրոցների անվանացանկից վերացան նաեւ Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Մկրտիչ Արմենի, Հովհաննես Շիրազի, Հակոբ Պարոնյանի, Անանիա Շիրակացու անունները...

Ինչ-ինչ, բայց այս գործը մեր իշխանությունների մոտ լավ է ստացվում: Դպրոցներ միավորելու հերթն այժմ Կարեն Կարապետյանի կառավարությանն է, այս դեպքումՙ նաեւ վարչապետի նախաձեռնածՙ ՊՈԱԿ-ների թվի կրճատման սրընթաց քայլերի համատեքստում: Ներկա ուսումնական տարվան նախորդած մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործադիրի որոշմամբ վերակազմավորված-լուծարված երեւի 13 պետական դպրոցներից 4-ը դարձյալ Շիրակի մարզում են: Գյումրիում տարիներ առաջ կարճ փորձարկումից հետո կազմավորված 7 ավագ դպրոցներից 3-ն այժմ ոչ միայն չեն պահպանել այդ կարգավիճակը, այլեւ ընդհանրապես դադարել են առանձին կրթական հաստատություններ լինելուց: Այսպես, քաղաքում լավագույններից մեկը համարվող եւ նախորդ միավորումների ժամանակ մի անգամ արդեն մեկ այլ դպրոց իր մեջ ընդունած 3-րդ ավագ դպրոցը կազմակերպորեն լուծարվել ու իր շենքով, տարածքով եւ ամեն ինչով հանձնվել է «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամինՙ «նպատակային նշանակությամբ օգտագործելու համար»: Ու չնայած խնդիր է դրվել ապահովել այստեղ սովորողների բնականոն ուսումնառությունը նշված հիմնադրամում, բայց եւ որոշմամբ դադարեցվել է դպրոցում նոր սովորողների ընդունելությունը: Ըստ տեղեկությունների, կրթօջախը կմիավորվի Շիրակի համալսարանի մինչ այդ գործող երկու մյուս ավագ դպրոցների հետ: Այլ դպրոցների են միացվել նաեւ Գյումրու «Բալատոն», համար 42, Արթիկի համար 7 ավագ դպրոցները:

Նման հարցերում պետական չինովնիկների չափազանց շահագրգռվածությունը թվում է անժխտելի է, բայց ակնհայտ է նաեւ դպրոցների թվի նվազման, ամենից առաջ, առարկայակա՛ն պատճառը: Վերը նշված 2004 թ. մարզային օգոստոսյան մանկավարժական խորհրդակցությունում ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը շատ հարցերի պատասխանող նաեւ հետեւյալ տվյալը հրապարկեց: Եթե 1991 թվականին ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում սովորում էր 595 հազար աշակերտ, ապա 2003-2004 ուսումնական տարվա սկզբին, փաստորեն օպտիմալացման իրագործումից առաջ, հանրապետության աշակերտների թիվը կազմում էր 495 հազար կամ ուղիղ 100 հազարով պակաս: Եվ սաՙ դեռ 2004 թվականին...

Դեռ այդ ժամանակ միջդպրոցականից բացի կատարված նաեւ, այսպես կոչված, ներդպրոցական օպտիմալացման, այսինքն դասարանների միացման միջոցով մարզի դպրոցներում պակասել էր 182 դասարան, նյութական ծանրագույն պայմաններ ունեցող մարզում մեկ ուսումնական տարում աշխատանքից զրկվել էր 1000, կրկնում եմՙ հա-զա՛ր մանկավարժ, 600-ից ավելիի խնդիրն էլ դրված էր հաջորդ ուստարվա համար... Ճիշտ է, դա առաջին ծանրագույն փուլն էր: Բայց բնակչության մինչեւ այժմ չդադարած արտահոսքը, դրա հետ մեկտեղ դպրոցի նկատմամբ տարեցտարի վարվող կոշտ ֆինանսատնտեսական քաղաքականությունը այդ օպտիմալացումը դարձրել են ինքնակա շարունակվող գործընթաց: Առանձնապես մտահոգիչ իրավիճակ է տարեցտարի կարծես թե մարող գյուղական դպրոցումՙ իր երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, արդեն քիչ է մնում քառակոմպլեկտ դարձող դասարաններով, հաճախ այս կամ այն դասարանի բայացակայությամբ կամ 1-2 աշակերտանոց դասարաններով:

Ու ամեն ուստարվա սկիզբը սթրեսային վիճակ է ահուդողով սպասող դպրոցական հանրույթի, իր չնչին վարձատրությունից իսկ զրկվելու վտանգին ենթակա ուսուցչի համար. այս տարի՞ ինչ է լինելու: Սրան էլ գումարածՙ դպրոցին, տնօրենին, ուսուցչին նեղողը, գնալով ավելացող թղթարարություն ու այլ անմիտ ձեւականություններ պարտադրողը շատ է, իրական օգնություն ու աջակցություն ցուցաբերողըՙ քիչ:

Էլ ի՞նչ ուսման որակ, էլ ի՞նչ ուսուցչի սիրտուհավես, էլ ի՞նչ տղամարդ դասատուների քանակ ու տղամարդու դաստիարակությունՙ մեծամասամբ կին ուսուցիչների ուսերին թողնված դպրոցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.