AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 12477, Տպվել է` 1834, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿԱՐԱԿԱՆՋԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո արտգործնախարար Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է Էլմար Մամեդյարովի` «սուբստանտիվ բանակցությունների սկսելու» մասին հայտարարությանը եւ հակադարձել, որ եթե Ադրբեջանը պատրաստ է խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա պետք է հաստատի հավատարմությունը երեք հիմնական սկզբունքներին: Փաստացիՙ Նալբանդյանը դիվանագիտական «ծուղակ» է ստեղծել, որովհետեւ համաձայն լինել ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը` Ադրբեջանի դեպքում նշանակում է ճանաչել, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշարկվի նրա ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, որը պարտադիր կլինի բոլորի, առաջին հերթին` պաշտոնական Բաքվի համար: Նման հանրաքվեի արդյունքներին ոչ ոք չի կասկածում, եւ արտգործնախարար Նալբանդյանն ադրբեջանական կողմին դրել է շատ անհարմար վիճակում: Դրանով է պայմանավորված Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հուզական արձագանքը: Դուրս գալով դիվանագիտական պատշաճության սահմաններից, նա Հայաստանի արտգործնախարարի հստակ ձեւակերպումներն անվանել է «անիմաստ բառախաղ» եւ հերթական անգամ նենգափոխել կարգավորման հայեցակարգը:

Նրա կարծիքով` «սուբստանտիվ բանակցությունները ենթադրում են ստատուս-քվոյի փոփոխություն»: Այնուհետեւ նա բավական երկարաշունչ անդրադարձ է կատարել ԼՂ կարգավորման սկզբունքների նախապատմությանը եւ ավելացրել, որ դրանք «որպես առաջին քայլ ենթադրում են հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ տարածքներից, իսկ հարկադրաբար տեղահանվածները պետք է վերադառնան»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասելով` «այդ սկզբունքները վերահաստատված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Աքվիլայի, Մուսկոկի եւ Լոս-Կոբոսի հայտարարություններով»:

Որ դա այդպես է` առարկելու հարկ չկա: Խնդիրը, սակայն, նրանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների եւ հետագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների, ինչպես նաեւ համանախագահների հայտարարություններում, դրանց շուրջ բոլոր մեկնաբանություններում միանշանակորեն ընդգծվում է, որ կարգավորման սկզբունքները միասնական են, փաթեթային, դրանցից մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, հնարավոր չէ կատարել քայլերից մեկը` չկատարելով մյուսը, իսկ ադրբեջանական կողմը հայտնի երկարականջ կենդանու համառությամբ անընդհատ եւ ցանկացած առումով կրկնում է նույն հիմարությունը, որ կարգավորման «առաջին քայլը նշանակում է հայկական զորքերի դուրսբերում ԼՂ շուրջ տարածքներից եւ հարկադրաբար տեղահանվածների վերադարձ»: Ադրբեջանական կողմի պատկերացմամբ եւ ներկայացմամբ կարգավորումն «այստեղ ավարտվում է» եւ գալիս է «տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ժողովուրդների համակեցության ժամանակը»:

Արտգործնախարար Նալբանդյանը Բաքվին դրդել է Ա-ից հետո ասել նաեւ Բ-ն` հրապարակավ ընդունել, որ կարգավորման հայեցակարգը մեկ միասնական-ամբողջական եւ փաթեթային է: Ադրբեջանը պատասխանել է վաղուց ծանոթ դատարկաբանությամբ, ինչը վկայում է, որ հակառակորդ երկիրը չունի կարգավորման նպատակադրվածություն: Պատճառը պարզ է. կարգավորումը, եթե տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությամբ հաստատված հայեցակարգով, տանում է ԼՂ փաստացի անկախության միջազգային լեգիտիմացման: Ալիեւի համար դա քաղաքական մահ է, ուստի նա ամեն գնով փորձել եւ փորձում է նենգափոխել բանակցությունները, կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության եւ համակեցության ստեղծման հեռանկարն առհասարակ: Խնդիրը ներկայացնելով «օկուպացված տարածքների եւ հարկադրաբար տեղահանվածների» կտրվածքով եւ անտեսել, որ հակամարտության կարգավորումը նշանակում է Արցախի վերջնական կարգավիճակի որոշարկում, նշանակում է խուսափել պատասխանատու որոշում կայացնելուց, նշանակում է պահպանել շփման գծում լարվածությունը եւ դարձյալ հուսալ, որ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխության դեպքում հնարավոր կլինի հարցը «մեկընդմիշտ լուծել» ռազմական ճանապարհով: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը դա է վկայում:

Բաքվում երկարականջի համառությունը շարունակում է մնալ արտաքին քաղաքական ուղեգիծ, Ալիեւը փորձում է այն դարձնել դիվանագիտական ռեսուրս: Այս իրավիճակում միջնորդներին մնում է եւս մեկ անգամ կոնսոլիդացված վերաբերմունք արտահայտել` մատնանշելով, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ձախողում է կարգավորման բոլոր փորձերը եւ անցնել առաջ` ուղղակիորեն սկսելով Արցախի անկախության միջազգայնացման գործընթաց: Միայն այդ դեպքում Բաքուն կվերադառնա բանակցությունների ռեժիմին եւ հնարավոր կլինի քննարկել հարակից հարցերը եւ գտնել բոլոր կողմերին բավարարող լուծումներ: Եթե միջնորդներն իրոք շահագրգռված են, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի, ապա Արցախի անկախության ճանաչումն է դրան հասնելու ամենաօպտիմալ լուծումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.