AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



ՌՈՒՍ ՄԱՄՈՒԼԻՑ

Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8966, Տպվել է` 1354, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՉՇՈՇԱՓԵԼ ՀՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ազգի» հայաստանաբնակ սփյուռքահայ հեղինակ Յակոբ Միքաէլեանը տարակուսանք է հայտնում, թե ինչու են Հայաստանում հաճախ քննության առարկա դարձնում հրեական թեման, ընդ որում, ավելի շատ համակրանքով: Երիցս իրավացի է Միքայելյանը այն բանում, որ մեր երկրում «հիվանդութեան» են վերածվել հայերի ու հրեաների միջեւ անցկացվող «բաղդատումները», եւ այդ այն դեպքում, երբ մեր միջեւ միակ ընդհանրությունը Ցեղասպանությունն է ու Հոլոքոստը, ընդսմին մեր ազգային ողբերգությունը հրեաները սկզբունքորեն չեն էլ ճանաչում: Մնացյալ բոլոր հարցերում «բաղդատութեան դնելը» իրոք անիմաստ էՙ բացարձակապես ոչ մեր օգտին: Նույնիսկ ամենասկզբունքային հարցում. հազարամյակներ հետո վերածնելով Իսրայելը, հրեաները այն դարձրին «ուժեղ ու բարեկեցիկ» պետություն, ընդ որում ոչ թե պատրանքային, ինչպես հայոց ղեկավարների մոտ, այլ իրապես: Արդյո՞ք իրավացի չէ իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը իր այն հայտարարության մեջ («Ազգը» գրել է այդ մասին), որ, անկախանալով, Հայաստանը կորցրեց իր բնակչության գրեթե կեսը, ի տարբերություն Իսրայելի, որը բնակչության քանակը 70 տարում ավելացրեց 12 անգամ: Ճիշտ կլիներ, եթե Հայաստանի ղեկավարները ուշադրություն դարձնեին այս աղաղակող հակասության վրա:

Սակայն հազիվ թե իրավացի է Միքայելյանը, երբ հավաստում է, թե հրեաները ազգ էլ չենՙ «ազգի մը յատկանիշներն ալ չունին, բացի կրօնական ազդակէն»: Բանը ակադեմիական ձեւակերպումների մեջ չէ: Կարող եմ բերել ռուսաստանցի հրեաների օրինակը: Սրանք կարող են դավանել իրենց ավանդական կրոնը, նրա տարատեսակները, լինել ուղղափառ, մուսուլման, աթեիստ, կոմունիստ, լիբերալ, դեմոկրատ, սակայն բավական է, որ ոմն ռուս համարձակվի վատ արտահայտվել հրեաների հասցեին, այս կամ այն չափով շոշափել նրանց հենց ազգային շահերը..., եւ նրանք անմիջապես դառնում են մի բռունցք ու պատրաստ են «մահացու» հարված հասցնելու այդ «ստահակին»: Նրա իսկ երկրում: Ինչով սա միասնական ազգային բնավորության գիծ չէ:

Ի վերջո հո միայն մենք չենք շոշափում հրեական թեման: Չընդունել, որ հրեաները համաշխարհային ուժ են, նշանակում է կույր ձեւանալ: Թերթեք, խնդրեմ, ռուս նացիոնալիստական մամուլը եւ կտեսնեք, որ այս խնդիրը պարբերաբար քննարկվում է այդ ուղղության թերթերում: Գերազանցապեսՙ բացասական երանգով:

Նորերս այդ կարգի ծավալուն հոդվածաշար էր հրապարակել ռուս պատմաբան-քաղաքագետ Ալեքսանդր Նիկիշինը : Խուսափելով Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում եւ առհասարակ համաշխարհային իրադարձություններում հրեաների ունեցած դերակատարումների վերաբերյալ նրա բավականին անսովոր շատ եզրահանգումների մեկնաբանություններից, ուշադրություն դարձնենք մի քանի դիտարկումների վրաՙ առնչված նաեւ մեր պատմությանը: Միայն մենք չէ, որ տեսնում ենք հրեաների մեղքի բաժինը մեր ցեղասպանության մեջ:

