AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 10150, Տպվել է` 1522, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԺՀ-Ի ԵՎ ՌԴ-Ի ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՋԱԽՋԱԽԵԼ ԱՄՆ-Ը

Պ. Ք.

Տիեզերքում ԱՄՆ-ի տիրապետությունը վտանգված է

Չինաստանը գտնվում է օպերատիվ հակաարբանյակային զենքի ստեղծման շեմին: Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ամերիկյան արբանյակներին հակազդող ուղղորդված էներգիայով զենքի մշակումը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները: The National Interest-ի համար գրած հոդվածում Դեյվ Մաջմուդարը պնդում է, որ տիեզերական տարածությունում ԱՄՆ-ի տիրապետությունը սպառնալիքի տակ է:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են չեզոքացնել ԱՄՆ-ի տիրապետությունը, որը ձեռք է բերվել ռազմական, քաղաքացիական եւ արբանյակաին համակարգերի կիրառման շնորհիվ: Նրանք ավելի ու ավելի հաճախ են դիտարկում ապագա պատերազմի շրջանակներում արբանյակային համակարգերի վրա հարձակվելու հնարավորությունը», մայիսի 11-ին հայտարարեց ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը :

Նա հայտարարեց, որ հնարավոր են հարձակումներ կապի ռազմական արբանյակների եւ տեղաշարժման արբանյակային համակարգերի վրա, ներառյալ տեղորոշման GPS գլոբալ համակարգերը: Ամերիկյան արբանյակների դեմ ուղղված կիբեռհարձակումներից բացի կարող է կիրառվել ուղղորդված էներգիայով զենք, որպեսզի «կուրացվեն» կամ վնասվեն օպտիկական տիեզերական տվիչները:

«Չին հետազոտողները մշակում են լայնորեն կիրառվող համակարգերի շրջափակմանն ուղղված աղմուկների ստեղծման նոր մեթոդներ: Ռուսաստանը մտադիր է արդիականացնել սեփական ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը եւ մինչեւ 2020 թվականը ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի նոր զենք»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը:

Եթե ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները թույլ չտան հասնել շոշափելի արդյունքների, ապա Ռուսաստանն ու Չինաստանը կարող են գործի դնել նորագույն տիեզերական հրթիռներ, որոնց մշակումը կարող է ավարտվել առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

Ավելին, երկու երկրները մշակում են արբանյակներ, որոնք կարող են միջամտել ուրիշ արբանյակների աշխատանքին, կամ էլ, հարկ եղած դեպքում, բախվել եւ ոչնչացնել հակառակորդի ուղեծրային արբանյակները:

Կոուտսի խոսքերով, ռոբոտացված տիեզերական տեխնոլոգիաների հետազոտությունը, այն տեխնոլոգիաների, որոնք նախատեսված են արբանյակների սպասարկման եւ տիեզերական աղբի հավաքման համար, կարող են օգտագործվել արբանյակների վնասման նպատակով: Նման առաքելությունները կարող են լուրջ բարդություններ ստեղծել ապագայում:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունն արձանագրում է, որ տվյալ պայմաններում Պենտագոնին անհրաժեշտ են հավելյալ ներդրումներ, որոնք նրան կարող են հնարավորություն տալ պահպանելու տիեզերքում ԱՄՆ-ի գերակայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.