AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 11034, Տպվել է` 1545, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԵՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

Պատրաստեց Հ.Ծ.

350 «դիվանագիտական թռիչքներ» դեպի Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո

Բաքուն դարձել է զինամթերքի մատակարարման, գնման ու վերավաճառքի համաշխարհային կենտրոն: Թռիչքներից շատերը տեխնիկական ստուգման պատճառաբանությամբ մի քանի ժամով վայրէջք են կատարում Բաքվում կամ այլ օդակայաններում մինչեւ հասնեն իրենց վերջնակետը: Չնայած նման թռիչքներ կատարող ինքնաթիռներին հատուկ չեն վայրէջքները, սակայն ադրբեջանական «Silk Way» ընկերության ինքնաթիռները մշտապես կատարել են նման թռիչքներ ու վայրէջքներ: Բուլղարացի լրագրողուհի Դիլյանա Գայտանջիեւան արեւելյան Հալեպում ստորգետնյա 9 պահեստներ է հայտնաբերել, որոնցում գտնվող ծանր զրահատեխնիկան պատկանել է Բուլղարիային:

Գայտանջիեւայի պնդմամբ վերջին երեք տարում առնվազն 350 դիվանագիտական թռիչքներ են կատարել ադրբեջանական պետական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռները, որոնք տասնյակ տոննաների հասնող ծանր զրահատեխնիկա եւ զինամթերք են մատակարարել ահաբեկիչներին:

Տեղեկատվական արտահոսքի մեջ եղել են թղթակցություններ Բուլղարիայի արտգործնախարարության եւ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ, որոնցում դիվանագիտական անձեռնմխելիություն է տրվել դեպի Բուլղարիա, այլ եվրոպական երկրներ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ հետադարձ ուղղությունների համար: Ըստ փաստաթղթերի, ադրբեջանական ավիաընկերությունը նման դիվանագիտական թռիչքներ տրամադրել է Բալկանների, Մ. Նահանգների, Իսրայելի, Աֆղանստանում գտնվող գերմանական եւ դանիական զինուժին, Իրաքում գտնվող շվեդական զինուժին եւ այլ երկրների մասնավոր ընկերություններին եւ զինամթերք արտադրողներին: Այդ թռիչքները եղել են բոլոր տեսակի ստուգումներից ու հարկերից զերծ:

Միջազգային ավիափոխադրման Ասոցիացիայի (IATA) օրենքով վտանգավոր ապրանքների փոխադրումն առանց համապատասխան թույլտվության չի իրականացվում: Փաստաթղթերի հավաստմամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հրահանգել է Բուլղարիայի եւ այլ եվրոպական երկրների իր դեսպանատներին ապահովել դիվանագիտական անձեռնմխելիություն Silk Way Airlines թռիչքների համար: Դեսպանատները դիմել են համապատասխան երկրների արտգործնախարարություններինՙ պահանջելով նման թույլտվություն: Ադրբեջանի արտգործնախարարությունն իր պատասխան նամակում, ստորագրված տեղական ավիաընկերության կողմից, տվել է նման իրավունքՙ փոխադրելու վտանգավոր ապրանքներ: Ըստ երեւույթին Բուլղարիայի, Սերբիայի, Ռումինիայի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Հունաստանի եւ այլ երկրների պատասխանատու իշխանությունները աչք են փակել քաղաքացիական ավիացիայով տոննաներով զենք ու զինամթերք փոխադրելու փաստին, որը նույնպես արգելված է IATA-ի կանոնադրությամբ: Silk Way Airlines-ը այդ պատճառով դիմել եւ ստացել է թույլտվությունը իր տեղական գործակալությունների միջոցով:

«Դիվանագիտական թռիչքներ զենքի փոխադրման համար» ծառայություններից հիմնականում օգտվում են Մ. Նահանգների ընկերությունները, որոնք ամերիկյան բանակին եւ հատուկ գործողությունների հրամանատարությանն են ուղարկում բազմամիլիարդ դոլարի արժողությամբ տարբեր տեսակի զենքեր ու զինամթերք: Էականն այստեղ այն է, որ այդ զենքերը չեն համապատասխանում ամերիկյան ստանդարտներին եւ չեն օգտագործվում ԱՄՆ-ի զինուժի կողմից:

Ըստ փաստաթղթերի, երբեմն Ադրբեջանի օդուժն էլ է մասնակցել զենքերի բեռնափոխադրություններին: 2015-ի մայիսի 12-ին, օրինակ, նման մի ինքնաթիռ 7,9 տոննա PG-7V եւ 10 տոննա PG-9V տեսակի զենքեր է տեղափոխել Բուրգաս (Բուլղարիա)-Ինջիրլիք (Թուրքիա)-Բուրգաս-Նասոսնի (Ադրբեջան) ճանապարհով: Առաքողը եղել է Purple Shovel ամերիկյան ընկերությունը, իսկ ստացողըՙ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սակայն փաստաթղթերի վկայությամբ բեռնաթափումը տեղի է ունեցել Ինջիրլիքում եւ երբեք էլ չի հասել Ադրբեջան: Զենքերը Purple Shovel-ին է վաճառել բուլղարական «Ալկունս» ընկերությունը: Արտադրված են եղել բուլղարական VMZ զինվորական գործարանի կողմից: Օգտագործվել են, ըստ ձեռք բերված փաստաթղթերի, Ալ-Նուսրա ահաբեկչական ճակատի զինվորների կողմից:

