AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 19672, Տպվել է` 3949, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՏ ԲԱՌԱՊԱՇԱՐ

Հ. ԱՖՅԱՆ

Դուք երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես Պուտինը, կամ Թրամփը, կամ Մակրոնը, առհասարակ որեւէ պետության առաջնորդ սեղմում ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ձեռքը (իմիջիայլոց, համաձայն Պենտագոնի ղեկավարիՙ ալ-Բաղդադին ողջ է): Դժվար թե տեսած լինեք, քանի որ նման բան, գոնե տեսախցիկների առջեւ, չի եղել: Չի էլ լինի, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ պետությունները չեն սկսել ուղիղ բանակցել ահաբեկիչների ու նրանց ստեղծած միավորումների հետ: Համենայնդեպս ե՛ւ Պուտինը, ե՛ւ Թրամփն ու մյուսները բազմիցս են հայտարարել, որ իրենց երկրներն ահաբեկիչների հետ չեն բանակցում:

Մենք բանակցում ենք: Քանի որ Ադրբեջանի գործունեությունըՙ Հայաստանի ու Արցախի հանդեպ կոչում ենք ահաբեկչական, իսկ այն իսկապես ահաբեկչական է, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ԱԳՆ-ի մակարդակով անվանում ենքՙ բանդա, ինչը արել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը , նշելով, որ ադրբեջանական բանդան կրակ է բացել հայկական գյուղի ուղղությամբ, ու քանի դեռ Ադրբեջանն ընկալում ենք ու ցանկանում ենք, որ բոլորն ընկալեն որպես ահաբեկչական պետություն, եւ զուգահեռաբար հանդիպում ենք այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ընդ որումՙ շեշտելով, որ բուն հանդիպման փաստն արդեն իսկ դրական է, կնշանակի բանակցում ենք ահաբեկիչների հետ, եւ դա դրական է, գրողը տանի: Խիստ ուշագրավ նորություն էլ կաՙ աշխարհում միակն ենք, որ բանակցում ենք ահաբեկիչների հետ:

Իրավիճակը շտկելու երկու ճանապարհ կա:

Առաջինը. հրաժարվում ենք Ադրբեջանի իշխանության հետ որեւէ տեսակի, ձեւի, մակարդակի շփումներից, դուրս ենք գալիս Մինսկի խմբի հովանո ներքո անցակցվող բանակցություններից, ճանաչում ենք Արցախի Հանրապետության անկախությունը, չմոռանալով հայտարարել, որ մենք այդպես ենք անում, քանի որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, իսկ մենք, ինչպես եւ աշխարհում բոլորը, ահաբեկիչների հետ չենք պատրաստվում բանակցել:

Թե ինչ կլինի արդյունքում, կարծում եմՙ դժվար չէ պատկերացնել: Կանցնի մեկ օր, ապա երկրորդ օրը, գուցե մեկ շաբաթ, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կամ նրանցից որեւէ մեկը կհայտարարի, որ առաջիկա օրերին սպասվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որն անպայման տեղի կունենա, քանի որ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Հայաստանն էլ բազմիցս է հայտարարել, որ դա հենց այդպես է: Հետեւաբար բանակցություններից հրաժարվելն ուղղակի հակասում է Հայաստանի հայտարարություններին, բացի այդ խիստ վտանգավոր է Հայաստանի համարՙ քաղաքական, տնտեսական ու ռազմական զանազան ճնշումների հնարավորութան առումով:

Երկրորդ տարբերակը. պաշտոնական շրջանակներում դադարում ենք Ադրբեջանին անվանել ահաբեկչական պետություն: Ամեն առիթով մանրամասն ու փաստարկված շարունակում ենք ներկայացնել Բաքվի գործունեությունը, բայց առանց ածականների, մականունների, պիտակների: Բանն այն է, որ եթե մեկը սպանում է մյուսին, պարտադիր չէ այդ սպանությունը նկարագրելիսՙ սպանողին անվանել մարդասպան. սպանության նկարագությունից դա արդեն իսկ պարզ է դառնում, եթե իհարկե այդ նկարագրությունը ճիշտ է ու փաստարկված:

Հիմա, գուցե ահաբեկչական Ադրբեջան խորագրերը հուզում են սովորական օտարերկրացիներին, բայց նրանց պետությունների քաղաքական ղեկավարության մոտ կարող է բնական հարց առաջանալ. եթե Ադրբեջանն ահաբեկչական է, ապա ինչո՞ւ է Հայաստանը նրա հետ բանակցում: Բայց անգամ սա չէ ամենակարեւորը: Հետաքրքրական է, թե ի՞նչ ենք շահել կամ շահում ադրբեջանական զինուժին բանդա անվանելով: Մենք իմանում ենք, որ նրանց բանակը ոչ թե սովորական բանակ է, այլՙ բանդա՞: Է, ԱԳՆ մամուլի խոսնակը պետք է հայտարարի այդ մասին, որ իմանա՞նք: Մինսկի խմբի համանախագահնե՞րն են իմանում, իսկ կարծում եքՙ չգիտե՞ն... Միակ տարբերակը Ադրբեջանին պիտակելու արդարացման այն է, որ այդպես մենք պարզապես հանգստանում ենք, բարոյապես, բացառապես բարոյապես: Իսկ Ադրբեջանի հարցում հանգստանալու իրավունք ունի Հայաստանի սովորական քաղաքացին, բայց իշխանությունըՙ երբե՛ք:

Ի դեպ, այն բանից հետո, երբ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ադրբեջանական բանդան կրակ է բացել հայկական բնակավայրի ուղղությամբ, հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է հանգստի, որի մի մասը կանցկացնի արտասահմանում, թե կոնկրետ ո՞ր երկրում, հայտնի չէ (սա երբեք հայտնի չի լինում): Հայտնի է միայն, որ նախագահը կընդմիջի իր հանգիստը, եւ օգոստոսի 5-ին կլինի Թեհրանում, որտեղ այդ օրը տեղի կունենա Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը:

Անշուշտ, եթե այդ ընթացքում ադրբեջանական բանդաները նորից կրակ բացեն հայկական բնակավայրերի ուղղությամբ, ինչը, փաստորեն, ավելի սովորական բան է, քան Իրանի վերընտրված նախագահի երդմնակալությունը, ապա նախագահը նորից կընդմիջի իր արձակուրդը եւ արտասահմանյան անհայտ երկրից անմիջապես կժամանի Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.