AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 10744, Տպվել է` 1448, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի գետերի էներգիայի օգտագործումը: Վերջերս շահագործման հանձնվեց Արցախում իր հզորությամբ երկրորդ «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանը: Այն կառուցվել է Թարթառ գետի վրա եւ ունի մոտ 12 մեգավատտ հզորություն: Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմում է ավելի քան 80 միլիոն ԿՎտժ: Տեղադրվել է 4 հիդրոագրեգատՙ բերված Եվրոպայից:Նրանց աշխատանքի արդյունավետությունը շատ բարձր է: Հիդրոէլեկտրակայանի նախագծման աշխատանքները կատարվել են «ԷՌԱ» ՍՊԸ-ի բարձր որակավորում ունեցող մասնագետների եւ գիտնականների կողմից (տնօրենՙ Մանուկ Պապիկյան, գլխավոր ինժեներՙ Ստեփան Պապիկյան):

ՀԷԿ-ի գլխային հանգույցը իրենից ներկայացնում է բետոնային ջրթափային պատվար ջրընդունիչով, տղմազտարանով եւ հատակային ջրթողով ու ձկնանցարանով:Ընդ որում, մեծ տեղ է հատկացված ձկնանցարանին,որը հնարավորություն է տալիս ձկներին ազատ տեղաշարժվելու գետում: Գետի ջրային միջավայրի կենսաբազմազանության պահպանության նպատակով ձկնանցարանը կօգտագործվի նաեւ բնապահպանական հոսքի թողքի համար:

ՀԷԿ-ը ինժեներական հզոր կառույց է, կառուցվել է շինարարական բարձր մակարդակով եւ ներկայումս շահագործվում է հայ մասնագետների կողմից:

Հարկ է նշել նաեւ, որ «ԷՌԱ» ՍՊԸ մասնագետների կողմից Արցախի տնտեսության զարգացման համար նախագծվել եւ կառուցվել են նաեւ «Հոչանց» ՀԷկ-ը եւ բազմաթիվ այլ ՀԷԿ-եր: Ներկայումս նախագծային աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:

Արցախում մինչեւ 1920-ական թվականները շահագործվող միակ ՀԷԿ-ը եղել է Շուշի քաղաքի մոտ:Նրա հզորությունը կազմել է 30ԿՎտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.