AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 10377, Տպվել է` 1638, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓՆ ՈՒ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՊԱՐԱՆՈՑԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը , որը նախորդ տարի պայքարում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար, սրիկա է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ նրա, սիրում է կանանց վախեցնել:

ABC հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է Քլինթոնիՙ սեպտեմբերին թողարկվելիք գրքից մի հատված, որում նա պատմում է, թե ինչ է պատահել իր հետ, երբ նախընտրական պայքարում նա բախվել է Թրամփի հետ Սենթ Լուիսում նախընտրական բանավեճի ժամանակ:

Քլինթոնի պնդմամբՙ Թրամփը չափից դուրս մոտ է կանգնել նրան ու իր իսկ խոսքովՙ գրեթե շնչել նրա պարանոցին:

«Իսկ ի՞նչ կանեիք դուք: Կպահպանեիք հանգստություն եւ կձեւացնեիք, որ նա չի ներխուժել ձեր անձնական տարա՞ծք: Թե՞ կշրջվեիք ու կասեիք նրա դեմքինՙ քայլ հե՛տ, սրիկա՛, հանգի՛ստ թող ինձ: Ես գիտեմ, որ դու սիրում ես վախեցնել կանանց, բայց ինձ դու վախեցնել չես կարող, այնպես որՙ քայլ հետ»,. պատմել է Քլինթոնը, որն իմիջիայլոց, չի ասել, թե ինքն ինչպե՞ս է վարվել:

Քլինթոնի գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 12-ից, «Ինչ պատահեց» (What happened) վերնագրով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.