AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 16464, Տպվել է` 2192, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒԺԵՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 10-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմին է ներկայացրել իր նոր խորհրդականներին եւ օգնականներին: Նրանցից, ավելի կոնկրետՙ խորհրդականներից մեկը լինելու է Գոռ Վարդանյանը: Ով չի ճանաչում պարոն Վարդանյանին, ապա ասեմ, որ նա շատ ուժեղ կարատեիստ է, շատ տաղանդավոր դերասան, շատ... ու պարզապես շատ ֆիլմերի ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ պրոդյուսեր, ե՛ւ գլխավոր դերասան, մի խոսքովՙ պարոն Վարդանյանը միշտ մռայլ դեմքով ուժեղ տղա է: Ի դեպ, բոլորովին վերջերս իր նոր ֆիլմերից մեկում, որը կոչվում է «Հրեշների գայլը», վերջինն էլՙ «Ստվերները դրախտում», պարոն Վարդանյանի կերպարը մի աղջկա ասում էր, որ իր համար պոմիդորով ձվածեղ պատրաստի: Տարօրինակ ոչինչ չկա, իհարկե, մեծ կինո է, մեծ դերասաններ, թող մի հատ էլ ձվածեղ ուտեն, բայց տարօրինակն այն է, որ այս ամենը պարոն Վարդանյանն աղջկան ասում է ռուսերեն, ինչին, դատելով ֆիլմի հիշյալ դրվագից, տիրապետում է ավելի լավ, քան Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում թերթ վաճառող փոքրիկ Էսկոբարը, որն իրականում այլ բաներ վաճառելու մեծ նպատակներ ունի: Ինչեւէ:

Հատկանշական է, որ իր նոր խորհրդականներին եւ օգնականներին ներկայացնելուց հետո պարոն Տարոն Մարգարյանն անցել է բուն քննարկմանը եւ արել երկու ցնցող հայտարարություն: Նախՙ Երեւանի քաղաքապետն ասել է, որ ինքը դժգոհ է մայրաքաղաքի փողոցների եւ մայթերի փոսերը լցնելու աշխատանքների որակից, ապա եւ հայտարարել, որ այսուհետ բոլոլոր նրանք, ովքեր ժամը 23:00-ից հետո բարձր երաժշտություն կմիացնեն, կտուգանվեն: Եւ ամենացնցողըՙ քաղաքապետը դժգոհել է, որ մայրաքաղաքի կենտրոնական շատ փողոցներում բացօթյա սրճարանները խոչընդոտում են հետիոտնին շարժվել: Հաշվի առնելով դեպքերի շարունակականությունը, չի բացառվում, որ հենց պարոն Վարդանյանն է պարոն Մարգարյանին ներկայացրել, թե որքան վատ են լցնում Երեւանի փոսերը եւ ինչ է տեղի ունենում երեւանցիների հետ, երբ նրանք ժամը 23:00-ից հետո բարձր երաժշտություն են լցնում հարեւանությամբ գտնվող եւ քաղաքապետարանում լավ ծանոթ ունեցող ակումբից, որը գտվում է Երեւանի կենտրոնական փողոցի վրա, խոչընդոտելով հետիոտնի շարժը: Ամեն դեպքում, քաղաքապետարանի աշխատակազմում շատերը լրջորեն զարմացել են, թե ո՞վ է այն մարդը, որ քաղաքում տեսել է այս ամենը եւ զեկուցել քաղաքապետին, որն էլ, որպես քաղաքին նվիրված անձնավորություն, ահա, դժգոհում է:

Սակայն ինքըՙ պարոն Գոռ Վարդանյանը հերքել է բոլորի կասկածները: Այսպես, պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է լինելու նրաՙ քաղաքապետին տված առաջին խորհուրդը, պարոն Վարդանյանն ասել է. «Ի՞նչ է նշանակում ինչ խորհուրդ եք տալու, դա կոռեկտ հարց չէ»: Հիշեցնեմ, որ պարոն Գոռ Վարդանյանը նշանակվել է քաղաքապետի հենց խորհրդական:

Ուշագրավ է, որ այս նշանակման հաջորդ օրն իսկ, քաղաքապետարանի հանձնարարությամբ ապամոնտաժվեցին Թումանյան փողոցի բացօթյա սրճարանները, որոնք խոչընդոտում էին հետիոտնի շարժը: Ապամոնտաժման ընթացքում ոչ ոք պարոն Վարդանյանին տեղում չի տեսել, քաղաքապետին էլ, բայց հաշվի առնելով, թե ի՞նչ վարպետությամբ էին աշխատողները քանդում սրճարանները, կարելի է ենթադրել, որ պարոն Գոռ Վարդանյանն անձամբ է աշխատել նրանց հետ:

Կատակը մի կողմ, քաղաքապետարանից հայտնում են, որ հետիոտնի շարժը խոչընդտող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները լինելու են շարունակական, ինչն, անխոս, լավ է: Իսկ աշխատանքից հետո քաղաքապետն ու իր խորհրդականը կնստեն երթուղային տաքսի, կանցնեն Երեւանի անփոս ճանապարհներով, կգնան մոտակա ջազ ակումբն ու ջազ կլսենՙ խոսելով այն մասին, թե ինչու են երեւանցիներն այսքան դժգոհ: Ու քանի որ քաղաքապետին խորհուրդ տալը կոռեկտ չէ, պարոն Մարգարյանն այդպես էլ չի իմանա, թե ինչու են երեւանցիներն այսքան դժգոհ: Եւ նրանցից ոչ մեկը չի նայի ժամացույցին եւ չի տեսնի, որ վաղուց արդեն 23:00-ն անց է, իսկ իրենք բարձր ջազ են լսում, բնակելի շենքի տակի ակումբում, այնտեղ, քանի որ քաղաքապետը սիրում է իր ժողովրդի կողքին լինելՙ գիշեր-ցերեկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.