AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6028, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՅՈԹ ԱՄՍՈՒՄ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Պ.Ք.

Նրան բնութագրող տասը կետերը

Չնայած այն բանին, որ վերջերս ունեցած ելույթում Թրամփը իրատեսությունը հռչակեց որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունք, քչերն են հավատում, որ դա իրոք այդպես է: Վաշինգտոնն առաջվա պես չունի նոր ռազմավարություն Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի կամ Ասիայի նկատմամբ: Ու եթե Թրամփը նույնիսկ պատրաստ էլ է ուղեգիծը փոխել Ռուսաստանից ՆԱՏՕ ընկած մի շարք հարցերում, չի կարելի վստահորեն ասել, թե նա կդիմի այդ քայլին: Եվ նրա պաշտոնակալությունից ի վեր անցած ժամանակամիջոցը հնարավորություն է տալիս առանձնացնել հանրապետականների թեկնածու եղած նախագահի տասը գլխավոր գծերը, գրում է Սյուզեն Գլեյզերը Politico հրատարակության էջերում:

Առաջին, Թրամփի նախագահության յոթ ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ նա իր բնույթով անկանխատեսելի է: Այսպես, Ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների գծով տնօրեն Մայքլ Անտոնի խոսքերով, Սպիտակ տան ղեկավարի արտաքին քաղաքականության միակ կանխատեսելի գիծը անկանխատեսելի երեւալու հավակնությունն է: Իր հերթին, Սենատի միջազգային հարաբերությունների հանձնախմբի նախագահ Բոբ Կորկերը գտնում է, որ Թրամփի վարքագծի շատ հարցերում նրա դրսեւորած անորոշությունը վկայությունն է այն բանի, որ նա ինքը դեռ չի կողմնորոշվել, թե ինքը գործարա՞ր է, թե՞ «խոյահարող»:

Երկրորդ, պաշտոնակալությունից ի վեր անցած ժամանակամիջոցը ակնբախորեն ցույց տվեց, որ Թրամփը ձգտում է չնմանվել Օբամային: Թրամփը դա հաստատում է իր յուրաքանչյուր արտաքին քաղաքական հայտարարությամբ, որտեղ նկատվում է միեւնույն գիծըՙ ափսոսանք այն կապակցությամբ, որ նախորդ նախագահից իրեն ժառանգություն մնացած գործերը նման ողբալի վիճակում են: Տվյալ հարցում Թրամփը եզակի չէ, քանի որ ինքըՙ Օբաման, երբեմն պնդում էր, որ ինքը Բուշ կրտսերից ժառանգություն է ստացել 2008 թ. տնտեսական ճգնաժամը: Եվ Օբամային չնմանվելու ցանկության առաջին դրսեւորումը դարձավ Սիրիական «Շայրաթ» ռազմակայանին հասցված հրթիռահարվածը ի պատասխան պաշտոնական Դամասկոսի կողմից քիմիական զենքի (ենթադրյալ) օգտագործման:

Երրորդ, պարզվեց, որ Թրամփին սիրում են Մերձավոր Արեւելքում: Մասնավորապես այդ տարածաշրջանում նրա գրավչության գաղտնիքը ոչ միայն նրա քաղաքականությունն է, այլեւ բնավորությունը: Թրամփի հայտարարությունների մեծադղորդության եւ կտրուկության շնորհիվ Մերձավոր Արեւելքում գտնում են, որ Սպիտակ տան ղեկավարը, ի տարբերություն Օբամայի, գործունյա անձնավորություն է:

Չորրորդ, հստակորեն ի հայտ եկավ Թրամփի հանդեպ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հակակրանքը: Այնտեղ մի շարք պաշտոնական անձինք շփոթություն, մտահոգություն եւ հուսահատություն են արտահայտում ԱՄՆ նախագահի վարքագծի առնչությամբ: Մասնավորապես, ինչպես նշել է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը, Թրամփը ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահներց մեկն է Եվրոպա աշխարհամասում:

Հինգերորդ, Թրամփը դրսեւորեց իր դրական վերաբերմունքը «բռնապետների» հանդեպ, որոնցից են ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Եգիպտոսի նախագահ Աբդել Սիսին եւ նրանց թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելին, Թրամփին շատ լավ ընդունեցին Սաուդյան Արաբիայում, որտեղ նա խոստացավ, որ ԱՄՆ-ը այլեւս խրատներ չի տա Էր-Ռիադին: Հեղինակն ընդգծում է, որ չի կարելի անտեսել նաեւ Թրամփի համակրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հադեպ:

Վեցերորդՙ սիրում է ներկայանալ որպես «առաջին արու»: Թերեւս դրանով է բացատրվում նաեւ միջազգային ասպարեզում խուլիգանի դեր կատարելու ԱՄՆ-ի ձգտումը:

Յոթերորդ, Թրամփը սիրում է սիրաշահել իր գլխավոր աջակիցներին, ուստի նա չի զլանում խարազանել ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ սեփական կուսակցության առաջնորդներին: Չպետք է մոռանալ, որ Թրամփը նախագահական ընտրությություններում հաղթանակ տարավ ոչ թե Հանրապետական կուսակցության շնորհիվ, այլ նրան հակառակ: Մասամբ դա նրան հաջողվեց շնորհիվ այն բանի, որ ինքը Հանրապետական կուսակցության վերնախավի հետ համամիտ չէր գլխավոր միջազգային հարցերում. Ռուսաստան, միջազգային առեւտուր եւ այլն:

Ութերորդ, Թրամփին ատող ճահճի ներկայացուցիչները շարունակում են հուսալ, թե Թրամփը կփոխվի: Այսպես, նման հույս տածում էին Բուշ կրտսերի վարչակազմի նախկին ղեկավար Փոլ Վուլֆովիցը եւ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնախմբի նախագահ Բոբ Կորկերը: Վերջինս, չնայած Թրամփի հանդեպ իր քննադատական վերաբերմունքին, չէր բացառում, որ Թրամփի քաղաքականությունը կարող է փոխվել եւ համապատասխանեցվել ԱՄՆ քաղաքական վերնախավի ցանկությանը:

Իններորդ, պարզ դարձավ, որ Թրամփին փոխելու բոլոր փորձերը ծիծաղելի են, եւ որ դրա պատճառը Ռուսաստանն է: Այսպես, Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ադամ Շիֆի խոսքերով, Թրամփը համառորեն չի ուզում քննադատել Կրեմլի գործողությունները: Եվ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ կապված մի շարք պաշտոնանկություններից ու քննություններից հետո ռուսական հարցը ավելի ու ավելի մեծ չափով է համակում Թրամփի մերձավոր շրջապատը:

Վերջապես, վերոնշյալ գծերի թվարկումը հիմք է տալիս բացահայտելոու Թրամփի տասներորդ գիծը, այն էՙ ԱՄՆ-ը աշխարհում դարձել է «անկայունության կենտրոն»: Նման կարծիք է արտահայտում նախկին նախագահ Բիլ Քլինթոնի պետքարտուղար Ստրոբ Թալբոթը: Նա ընդգծում է, որ գործարքների եւ պարտադրանքների միջոցով հարցերը լուծելու Թրամփի ձգտումը հանգեցնում է աշխարհակարգի ապակայունացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.