AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 12409, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՙ ԳՆԻՇԻԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթականՙ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռեւս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016թ.-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարեւան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքն ուներ նաեւ լրացուցիչ գյուղտեխնիկայի անհրաժեշտություն:

Համատեղ իրականացվողՙ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, գործընկեր կազմակերպություններն այսօր լուծել են նաեւ այդ խնդիրը: Որպես նվիրատվություն Գնիշիկ համայնքին տրամադրված նոր գյուղտեխնիկան առավել համակարգված կդարձնի աշխատանքը: Նոր գործիքակազմը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր եւ գութան:

Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղիՙ գյուղատնտեսության զարգացմանը:

Նոր գյուղտեխնիկան նվիրելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն այցելել են Գնիշիկ համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արա Լեւոնյանի եւ բնակիչների հետ:

«Տվեք մարդուն կայուն գործՙ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ եւ նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենքՙ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարեւոր ենՙ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա... Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբՙ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինըՙ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ձմռան ամիսներին Մոզրով եւ Գնիշիկ տանող ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, եւ գյուղացիներն օրեր շարունակ կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից: Այսուհետ գյուղը նման խնդրի առաջ չի կանգնի. այդ ամիսներին տեխնիկան կօգտագործվի ձնամաքրման եւ ձնահեռացման, իսկ տարվա մյուս եղանակներինՙ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Մոզրով եւ Գնիշիկ գյուղերը միավորողՙ Գնիշիկ համայնքում հիշատակված երկու ծրագիրն իրականացվել է ընթացիկ տարում: Ավելի վաղ, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում իրականացվել է եւս 2 ծրագիր. 2015թ.-ին համայնքն ապահովվել է լուսադիոդային (LED) համակարգով գործողՙ արտաքին լուսավորությամբ: Տեղակայվել է լուսավորության 37 սյուն: Իսկ

2016թ.-ին Գնիշիկ համայնքում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Գնիշիկն ունի 225 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով եւ հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական եւ կենդանական աշխարհի ձեւավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ եւ այլ կենդանատեսակների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.