AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 21565, Տպվել է` 4734, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե հայ քաղաքական պատմության մեջ առաջին հանրապետությունը հիմնադրել է ՀՅԴ-ն, ինչպես պնդում են իրենքՙ դաշնակցականները, ուրեմն դաշնակցականները առաջին հանրապետականներն են: Պատահական չէ, որ նրանք ավելի շատ են վրդովվում, երբ այսօր իշխանությանը քննադատում են, ու ավելի շուտ են պատասխանում, երբ իշխանությանը մեղադրում են:

Կարելի է, անշուշտ, երկար խոսել ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի նմանություններից, որոնք ավելի շատ են, քան Նժդեհի արձանն է նման Գարեգին Նժդեհին, եւ կամ տարբերություններից, ավելի ճիշտ տարակարծություններից, որոնք նույնպես կան, մասնավորաբար տարածքային կառավարման (մանավանդ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում), բնապահպանության, կրթության եւ գիտության ոլորտներում, բայց այսօր այլ բանից կխոսենք: Նոր դաշնակցականներից:

Օրերս Դաշնակցության շարքերը համալրեց 8 երիտասարդ: Թե ինչո՞ւ են այդ երիտասարդները որոշել կուսակցական դառնալ, եւ դաշնակցական դառնալ, այլ հարց է, կարեւորն այն է, որ Դաշնակցության, ինչպես ի դեպ ՀՀԿ-ի, համալրումը շարունակվում է: Ճիշտ է, Հանրապետականի համալրումն ավելի լայն թափով է ընթանում, քանի որ իշխանության մեջ ՀՀԿ-ի կշիռն այդուհանդերձ անհամեմատ ավելի մեծ է: Ինչեւէ: Ամեն տարի ՀՅԴ-ի շարքերը թող համալրի 20, 50, լավՙ 100 երիտասարդ. բոլորն էլ ազնիվ, հայրենասեր ու գեղեցիկ: Հետո՞, ի՞նչ են նրանք անելու, բացի իհարկե փոքրիկ խմբակային հավաքներից, Դաշնակցության մասին իսկապես շատ ոգեւորիչ երգերն անգիր սովորելուց եւ այդ երգերըՙ «Արի տուն» ծրագրով հայրենիք եկածների համար ու նրանց հետ երգելուց: Ելնելով այն հանգամանքից, որ Դաշնակցության գոնե հայաստանյան մասի ղեկավար կազմը տարիներ շարունակ մնում է անփոփոխ, ի տարբերությունՙ ՀՅԴ-ի քաղաքական կողմնորոշման կամ օրինակ պետական բյուջեի քվեարկության, այդ երիտասարդները շարունակելու են իրենց փոքրիկ խմբակային հավաքները եւ երգերը, առավելագույնը նաեւ ՀՄԸՄ-ի խաղերի ժամանակ, Սփյուռքից ժամանած մարզիկների հետ:

Մինչդեռ Դաշնակցությունը գրեթե բոլոր գումարման խորհրդարաններում խմբակցություն ունեցել է, ավելի քիչ հաճախականությամբ կառավարության կազմում է եղել, ու խնդիրն այն է, որ ԱԺ պատգամավոր, նախարար, մարզպետ դաշնակցականները նույնն են: Նրանք անսխալակա՞ն են, թե՞ համալրված երիտասարդները դեռ հղկվելու կարիք ունեն, ինչպես, օրինակ դրսի ու ներսի դաշնակցությունների տարակարծությունները զանազան, ազգային անշուշտ, թեմաների շուրջ հղկելու կարիք ունի: Ինչո՞ւ ուրեմն Դաշնակցությունը չի վստահում իր երիտասարդ անդամներին: Ի դեպ Արամ Մանուկյանը քանի՞ տարեկան էր, երբ ՀՅԴ-ն նրան վստահեց Վանն ու ամբողջ Վասպուրականը:

Իրականում, սակայն, խնդիրն ամենեւին էլ Դաշնակցությունը չէ: Խնդիրն այն է, որ մենք մեր տների աղբը ինքներս ենք թափում, թույլ չտալով, որ բանակից վերադարձած մեր որդին դա անի, մտածելով, որ նա պետք է հանգստանա դեռ, հոգնած է, իսկ մենք հոգնած չենք: Նրա ժամանակը չէ, մեր ժամանակն է, քանի կանքՙ նրա ժամանակը չի էլ գալու... Ու կա՞ Հայաստանում կուսակցություն, չէ, ընտանիք, որտեղ այսպես չէ: Որտեղ թույլ են տալիս նորերին, այդ թվում մեր սխալների ուղղումը, որոնք մենք չենք կարող, քանի որ մեր կարծիքովՙ չենք սխալվել. արդեն 130 տարի Դաշնակցությունը, արդեն մի քանի հազարամյակՙ բոլորս:

Ու խոսքը հեռանալու մասին չէ. դրա ժամանակը մարդը չի որոշում, խոսքը մի կողմ քաշվելու մասին է, շատ հեռու չէ, առհասարակ հեռու չէ: Խոսքը հիմնականը վստահելու մասին է, կարեւորըՙ ձեռքի տակ պահելով, շարունակելով ոչ թե հետապնդել, այլ հետեւել, ոչ թե ապահովագրել սխալներից, այլ սխալվելու հնարավորություն տալ, ոչ թե կուտակելՙ հանուն նրա, այլ սովորեցնել նրանՙ կուտակել:

Մյուս կողմից, կոնկրետ փող կուտակելը հրաշալի բան է իհարկե, մանավանդ, երբ այդ գործով զբաղված են եղել մեր ծնողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.