AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 17859, Տպվել է` 2557, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԱԴՐԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Պ. Ք.

Տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին շատ փորձագետներ: Fineko/abc.az գործակալությունը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ չնայած թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարփողված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը, դրա ավարտումը, մեղմ ասած, հետաձգվում է: Հաղորդվում է, որ նախագծի մասնակից ներդրողները որոշել են հրավիրել դրա իրականացման համակարգող խորհրդի նիստ, որպեսզի կատարեն ընթացիկ վիճակի վերլուծություն եւ ուրվագծեն երկաթուղու շինարարության հետագա առաջընթացի ծրագրերը:

Ի՞նչ է պատահել: Չէ՞ որ դեռ վերջերս Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «աշխատանքները շարունակվում են, մարդիկ աշխատում են օր ու գիշեր, եւ որ երկաթուղին անհրաժեշտ է մեր տարածաշրջանի շուկաներին»: Ըստ որում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վրաստան կատարած այցելության ժամանակ հայտարարեց, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ. առաջին եռամսյակում: Ներկայումս թուրքական աղբյուրները հաղորդում են, թե իբր արդեն գոյություն ունեն կամ ի հայտ են եկել շատ ազդեցիկ մարդիկ, որոնք Անկարային խնդրել են, որ տվյալ նախագիծը չեղյալ հայտարարվի: Ընդսմին ընդգծվում է, որ մի շարք տարիների ընթացքում այդ մարդկանց հաջողվել է խափանել Ադրբեջանի նախաձեռնած երկաթգծի շինարարությունը: Ի՞նչ ուժեր են դրանք:

Խոսենք փաստերով: «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը հաստատել է տվյալ նախագծի շինարարության ընդհատմանը վերաբերող տեղեկությունները: Ճիշտ է, նա հավաստիացնում է, թե նախագիծը կշարունակվի այս տարվանից: Նրա ասածների համաձայն, աշխատանքների ընդհատումը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում ծագած շինարարական դժվարությունների պատճառով: Հիշեցնենք, որ նախագծի իրականացումը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: 2009 թվականին այն ընդհատվեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բանակցությունների պատճառով եւ վերսկսվեց 2010-ի մայիսին: Նախատեսվում էր շինարարական աշխատանքներն ավարտել 2011թ., բայց հետո ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2014թ., ապաՙ մինչեւ 2015թ.:

2015թ. հոկտեմբերին Գուրբանովը հայտարարեց, թե երկաթուղին շահագործման կհանձնվի 2016-ի նոյեմբերին, բայց անցյալ տարեվերջին ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2017-ի առաջին եռամսյակ: Սա հաստատում է արեւմուտքցի եւ ռուսաստանցի բազմաթիվ փորձագետների այն տեսակետը, թե տվյալ նախագիծը քաղաքականացված է: Այս ամենի նպատակն է ժամանակ առ ժամանակ մարդկանց ուշադրությունը բեւեռել սակագնային քաղաքականության վրա, կամ խորհրդածություններ առաջացնել դեռեւս անավարտ այդ երկաթգծով ղազախական նավթի տեղափոխության հնարավորության վերաբերյալ, նավթ, որը ներկայումս վերամշակվում է հենց Ղազախստանում: Ասում են, թե տվյալ նախագիծը կարող է շահութաբեր դառնալ միայն հեռավոր ապագայում, իսկ ներկայումս դրանից կտուժեն միայն Վրաստանի նավահանգիստները եւ այլն: Գոյություն ունի նաեւ այն կարծիքը, թե նախագծի հաջողությանը կարող է նպաստել Իրանից բեռների փոխադրումը Ադրբեջանով:

Սակայն գոյություն ունի նաեւ այլ բան: Նկատի ունենալով, որ տվյալ նախագծին չի մասնակցում Հայաստանը, իրադարձությունների ընթացքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության հետագա խորացմանը, ըստ որումՙ ոչ միայն Երեւան-Բաքու հարաբերություններում, նշում է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում: Կարեւոր նշանակություն է ստանում նաեւ ամբողջությամբ վերցրած Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Թուրքիայում եւ դրա շուրջը տիրող լարվածության աճը: Ինչպես այս կապակցությամբ գրում է Քարնեգի հաստատության Եվրոպական կենտրոնի աշխատակից Թոմաս դե Վաալը , ամեն մի հակամարտություն կարող է կործանարար լինել ամբողջ տարածաշրջանի համար, եթե «ձախողված բանակցությունների հետեւանքով գոյացած դատարկությունը ոմանք փորձում են լցնել տարանցիկ միջանցքներով»: Հնարավոր է, որ Անկարան Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություները չփչացնլու նպատակով ձգձգում է նախագծի գործարկման ժամկետները: Շուտով այդ հարցում թերեւս պարզություն կմտցվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.