AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 16934, Տպվել է` 2536, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱ՛Ջ...

Հ. ԱՖՅԱՆ

Ապրիլյան պատերազմի ինը հերոս ընտանիքներում տասը երեխա է ծնվել: Ողբերգական, գուցե նաեւ հերոսական ապրիլիցՙ մինչեւ այսօր: Նրանցից միայն երկուսն են աղջիկ, իսկ մյուս ութին տվել են իրենց հերոս եղբայրների, հայրերի, հորեղբայրների ու քեռիների անունները: Անխտիր բոլորին: Այդ ընտանիքներից մեկում (ես միայն այդ մի օրինակն եմ անձամբ տեսել) նորածնի հարազատը նշեց, թե նորածինը պետք է վրեժ լուծի իր եղբոր համար: Արդեն որոշել ենՙ նորածինը չէ, նրա փոխարեն:

Տարօրինակ է, որ Հայաստանի ազգային 15 հերոսներից միայն երկուսի անունն է նույնը. Վազգեն Վեհափառը եւ Վազգեն Սարգսյանը, մյուսները տարբեր անուններ ունեն, թույլ տվեքՙ իրենց անուններն ունեն: Ընդ որում, ՀՀ ազգային հերոսներից ոչ մեկի ազգանունը չի կրկնվում, նրանք ինքնատիպ են, հերոսությունն ինքը ինքնատիպ է, յուրօրինակ, բացառիկ, հակառակ պարագայում հերոսություն չէ:

Ուրիշ տարօրինակ բան էլ կա. այսօր քչերն են, որ իրենց որդիներին կոչում են Վազգեն, Ջիվան, Գեղազնիկ, Վիտյա, Վիկտոր, Նիկոլայ, Յուրա, Մովսես, Ալեք (ոչ թեՙ Ալեքս), Շառլ, Թաթուլ...Մինչդեռ այս անուններն են կրում մեր ազգային հերոսները, ու եթե մենք սիրում ենք մեր որդիներին հերոսի անուն տալ, ապա ինչո՞ւ նրանց հիշյալ անուններով չենք կոչում: Ճիշտ է, այսօր ծնվում են, օրինակՙ Կարեններ, բայց այս անունը մենք տալիս ենք մեր որդիներին ոչ թե ի պատիվ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, այլ քանի որ սիրում ենք այդ անունը, կամ այն կրում է (էր) մեր հայրը, մեր որդու պապը: Կնշանակի մենք մեր որդիներին ոչ թե հերոսների անուններով ենք կոչում, այլ մեր հարազատների, կնշանակի մենք չենք նկատում, որ նոր կյանք ենք ստեղծել, քանի որ տարված ենք հինը վերականգնելով: Միշտ: Բոլորս:

Ես չգիտեմ, թե ի՞նչ անելու են դատապարտված հերոս ընտանիքների տասը զավակները, բայց նրանց անունները նրանց դատապարտել են: Օրինակ Թաթուլ Կրպեյանը, որը զոհվեց Գետաշենում, այդ պահին, դրանից առաջ չէր էլ մտածում, որ ինքը հերոսություն է անում, մինչ այդ մենք Թաթուլ անունով նորօրյա հերոս չունեինք էլ, որ այդկերպ մտածեր, ու քանի որ չէր մտածում հերոսության մասին, նրա գործը հերոսական ստացվեց... ու այսպես բոլորըՙ Վազգեն Վեհափառից սկսածՙ մինչեւ Նիկոլայ Ռիժկովը, որը միակ օտարերկացին էՙ մեր ազգային հերոսների ցանկում:

Ուրեմն հերոսությունը հնարավոր է շարունակել տարբեր անուններով, ավելինՙ տարբեր անուններն են հերոսությունը շարունակելու կարեւոր գրավականներից մեկը: Չի լինում երկու Շառլ Ազնավուր, երկու Մոնթե Մելքոնյան, երկու Վիտյա Այվազյան, երկու Գեղազնիկ Միքայելյան, երկու Յուրա Պողոսյան, չի լինում, քանի որ հերոսը մեկն է: Նրանց ընտանիքներն էլ հերոս են, բայց այդ ընտանիքների առանձին անդամներըՙ ոչ: Նրանք դեռ ոչինչ չեն արել, նրանք նոր-նոր են ծնվել ու դեռ պիտի անեն, գուցե ոչ հերոսություն, ինչը բնական է, հնարավոր էՙ հերոսություն, ինչը միշտ է անբնական, այդ պատճառով էլ հերոսներն են քիչ: Երբ շատացնում ես նրանց թիվը, հենց ավելացնում ես նրանց անունները, հերոսությունը դառնում է սովորական բան, իսկ այն թռիչքն էՙ սովորականից:

Բայց հասկանալ հերոս ընտանիքներին պարտավոր ենք: Միայն այդ ընտանիքներում են զգում, որ հերոսները չեն մահանում, միայն նրանք չեն համակերպվումՙ անհերոս կյանքին, մյուսներս միայն խոսում ենք այդ մասին, քանի որ սիրուն բառեր են, որովհետեւ համատարած տգեղության մեջՙ գեղեցկությունը չպետք է կորի: Իբր փրկում ենք: Իբր փրկիչ ենք: Իսկ իրականում ապրիլյան 9 հերոսներն էլ չկան, ու նրանց փոխարեն էլ ոչ ոք չկա, բայց կա տասը նոր մարդ...

Ուրեմնՙ առաջ: Ու սա հրաման չէ, այլ հետդարձի այլընտրանքներից մեկը, մյուսը կանգառն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.