Մեկ ուրիշ օրինակ: «Orbital ATK» ընկերությունը Silk Way Airlines-ով դիվանագիտական 6 թռիչքներ է իրականացրել 2015-ի հուլիս-օգոստոս ամիսներին Բաքու-Տուզլա (Բոսնիա-Հերցեգովինա)-Բաքու-Քաբուլ (Աֆղանստան) երթուղիով: Զենքերի արտահանողը IGMAN J.J Konic-ն է եղել Բոսնիա-Հերցեգովինայիցՙ Orbital ATK-ի պատվերով: Ստացող երկիրը եղել է Աֆղանստանը, բայց հետաքրքրականն այն է, որ բոլոր թռիչքները մոտ 7 ժամ 30 րոպե վայրէջք են կատարել Բաքվումՙ նախքան Աֆղանստան հասնելը:

Ռազմաարդյունաբերական Chemring գործարանը նույնպես արտադրում է ամերիկյան ստանդարտներին չհամապատասխանող զենքեր, որոնք ըստ 4 պայմանագրերի, 302,8 միլիոն դոլարի չափով Silk Way Airlines-ի թռիչքներով հասել են Սերբիա, Բուլղարիա եւ Ռումինիա, եւ ապա Իրաք ու Աֆղանստան:

2016 թվի հոկտեմբերի 18-ին Chemring-ի գնած 15,5 տոննա կշռող 122 մմ հրթիռները տեղափոխող ինքնաթիռը շեղելով ճանապարհը դեպի Քաբուլ, վայրէջք է կատարել Լահորում (Պակիստան), որտեղ 2 ժամ մնալուց հետո շարունակել է թռիչքը դեպի Աֆղանստան: Միակ բացատրությունը այստեղ բեռնաթափումն է Պակիստանում, չնայած փաստաթղթերը նշել են Աֆղանստանը որպես ստացող երկիր:

Ամերիկյան բանակին ոչ-ստանդարտային զենքեր մատակարարող ամենամեծ ընկերությունը «Alliant Tech-Systems Operations- USA-ն» է, որն ունի 490,4 միլիոն դոլարի պայմանագրեր: Այս ընկերությունը 2016-ի դեկտեմբերին տոննաներով API 23x115 mm, HE 23x115 mm, եւ GSH 23x115 mm տիպի նռնակներ է փոխադրել Յուգոիմպորտից (Սերբիա) դեպի Աֆղանստան:

Silk Way Airlines-ի ծառայություններից օգտվել է նաեւ Սաուդյան Արաբիան, որ անշուշտ չի օգտագործում այդ ոչ-ստանդարտային զենքերը, այլ դրանք հայտնվում են ահաբեկիչների ձեռքերում: Այս տարվա ապրիլի 28-ին եւ մայիսի 12-ին երկու թռիչքներ Բաքու-Բուրգաս-Ջեդդա-Բրազավիլ երթուղով հասել են Կոնգո: Փետրվար եւ մարտ ամիսներին Սաուդյան Արաբիան ստացել է 350 տոննա կշռող զենք ու զինամթերք Silk Way-ի միջոցով: Բեռների մեջ եղել են գրադ տիպի (122 mm) հրթիռներ:

Օրինակները շատ են եւ բազմապիսի: Փաստթաղթերն ապացուցում են, որ Silk Way-ի ինքնաթիռները տեղափոխել են նաեւ սպիտակ ֆոսֆոր, որը մահացու է: Միայն 2015-ի մարտի 22-ին 100 տոննա սպիտակ ֆոսֆոր է արտահանվել Բելգրադից (Յուգոիմպորտ) Քաբուլ:

Զինամթերք տեղափոխող թռիչքներից մեկը Դիարբեքիրում (Թուրքիա) վայրէջք կատարելուց հետո, ուղեւորվել է Սաուդյան Արաբիա եւ ապա Բուրկինաֆասո: Մի շաբաթ անց այդ երկրում զինվորական հեղաշրջում է կատարվել:

Դեպի Էրբիլ բեռնափոխադրումների արտահանողը եղել է «ELDON S.R.O» ընկերությունը Սլովակիայում, իսկ ներածողըՙ «Wide City LTD» ընկերությունը Էրբիլում: Այդ ընկերությունը գրասենյակներ ունի Լիմասոլում, Սոֆիայում եւ էրբիլում: Էրբիլում գրասենյակ ունի նաեւ բուլղարական «Techno-Defense LTD» ընկերությունը, որի սեփականատերն է արքայազն Էլ-Ահմեդ Սալեհը: Ընկերությունը Zagros տիպի զենքեր է արտադրում Ադրբեջանում, որոնք հետագայում հայտնվում են քրդական PKK կուսակցության անդամների ձեռքերում:

Ավելացնենք, որ Դիլյանա Գայտանջիեւան իր այս հայտնագործությունների համար հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Այսօրՙ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթըՙ Սիրիա մեկնելուց եւ իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից»: Լրագրողը միաժամանակ կասկած է հայտնում, որ իր հետաքննական նյութը կարող է հեռացվել «Trud Daily» օրաթերթի կայքից:

Պետք է արժանին մատուցել ՌԱԿ-ի նորաստեղծ «Հայ Ձայն» լրատվական կայքին, որն առիթը օգտագործելով բացառիկ հարցազրույց է ունեցել բուլղարացի լրագրողուհու հետ, որին կարելի է ծանոթանալ այցելելով haydzayn.am (նաեւ haytsayn.am) կայքի 29.08.17 թվականի թողարկման մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.