AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 15742, Տպվել է` 1855, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Սոմինի Սենգուպտան «Նյու Յորք Թայմսում» գրում է բուժօգնության ծառայողների պաշտպանությունը հայցող ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի անարդյունավետության մասին:

Պատերազմական գոտիներում շարժական կլինիկաների եւ շտապօգնության մեքենաների վրա մի շարք հարձակումներն ստիպեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բուժաշխատողների անվտանգությունը ապահովող բանաձեւ ընդունել անցյալ տարի:

Բանաձեւը ոչ մի արդյունք չտվեց: Բժիշկների, բուժքույրերի եւ բուժօգնության մեքենաների վրա հարձակումները շարունակվում են չթուլացող տեմպերով, ոտնահարելով միջազգային օրենքի ամենահին սկզբունքներից մեկը, որ պահանջում է պատերազմների ընթացքում հարգել բուժաշխատողների չեզոքությունը:

Մարտին բժիշկների հանդերձանքով հրացանակիրներ հարձակվեցին Քաբուլի զինվորական հոսպիտալներից մեկի վրա եւ սպանեցին տասնյակ մարդկանց: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Եմենում անցյալ տարվա օգոստոսին Ամերիկայի հովանավորությամբ եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ գործող զինվորական կոալիցիան ռմբակոծեց «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հովանու ներքո գործող մի հիվանդանոցՙ սպանելով առնվազն 15 հոգի:

Անցյալ տարվա մայիսին ընդունված բանաձեւը հիշեցնում էր, որ պատերազմի պայմաններում բժշկական կենտրոնների վրա հարձակումը հանցագործություն է, եթե դիտավորյալ է կատարվում: Ըստ «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» միջազգային կազմակերպության տնօրեն Սյուզաննա Սիրկինի, Անվտանգության խորհուրդը իրականում շատ քիչ բան է արել բանաձեւը գործողության վերածելու ուղղությամբ: «Դա պարզապես բառերի կույտ է», նշել է նա:

Վերջերս հրապարակված այդ տվյալների համաձայն 2014-ին 338 հարձակում է տեղի ունեցել, 2015-ինՙ 256, իսկ 2016-ինՙ 302: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները մի նոր արյունալի տարի են նախատեսում: Սիրկինի կազմակերպության տվյալներով հարձակումները տեղի են ունեցել աշխարհի 23 երկրներում:

Անվտանգության խորհրդի վերջերս գումարված նիստի ժամանակ ընդհանուր քարտուղար Անտոնիո Գուտերեսը նշեց, որ հակամարտող կողմերը որպես թիրախի են վերաբերում հոսպիտալներին եւ բուժկետերին, որը դեմ է Ժնեւի կոնվենցիայի ընդունած միջազգային մարդասիրական տարրական իրավունքներին: Հարձակումներից բացի սիրիական զորքերը հետեւողականորեն արգելել են դեղամիջոցների մատակարարումը ապստամբներին, որոնք էլ իրենց հերթին անցյալ մայիսին ռմբակոծել են կառավարության հսկողության տակ գտնվող մի հիվանդանոց Հալեպում, ընդամենը բանաձեւի ընդունումից մի քանի ժամ առաջ:

Մ. Նահանգներն էլ ներգրավված է Եմենում Սաուդյան Արաբիայի ձեռնարկած հարձակումներում: 2015-ին ամերիկյան զորքերը շարունակ ռմբակոծում էին Քունդուզում (Աֆղանստան) գործող «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հոսպիտալը: Սպիտակ տունը ներողություն խնդրեց, բայց հրաժարվեց ենթարկվել միջազգային անկախ հետաքննության: Կառավարությունները դատապարտում են հարձակումները, բայցՙ ըստ իրենց նպատակահարմարության: Անհրաժեշտ է ավելի ուժեղ, խիստ ու անվախ գործողություններ ձեռնարկել եւ մեղավորներին հասցեագրված ուղերձներ հղել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերջերս առաջնագծի բժշկական անձնակազմերին խորհուրդ է տվել մի շարք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որոնցից մեկը բարձր պատնեշներ կառուցելն է բուժկետերի շրջապատում, մյուսը բավականաչափ հագեցած լինելը դեղամիջոցներով եւ այլ բժշկական պարագաներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.