AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 9257, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համարՙ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունը, բիզնես ոլորտում իրականացված բարեփոխումները, նորարական քայլերը եւ հարցուպատասխանի միջոցով ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված վերջին զարգացումները:

Նախարարը հատուկ շեշտադրել է կառավարության նոր ծրագիրը, որում թե՛ արդարադատության, եւ թե՛ անմիջապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթները պարունակում են նորարարական լուծումներ:

Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարեւոր բաղադրիչներից մեկն է համարել նաեւ մասնավոր հատվածի ներգրավվածությունը եւ ակտիվ դերակատարությունը: Այդ առումով նախարարը հատկանշական է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունն ու ընկերությանՙ բիզնեսում առկա խոչընդոտների եւ դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու նորարար առաջարկները լսելու պատրաստակամություն է հայտնել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքովՙ գործունեության շուրջ տասներկու տարիների ընթացքում հեռահաղորդակցության շուկայումՙ ընկերության ձեռք բերած առաջատար դիրքերը ոչ թե պատահականության, այլ նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանքի արդյունք են: «Այս տարիները եղել են ոչ միայն դինամիկ զարգացման, վերելքների եւ վայրէջքների, ոգեւորության եւ հուսախաբության տարիներ, այլեւ նախեւառաջՙ գործունեության մշտադիտարկման, գնահատման եւ շարունակական ինքնակատարելագործման ժամանակաշրջան: Ինքնակատարելագործման ներքին մղմանը զուգահեռ պետք է կիրառվեն համապատասխանության ներքին կանոնակարգեր եւ նորմեր, առանց որոնց խոսք չի կարող լինել կայուն զարգացման եւ երկարաժամկետ հաջողության մասին», - ասել է Ռալֆ Յիրիկյանը եւ ընդգծել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է Արդարադատության նախարարության հետ կիսել միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված իր գործնական լուծումներըՙ համապատասխան օրենսդրության զարգացմանն ու բարելավմանն աջակցելու նպատակով:

Կողմերը մտքեր են փոխանակել բաց քննարկման ձեւաչափով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.