18-րդ դարից Սաուդյան Արաբիայում իշխող կրոնըՙ վահաբիզմը, սաբբատիանիզմի (sabbateanism)ՙ հրեական կրոնի շեղյալ աղանդի ճյուղերից մեկն է, հավաստում է Նիկիշինը: Ընդ որում, այսօր էլ սաբբատիանիզմը մեծաթիվ հետնորդներ ունի հրեական կրոնի տարբեր հոսանքներում, որոնցից խոշորագույնը հասիդիզմն է: Սաբբատիականները հրեա ռաբբի Շաբտայ Ցվիի հետնորդներն ու աշակերտներն են, որը 1665 թվականին հռչակվեց որպես մեսիա եւ եբրայական կրոնի մեջ ամենամեծ պառակտումը մտցրեց բոլոր ժամանակներում: Իր բազմաթիվ հետեւորդների հետ նա մեկ տարի հետո ընդունեց իսլամ: Չնայած դրան, բազմաթիվ սաբբատիականներ այսօր էլ երեք կրոններիՙ հրեականի, իսլամի ու քրիստոնեության անդամներ են: Ահա եւ, 19-րդ դարում Թուրքիայի տարածքում իսլամ ընդունած հրեաներինՙ սաբբատիականներին անվանում էին դյոնմե (դարձի եկած, շուռ տված): Թուրքական դյոնմեները սկզբնապես բնակվում էին հունական Սալոնիկում, հետագայում տարածվեցին Թուրքիայով մեկ, կրելով տարբեր անվանումներ: Երիտթուրքերի շարժումը էապես կազմված էր դյոնմեներից: Նիկիշինը հատուկ նշում է մրցակցային մթնոլորտի առկայությունը հայերի ու հրեաներիՙ դյոնմեների միջեւ, մասնավորապես ֆինանսների բնագավառում, ինչը եւս նպաստեց վերջիններիս հակահայկական ցեղասպանական քաղաքականության ձեւավորմանը: Եթե Օսմանյան կայսրությունում ավանդաբար ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել են հայերը, ապա արդեն Աթաթուրքի ժամանակ այդ պաշտոնում նշանակվեց դյոնմե Ջավիդ-բեյը: Հոդվածագիրը հատուկ նշում է նաեւ Աթաթուրքի դյոմնայական ծագումը, անդամագրվածությունը «Veritas» մասոնական օթյակին: Չնայած Աթաթուրքը Թուրքիան դարձրեց աշխարհիկ պետություն, սակայն դա նրան չխանգարեց նույն անողոքությամբ շարունակել այլադավան հույների ու հայերի կոտորածները: Հետաքրքրական է նաեւ Նիկիշինի բերած այն վարկածը, որ, ավանդական թուրք մուսուլմանների կարծիքով, դյոնմեները Աբդուլ Համիդից վրեժխնդիր եղան նաեւ այն բանի համար, որ նա խոչնդոտում էր քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցելի գործունեությանը Պաղեստինում: Այդ նույն թուրքերը «հակաթուրքական» հեղափոխության իրականացման մեջ մեղադրել են իրենց երեք ոխերիմ թշնամիներինՙ սիոնիստներին, մասոններին ու դյոնմեներին:

Անդրադառնալով ժամանակակից Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, Նիկիշինը նշում է, որ Ռեջեփ Էրդողանը, լինելով օրթոդոքսալ իսլամի սուննիական ուղղության կողմնակից, ձգտում է Թուրքիայում վերականգնել Օսմանյան կայսրության «լավագույն» ավանդույթները: Համանման իրավիճակ է նաեւ Ադրբեջանում, ընդգծում է հոդվածագիրը, պարզապես սաբբատիականներին այստեղ անվանում են դենմեզ : Սրանցով են ներծծված բոլոր մակարդակների իշխանական համակարգը, բիզնեսն ու մշակույթը: Պատահական չէ, որ Ադրբեջանին համարում են Իսրայելի մասնաճյուղը Կովկասում: Տարբեր հրեական հասարակական կազմակերպությունների քանակով Ադրբեջանը զիջում է միայն Նյու Յորքին: Իսկ Իլհամ Ալիեւը շիայական Ադրբեջանը հետեւողականորեն վերածում է վահաբիտական ուղղության սուննիական երկրի:

Սակայն Նիկիշինի նշյալ հոդվածաշարի մեջ ամենաայժմեականը, թերեւս, Եվրոմիության հեռանկարին, Եվրոմիություն-հրեաներ առնչություններին նվիրված հատվածն է: Ճիշտ է, թեման անմիջական կապ չունի Հայաստանի հետ, սակայն կարող է ինֆորմատիվ դեր խաղալ ռուսատյացությամբ համակված հայաստանցի եվրոպասերների համար:

Մի քանի տարի հետո Եվրոմիությունը կնշի իր 100-ամյա հոբելյանը: Նրա նախատիպը Պանեվրոպական (Պան-Եվրոպա) միությունն է, որը մայր ցամաքի միավորմանը ձգտող առաջին կազմակերպությունն էր: Նրա «հիմնադիր հայրն» ու գաղափարախոսը եղել է ավստրիացի փիլիսոփա, գրող ու քաղաքագետ Ռիխարդ Նիկոլաուս Կուդենհովե-Կալերգին: Արիստոկրատական ծագումով այս անձնավորությունը հրեական արմատներ չունի (մայրը նույնիսկ ճապոնուհի է եղել), սակայն հրեա են եղել նրա երեք կանանցից երկուսը: Ծանոթանում ես նրաՙ Միացյալ Եվրոպա ստեղծելու վերաբերյալ գաղափարաբանական հիմունքներինՙ արտահայտված «Գործնական իդեալիզմ» գրքում ու արդեն չես զարմանում, թե ինչ է տեղի ունենում արդի Եվրոպայում: Ինչ է պարզվում. ըստ այս քաղաքական գործչի, Եվրոմիության վերջնական նպատակն է ստեղծել նոր եվրոպական հասարակությունՙ ձեւավորված միջին ռասայի եւ մաշկի միջին գույնի մարդկանցից, միջին դավանանքի, միջին սեռի, եւ բոլորը պիտի առաջնորդվեն «բարձրագույն ռասայի»ՙ կրեատիվ ու խելացի հրեաների ղեկավարությամբ, որոնք չեն ձուլվի նվազագույն իսկ չափով: Եվ հառաչում է Նիկիշինըՙ ի՜նչ համարես աֆրոմուսուլմանական խառնամբոխի ներխուժումը մայր ցամաք, այդ թվում նաեւ մեր օրերում, մեր աչքի առաջ, եթե ոչ եվրոպական ժողովուրդների ցեղասպանություն, տարբեր ազգերի գենետիկ կոդի ոչնչացում, ռասաների հարկադրական միախառնում բռնության, բարոյական այլասերման, ճնշման, կոտորածների, ահաբեկչության ու տոտալիտարիզմի միջոցով: Եվ այդ ամենըՙ հրեաների առաջնորդությամբ: Սակայն ավելի ճիշտ կլինի շարունակել ու անմիջական մեջբերումներ անել Կուդենհովե-Կալերգիի վերոհիշյալ մենագրությունից.

