AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 10432, Տպվել է` 1748, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»

Հ. ԱՖ.

Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում, չնայած Դանիայում 1:2 հաշվով պարտվեց «Կոպենհագեն»-ին, բայց իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբայինՙ հիմնական փուլին: Բաքվում ադրբեջանական ակումբը դանիացիներին հաղթել էր 1:0 ու մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ ադրբեջանական ֆուտբոլն աննախադեպ հաջողություն գրանցեց:

Խմբային փուլում ադրբեջանական թիմը կանցկացնի վեց հանդիպում (երեքականՙ մրցակիցների դաշտում, երեքականՙ տանը): Այսինքն ադրբեջանցիները կխաղան Եվրոպայի առաջնակարգ մարզադաշտերում, բարձրակարգ թիմերի հետ ու նրանց կհյուրընկալեն Ադրբեջանում: Իսկ մե՞նք, մենք եւս կարող ենք ուրախանալ, քանի որ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակիչ է դուրս եկել, 1/32-րդում պայքարից հանելով Կալինինգրադի «Բալթիկա»-ին, որը խաղում է Ռուսաստանի չգիտեմ ո՞ր լիգայում: Բացի այդ, շատ հնարավոր է, որ Ադրբեջանի «Ղարաբաղը» հայտնվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մի խմբում ու մեր Հենոն տասը գոլ խփի ադրբեջանցիներին: Մենք էլ ազգովին կուրախանանք, թքած, որ ֆուտբոլային Եվրոպային մենքՙ մի հոգի ենք տալիս, իսկ ադրբեջանցիներըՙ մի ողջ թիմ, այն էլՙ «Ղարաբաղ» անունով:

Ի դեպ, ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն այս կապակցությամբ ասել է. «Զվարճացնում է կովկասյան ակումբների անվանումները, օրինակՙ «Ղարաբաղ», կամ «Արարատ». նրանք իրենց թիմերին անվանում են հարեւան երկրների տեղանուններով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.