AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 12154, Տպվել է` 1856, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄՆՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ վերջերս Բեռլինում պաշտոնապես հինմնվել է գերմանա-թուրքա-հայկական բարեկամության ընկերություն, որը ղեկավարելու են Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդը եւ գերմանաթուրք հայ երգահան եւ կիթառիստ Մարկ Սինանը:

Նախաձեռնությանը հիմք էր ծառայել «aghet-agit» ծրագրի շուրջ ծագած քաղաքական տարաձայնությունը: Ծրագիրը, որը միավորել էր Գերմանիայում, Թուրքիայում եւ Հայաստանում ապրող եւ ստեղծագործող երաժիշտներին, մտադիր էր Եղեռնի 100-ամյակի առթիվ համատեղ համերգ կազմակերպել Ստամբուլում 2016-ի նոյեմբերին: Գերմանիայի արտգործնախարարությունը չէր թույլատրել անցկացնել համերգը չսրելու համար քաղաքական լարվածությունը Թուրքիայի հետ:

Նախաձեռնությունը պաշտպանողների թվում են Բունդեսթագի ձախակողմյան կուսակցության առաջնորդներից Դիտմար Բարցչը, պատմաբան Վուլֆգանգ Գուստը, Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը, վիպասան Վարուժան Ոսկանյանը, եւ մի շարք գրեմանացի, թուրք եւ հայ արվեստագետներ ու գիտնականներ:

Հիմնադրման արարողությունից հետո տեղի է ունեցել համերգ «Auf dem Nichts» (Ոչնչի մասին) խորագրի ներքո, որի ընթացքում հնչել են Սթիփ Ռայխի, Թուրկուտ Էրչեթինի, Կոնրադո Դել Ռոզարիոյի եւ Մարկ Սինանի ստեղծագործություններըՙ նվիրված ընդհանրապես բռնությունների կիրառման դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.