Ապագայի մարդը կլինի խառնածին ռասայի: Ապագա եվրասիական-նեգրոիդ ռասանՙ արտաքնապես նման հին եգիպտացուն, կգա փոխարինելու ներկա ռասաներին: Մարդկանց արտաքին տարբերությունը կփոխարինվի անհատականությունների բազմակերպությամբ:

Եվրոպան ինչքան քրիստոնեական է (էթիկական ու հոգեւոր իմաստով), նույնքան էլՙ հրեական: Իսկ եվրոպական բարոյականությունը ըստ էության նաեւ հրեական է:

Գրեթե ողջ եվրոպական էթիկան արմատներով հրեական է: Քրիստոնեական բարոյականության բոլոր հիմնական գաղափարախոսներըՙ Օգոստինոսից մինչեւ Ռուսսո, Կանտից մինչեւ Տոլստոյ, հրեաներ էին այդ բառի հոգեւոր իմաստով:

Եթե Արեւելքում էթիկական առումով գերիշխում են չինացիները, ապա Արեւմուտքումՙ հրեաները:

Մարդկանց այդ փոքր հանրությունը, որը կոփվել էՙ անցնելով հերոսական նահատակությունների միջով, վերջապես հասունացել է բարձրագույն նպատակի իրականացման համար, ձերբազատվելով կամազուրկ ու ոգով թույլ տարրերից: Հրեաներին ոչնչացնելու փոխարեն դա ակամայից Եվրոպային ազնվացրել է ընտրության արհեստական գործընթացով եւ դաստիարակել է ապագա լիդեր-ազգին:

Ոչ մի հրաշք չկա այն բանում, որ գետտո-բանտում աճած այդ ժողովուրդը վերածվել է Եվրոպայի ինտելեկտուալ վերնախավի:

Հրեա ժողովրդի պատմությունը բացահայտում է հրեաների առաջնայնությունը մարդկության նկատմամբ իշխանության հասնելու համար մղվող պայքարում:

Եվ այլն, եւ այլն: Նույնիսկ հոգնում ես հրեապաշտության այս մակարդակից: Բայց եւ, մյուս կողմից, հիմնազուրկ չես համարում այն քարոզչություն-մտայնությունը, թե ով կդառնա գերիշխող ուժը մեռնող, առանց չափազանցության, Եվրոպայում: Այնպես որ, ինչպես ասվեց, հնարավոր չէ չխոսել հրեաների մասին:

Ավելին, գոյություն ունի նաեւ կոնսպիրոլոգիականՙ դավադրաբանական տեսություն այն մասին, որ հրեաներն էլ են մասնակցում Հայաստանի «մաքրազերծմանը» հայությունից: Թե ում համար է «հող» ստեղծվում հայոց լեռնաշխարհում, մեծ հարց է: Այս կարգի տեսություններն էլ հենց առանձնանում են առկա թե հավանական դավադրությունների ու գաղտնապահությունների բազմազանությամբ: Սակայն Իսրայելի բազմակողմ, այդ թվում նաեւ լայնածավալ ռազմական համագործակցությունը Ազերստանի, վերականգնվող հարաբերությունները Թուրքիայի հետ հազիվ թե հերքում են նման վարկածի գոյությունը: Թեեւ, եթե անաչառ լինենք, պիտի ընդունենք, որ մեր երկիրը գլխավորապես հայաթափում են անկախ Հայաստանի ղեկավարները, որոնք այդպես էլ անընդունակ եղան ստեղծելու «ուժեղ ու բարեկեցիկ», ավելացնենք նաեւՙ մարդկանց շահերից ելնող «արդար» պետություն, չգիտես ինչու «չորսմիլիոնանոցի» հասնելու գործը թողնելով ապագա սերունդներին: Չես հավատում, թե հենց հրեաները բռնեցին միայն անցյալ տարի արտագաղթած 48 հազար հայաստանցիների ձեռքն ու առաջնորդեցին նրանց դեպի օտարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.