AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7923, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՇԱԵՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանում, երեւում է, ավարտին է մոտենում նախիջեւանյան կլանի իշխանավարության ժամանակը: Սահմանադրական փոփոխությունների պահանջով դեռեւս ապրիլին պետք է նշանակվեին երկու փոխնագահներ, բայց Ալիեւը հապաղում է: Տեղեկություններ կան, որ պատճառը մեկն է` վերնախավի նախիջեւանյան թեւը պահանջում է, որ փոխնախագահներից մեկը լինի Նախիջեւանի ղեկավար Թալիբովը, որի թեկնածությանը, սակայն, վճռականապես դեմ է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան: Թալիբովը Նախիջեւանը ղեկավարում է 1993թ.-ից ի վեր, հայտնի է բռնապետական հակումներով: Նա Հեյդար Ալիեւի քրոջ փեսան է, ժամանակին նրա տանն է ապաստան գտել Մոսկվայից Նախիջեւան տեղափոխված ապագա «համազգային առաջնորդը»:

Օրերս տեղեկություն է տարածվել, որ զբաղեցրած պաշտոնից հեռացվել եւ տնային կալանքի է ենթարկվել Նախիջեւանի ՆԳ նախարար Ահմեդովը, իսկ ինքնավարության ոստիկանական համակարգում սկսվել են լայնածավալ ստուգումներ: Նախիջեւանը փակ տարածք է, միանձնյա կառավարման ենթակա, եւ ՆԳ նախարարն այդ համակարգում իրենից ոչինչ չէր կարող ներկայացնել, եթե չունենար Թալիբովի հովանավորչությունը: Եւ եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է ասել, որ Ահմեդովի պաշտոնանկությունը կարող է ակնարկ լինել Նախիջեւանի երկարամյա ղեկավարին, որ նրա ժամանակը նույնպես սպառվում է: Ուշագրավ է, որ Ահմեդովի պաշտոնանկության մասին տեղեկատվությունը տարածվեց, երբ Իլհամ Ալիեւը պաշտոնական այց էր կատարել Լատվիա, բացակայում էր երկրից:

Ֆորմալ առումով Նախիջեւանի կառավարության անդամներին նշանակում եւ ազատում է ինքնավարության ղեկավարը, բայց մյուս կողմից էլ ուժային կառույցների ղեկավարների հարցը լուծում է Ադրբեջանի նախագահը: Ահմեդովի պաշտոնանկությունը չէր կարող տեղի ունենալ առանց Ալիեւի իմացության, իսկ եթե նա բացակայել է, եւ առաջացել է խիստ անհրաժեշություն, ապա որոշումը պետք է որ ընդունած լինի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան: Կարելի է, այսպիսով, ենթադրել, որ Նախիջեւանի ղեկավարի շուրջ հյուսվում է թակարդ, եւ ՆԳ նախարարի պաշտոնանկությունը դրա անուղղակի, բայց բավական խոսուն վկայությունն է:

Ահմեդովի պաշտոնանկության եւ տնային կալանքի թեման ադրբեջանական մամուլում չի արծարծվում: Խնդիրն, ուրեմն, խիստ նուրբ է, լրատվամիջոցներին պարզապես արգելվել է այդ մասին խոսել: Բայց եթե «ջինը շշից բաց է թողնվում», նույնիսկ Ադրբեջանի նման փակ երկրում են զանազան վարկածներ ծագում: Մասնավորապես, սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում տեղեկատվություն է շրջանառվել, որ մոտ ժամանակներս պաշտոնին հրաժեշտ է տալու արտակարգ իրավիճակների գծով նախարար Հեյդարովը: Վերջինս նույնպես նախիջեւանցի է, ըստ տեղեկությունների` խորհրդային տարիներին աշխատել է Նախիջեւան քաղաքի հակահրդեհային պաշտպանության ռազմականացված համակարգում: Հեյդարովը նույնպես Ալիեւների ընտանիքի փեսա է եւ Բաքու է տեղափոխվել 1993թ. իշխանափոխությունից հետո: Նախապես ծառայել է Հեյդար Ալիեւի թիկնազորում, որտեղից տեղափոխվել ՆԳՆ համակարգ, ապա 1996թ.-ին նշանակվել ԱԻ նախարար:

Հեյդարովը համարվում է Ադրբեջանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Տարբեր աղբյուրներ նրա կարողությունը գնահատում են մինչեւ 20 մլրդ. դոլար: 2013թ.-ին Հեյդարովը կասկածվում էր Մոսկվայում ադրբեջանցի «Միլիարդատերերի ակումբի» հետ համագործակցության մեջ` ի վնաս Իլհամ Ալիեւի: Այն ժամանակ էլ տեղեկատվություն կար, որ նա նոր կառավարությունում տեղ չի ունենա, բայց միջադեպը հարթվեց: Ըստ որոշ աղբյուրների, դրանում մեծ է եղել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի դերակատարությունը, որի հետ Հեյդարովը ջերմ հարաբերություններ ունի նրա ԱԻ նախարար աշխատած ժամանակներից:

Ըստ երեւույթին, Հեյդարովի պաշտոնանկության մասին լուրերն այնքան էլ անհիմն չեն, քանի որ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը հարկ է համարել պաշտոնական հաղորդագրությամբ հերքել սոցցանցերում տեղ գտած գրառումները: Ուշագրավ է, որ հերքումը տարածել է ոչ թե նախագահի, այլ այն գերատեսչության մամուլի ծառայությունը, որի ղեկավարը նույն Հեյդարովն է: Երեւի պետք է սպասել ինչ-որ զարգացումների: Կա՛մ Նախիջեւանի ՆԳ նախկին նախարարի գործը որոշակիորեն կապվում է ԱԻ նախարար Հեյդարովի հետ, կա՛մ էլ նախիջեւանյան կլանին ուղղակի պատերազմ է հայտարարված, եւ նա պետք է հեռանա Ադրբեջանի իշխող վերնախավից:

Կա, թերեւս, պայմանավորվածություն, որ 2018թ.-ին Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը ներկայանա իշխող վերնախավի բոլորովին նոր դեմքով: Տպավորություն կա, որ այն ձեւավորելու իրավունքը տրվել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային, որն էլ, բնականաբար, ընտրություն է կատարում իր ընտանեկան կլանի հետ առնչություն ունեցող շրջանակներից: Ադրբեջանում, կարելի է ասել, գալիս է Փաշաեւների իշխանության ժամանակը:

Բացառված չէ, որ գործընթացն ուղեկցվի լարվածություններով: Նախիջեւանը ոչ միայն փակ, այլեւ ծայրահեղական տեղաշրջան է, որտեղ սոցիալական վիճակն այնպիսին է, որ որեւէ պահի կարող է խռովություն սկսվել: Եթե բանը հասնի ինքնավարության ղեկավարի պաշտոնից Թալիբովի հեռացմանը, նրան պատասխանատվության ենթարկելուն, ապա շատ հնարավոր է, որ նա կդիմի հակաքայլերի: Նախիջեւանում բանակի ամրապնդումը, թերեւս, նաեւ տեղաշրջանի քաղաքական հավակնությունները զսպելու նպատակ է հետապնդում: Վերջին մի քանի զորակոչի ժամանակ նախիջեւանցիները ծառայության են անցել ինքնավարությունից դուրս, նրանց փոխարեն Ադրբեջանի տարբեր շրջաններից նորակոչիկներ են համալրել առանձին համազորային բանակի շարքերը: Մինչ այդ նախիջեւանցի զորակոչիկները ծառայում էին միայն ինքնավարության տարածքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.