AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5612, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՔՎԻ ԳՐՈՀՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Պ.Ք.

Անդրկովկասում ո՞վ է հայտնվում աշխարհաքաղաքական ծուղակում

Օրերս թուրքական Milliyet թերթի հրապարակած հոդվածում պնդում է արվում, թե ԱՄՆ-Ռուսաստան եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների միաժամանակյա վատացումը, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների խնդիրը անխուսափելիորեն կազդեն ուրիշ տարածաշրջանների եւ հարցերի վրա, մանավանդՙ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում:

Եթե խոսենք Մերձավոր Արեւելքի մասին, ապա Սիրիայի ուղղությամբ գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, մինչդեռ Անդրկովկասում այդ երեք երկրները պատմականորեն հանդես են եկել որպես մրցակիցներ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ տարածաշրջանում զգալիորեն ուժեղացավ Թուրքիայի ազդեցությունը, սակայն ոչ թե միանձնյա կերպով, այլ արեւմտյան դաշնակիցների եւ առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցությամբ: Ըստ որում Իրանը երկար ժամանակ պատժամիջոցների ազդեցության տակ էր, նախ եւ առաջՙ իր միջուկային ծրագրի պատճառով: Տարածաշրջանի խնդիրները Ռուսաստանին առնչվում էին անուղղակիորեն, այն էլՙ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

1990-ականներին Մոսկվայում առհասարակ չկար անդրկովկասյան կամ մերձավորարեւելյան քաղաքականություն: Նույնիսկ ավելի ուշ Ռուսաստանը բավական զգուշավոր դիրք էր բռնել այս առումով: Սիրիայի ճգնաժամին նրա մասնակցությունը դրա ապացույցն է:

Այսօր փաստացի է դառնում Մեծ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների ազգայնացումը արտաքին եւ տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: Բայց եթե Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքում Սիրիայի ուղղությամբ նկատելի է Մոսկվայի առաջատար դերը, ապա հայտնի չէՙ կպահպանի՞ նա արդյոք այդ դերը Անդրկովկասում Թուրքիայի եւ Իրանի մրցակցության պայմաններում: Մանավանդ որ այդ եռանկյան ներսում գոյացել են ուրիշ դաշինքներՙ Ռուսաստան-Հայաստան եւ Թուրքիա-Ադրբեջան: Հիմա խնդիրն այն է, թե կփոխե՞ն արդյոք իրենց տարածաշրջանային քաղաքականությունը Հայաստանն ու Ադրբեջանը:

Երեւանը Մոսկվայի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով եւ ԵԱՏՄ անդամ է: Այս առումով Երեւանը պաշտոնական որեւէ հայտարարությամբ երբեւէ չի մտահոգել Մոսկվային, թեեւ վերջինս նկատում է Երեւանի ընդլայնվող համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Դեպի Արեւմուտք կատարվող տեղաշարժի մասին Երեւանում բարձրաձայնում է միայն ընդդիմությունը: Բայց այն պայմաններում, երբ Արեւմուտքը ձեռնարկում է հակառուսական պատժամիջոցներ եւ պետականաշինության առաջարկներ է անում, տպավորություն է ստեղծվում, թե Երեւանը կանգնած է ընտրության առջեւ:

Բավական բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ Ադրբեջանը: Հույսը դնելով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարդացնող Թուրքիայի վրա, նա գիտակցում է, որ այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն վարելու իր հնարավորությունները սահմանափակվում են: Ինչպես գրում է բաքվեցի փորձագետ Հուսեյնբալա Սալիմովը , «Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական տրամաբանություններն ու իրողությունները եւ նույնիսկ շահերը միշտ չէ, որ համընկնում են»: Ուստի Թուրքիայի նավարկուղիով Ադրբեջանի շարժվելը բարդություներ է ստեղծում Արեւմուտքի հետ վերջինիս հարաբերություններում:

Ռուս-թուրքական դաշինքը Բաքվի համար դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցում շեշտը ուժային գործոնի վրա դնելը: Վերջինս կարող է իր հրատապությունը պահպանել, եթե Ադրբեջանը միանշանակ կերպով կողմնորոշվի դեպի Արեւմուտք, կարծում է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բայց այդ դեպքում ճաք կտան նրա հարաբեություները Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ: Իսկ եթե Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում, ապա ոչ միայն կպահպանի սուբյեկտի կարգավիճակը տարածաշրջանի քաղաքական մեծ խաղում, այլեւ կկարողանա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկար ունենալ Իրանի հետ փոխգործողության պայմաններում:

Ճիշտ է, գոյություն ունի նաեւ այլընտրական սցենար: ԱՄՆ-ը, հասկանալով Մերձավոր Արեւելքում Թուրքիայի կարեւոր դիրքը, կարող է այդ երկրում պետական հեղաշրջման եւս մեկ փորձ հրահրել, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ուժեղացնել այսպես կոչված «արեւմտյան կուսակցության» գործունեությունը Իրանի դեմ պատերազմի սանձազերծման սպառնալիքի ֆոնի վրա: Սակայն Վաշինգտոնի նմանօրինակ քաղաքականության դեպքում անգամ Մերձավոր Արեւելքում խոչընդոտ կդառնա քրդական խնդիրը, իսկ Անդրկովկասումՙ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Տարասովի կարծիքով, հենց սրանով է բացատրվում Բաքվի տեղեկատվական հարձակումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Բանն այն, որ ավելի վաղ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում Լավրովը Արեւմուտքին մեղադրել էր ԼՂ հակամարտության լուծման ուղիով շարժվելուց հրաժարվելու մեջ: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների տարբերությունները ԼՂ հակամարտության լուծման հեռանկարների հարցում:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ հիմա արդեն Լավրովին ամբաստանում են այն բանում, թե նա ՌԴ ԱԳՆ-ում գրեթե «հայկական լոբբի» է ստեղծել Հայաստանի քաղաքական վերնախավի արեւմտամետ ճամբար անցնելու պայմաններում:

Լեռնային Ղարաբաղի եւ այլ խաղաքարտեր խաղարկելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի նմանօրինակ ազդանշանները հասցեագրված են առաջին հերթին Անկարային եւ Թեհրանին: Դրա հետ մեկտեղ դեսուդեն է ընկնում նաեւ Բաքուն, որը մոտ ժամանակներս ստիպված կլինի կարեւոր որոշումներ ընդունել արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.