AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7938, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԼՈՌՈՍԻԱՅԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՎՐԴՈՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՆ

Պ. Ք.

Ժամանակակից Եվրոպան ի վիճակի՞ է արդյոք հրաժարվել երկակի չափանիշների քաղաքականությունից: Որքան խորանում ենք այս հարցում, այնքան ակնհայտ է դառնում, որ պատասխանը բացասական է: Ի հեճուկս ամենքի համար հավասար իրավունքների եւ ազատությունների սկզբունքների, եվրոպացիները շարունակում են երկրներն ու ժողովուրդները բաժանել յուրայինների եւ օտարներիՙ առաջիններին եւ երկրորդներին առաջարկելով միանգամայն տարբեր գնահատականներ ու մոտեցումներ: Արեւմուտքում մոդայիկ է դարձել ամեն ինչի համար Ռուսաստանին մեղադրել:

Երբ Դոնեցկի ղեկավար Ա. Զախարչենկոն օրերս հայտարարեց Մալոռոսիայի հռչակման մասին, դա հատկապես բացասաբար ընկալվեց Գերմանիայում: Գերմանացիները մի կողմից համերաշխորեն ընդդիմացան Մալոռոսիայի բուն գաղափարին, մյուս կողմիցՙ ոչ պակաս համերաշխորեն մեղադրանքներ հասցեագրեցին Մոսկվային:

Օրինակ, «Դոյչե Վելլե» ռադիոկայանի ուկրաինական խմբագրության ղեկավար, արեւելաեվրոպական հարցերի փորձագետ Բ. Յոհանը որոշեց Զախարչենկոյին գամել անարգանքի սյունինՙ նրան մեղադրելով միանգամից երկու հանցագործության մեջ: Դրանք ենՙ Եվրոպայի քարտեզի վերաձեւման փորձը եւ Պուտինի օգտին խաղ սկսելը:

«Դի Վելթում» հրապարակված հոդվածի հեղինակը առավել զուսպ է արտահայտվում, սակայն տալիս է ոչ պակաս կտրուկ գնահատական: Նրա կարծիքով, Ռուսաստանը որոշել է ապակայունացնել Ուկրաինան եւ խոչընդոտել դեպի Եվրոպա նրա շարժմանը: Թերթի գնահատմամբ, Մոսկվան Մալոռոսիայի գաղափարը կարող է օգտագործել Կիեւին եւ արեւմուտքին ահաբեկելու նպատակով: Սա արեւմուտքում լայնորեն տարածված հնարք է, ըստ որի ուրիշին մեղադրում են այն բանում, ինչը իրենք են պատրաստվում անել:

Գերմանիայում նույն ոգով արտահայտվեցին նաեւ պաշտոնական անձինքՙ Մոսկվային հորդորելով հետեւել Մինսկի գործընթացին: Այս հարցում Բեռլինը միայնակ չմնաց: Պաշտոնական հայտարարություններ արեցին նաեւ Փարիզում եւ Բրյուսելում: Մեկուսի մնաց Վարշավան, որը կա՛մ չուներ սեփական տեսակետ, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով չկամեցավ այն հրապարակել:

Այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը: Եվրոպայում մինչեւ վերջերս նախընտրում են շրջանցել հակամարտության ձեւական կողմը: Սա հասկանալի է. տվյալ հարցում պարզություն մտցնելը բնավ ձեռնտու չէ Արեւմուտքին եւ պաշոնական Կիեւին: Հակառակ դեպքում ի հայտ կգան Եվրոպայի համար տհաճ մի շարք մանրամասնություններ, սկսած «մայդանի» պայմանավորվածությունների հարգման վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարաներիՙ Յանուկովիչին տված խոստումներից:

Ուկրաինայի եւ Դոնբասի նկատմամբ Եվրոպայի երկակի չափանիշները դրսեւորվեցին հերթական անգամ: Արեւմտյան մայրաքաղաքներում գրեթե միահամուռ կերպով դատապարտեցին Մալոռոսիայի հռչակումը, բայց մոռացության մատնեցին Դոնբասը իրեն վերադարձնելու վերաբերյալ Կիեւում մշակված եւ արդեն իսկ վերջնական փուլում գտնվող օրինագիծը: Շրջանառության մեջ են դրվում նոր հասկացություններ, որոնք թերեւս ոչ մի կապ չունեն միջազգային իրավունքի հետ:

Գերմանացի փորձագետ Ռ. Մերկելը Ուկրաինայի արեւելքի խնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից քննության առնելով նշում է Կիեւի իշխանությունների այն պնդումը, թե այդ հակամարտությունը ոչ թե ռազմական բնույթ է կրում, այլ կապված է քրեական տարրերի եւ ահաբեկիչների հետ: Իրականում, Ուկրաինայի արեւելքում գործ ունենք զինված հակամարտության հետ: Ժնեւի 1949թ. միջազգագրի հիման վրա միջազգային իրավունքը դա բնութագրում է ոչ թե որպես պատերազմ, այլ որպես զինված հակամարտություն: Ռ. Մերկելը ընդգծում է, որ դրա նշաններն ակնհայտ են. ծանր սպառազինության առկայություն, հրամանատարության ներքո գտնվող ստորաբաժանումների գոյություն: Նա ասում է, թե այդ կողոպտիչներն ու հրոսակները ենթակա չեն Կիեւի իշխանությունների իրավասությանը: Մալոռոսիայի հռչակման հայտարարությամբՙ Դոնեցկի ղեկավար Զախարչենկոն հանդես եկավ հենց վերջերս, մինչդեռ պաշտոնական Կիեւը Դոնբասի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում ավելի քան երեք տարի, ըստ որումՙ մեծ ուժգնությամբ:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը հարց է տալիս, թե ինչու Եվրոպան այդքան տարբեր մոտեցումներ է դրսեւորում Կիեւի եւ Դոնեցկի գործողությունների նկատմամբ, ինչու Մալոռոսիան նկատելովՙ եվրոպացիները համառորեն չեն ուզում տեսնել Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու Կիեւի օրինագիծը կամ խորվաթական սցենարի վերաբերյալ կիեւցի քաղաքական գործիչների արած հայտարարությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.