AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 19201, Տպվել է` 2588, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԱՌԱՐԿԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հազիվ էր «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը իր տեսակետը հայտնել Հանրապետության հրապարակի վրա Արամ Մանուկյանի արձանը կամ հուշարձան-կոթողը տեղադրելու խնդրի շուրջ, երբ որոտաց Դաշնակցության ծանր հրետանին: Համազարկը որքան անհամաչափ, նույնքան անողոք էր, անզիջում, ուղղված ոչ միայն «Առավոտի» խմբագրին, այլեւ a priori բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են տվյալ հարցում որեւէ այլ տեսակետ ունենալ, եւ ըստ երեւույթին միտված տարբեր կարծիքներն իրենց սաղմի մեջ լռեցնելուն:

Իրականում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հարց էր ուղղել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին, թե ո՞ւր է հասել Առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու առաջարկի ուսումնասիրության գործը: Թե ի՞նչ են պատասխանել օգնականներըՙ ինձ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ այդ առաջարկը դեռեւս չի քննարկվել Երեւանի ավագանիում, հետեւաբար չի հաստատվել: Սակայն դա պատճառ չէր, որ դաշնակցական լրատվամիջոցները հարցը ներկայացնեին որպես կատարված փաստ եւ լինեին ավելի պահանջկոտ:

Ահա այդ անորոշության մեջ էր, որ հնչեց սփյուռքահայ ամենազարգացած եւ հարգելի անձնավորություններից մեկիՙ Մ. Նահանգներից Կարո Արմենյանիՙ ես կասեիՙ մաքսիմալիստական պահանջագիրը. Արամ Մանուկյանի արձանը ոչ թե «քովընտի» մի տարածքում, այլ հե՛նց Հանրապետության հրապարակի վրա պետք է տեղադրվի, քանի որ «ան վեր է բոլոր չափանիշներէն»: Ավելինՙ բավական չէ հրապարակի կենտրոնում արձանի տեղադրման մասին քաղաքապետի հայտարարությունը. այդ բանը պետք է արվի «Նախագահական գերաստիճան հանգամանքով հնչող հրամանագրով», ՀՀ Ազգային ժողովի «միաձայնութեամբ նուիրագործուած պատմական բանաձեւով» եւ «Արամի վաստակին մեծութիւնը հռչակող» ՀՀ վարչապետի, բանակի հրամանատարության, կառավարության անդամների, հոգեւոր պետերի, «բարձրադիր հեղինակութիւններու», Ազգային ակադեմիայի, մտավորականության, այսինքն համապետական-համաժողովրդական մակարդակով:

Ահա այդ պահանջագրին էր ըստ էության պատասխանում «Առավոտի» գլխավոր խմբագիրը, որի կարծիքով, իրավամբ, նման հարցերում պետք չէ շտապել, տապալված կուռքի փոխարեն պետք չէ նոր կուռքեր ստեղծել, եւ ընդհանրապես «պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել», այլ պետք է թողնել, որ «հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը», որի «պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք», մանավանդ որ «չեն կարող վերապահումներ չլինել որեւէ երկրի որեւէ քաղաքական կամ պետական գործչի, ընդհանրապեսՙ որեւէ մահկանացուի հանդեպ»:

Ընդունելի տեսակետՙ որն արժանցավ, ինչպես վերեւում ասվեց, դաշնակցական հրետակոծությանը, ես կասեիՙ օվկիանոսի այն կողմից արձակված բալիստիկ հրթիռների եւ կարճ ու միջին տարածություններից արձակված ու դեռ արձակվող ականների, Ա. Աբրահամյանին շնորհելով «ապազգային» լինելու, «համակարգի» խոսափողը հանդիսանալու, «գաղափարազուրկ», անգամ «քաղքենի» լինելու մակդիրները: Հավանաբար մեր գործընկերը շատ զվարճացավ, երբ իր մասին կարդաց Կ. Արմենյանի 2-րդ հոդվածում իրեն ուղղվածՙ «մտաւորական փափկաճաշակութեամբ ազգին թանկագին ժամանակը վատնող» դատավճիռը:

Իմ կարծիքով «Առավոտի» խմբագիրը լիովին արժանի է նման դատավճռի: Քանի որ նա համարձակվել է առարկել, ավելինՙ զգուշացնել «գաղափարական հողի վրա» կրկին սխալներ թույլ տալու հետեւանքներից, եւ ամենասարսափելինՙ ժպրհել է հարց ուղղել ընդդիմախոսներինՙ «Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ եւ մոլորություններ»:

Ես չգիտեմ, «Առավոտի» խմբագիրը որքանո՞վ է քաջատեղյակ Արամ Մանուկյանի սխալներին ու մոլորություններին, որոնց մասին բազմաթիվ վկայություններ կանՙ անշուշտ ոչ դաշնակցական գրականության մեջ, հատկապես Վան-Վասպուրականում նրա ծավալած գործունեության շրջանի վերաբերյալ: Բայց վստահ եմ, որ նա շատ լավ ծանոթ է «դիկտատոր» Արամի 1918 թ.ի վաստակի, Սարդարապատի հերոսամարտին թիկունք ապահովելու, Երեւանում կարգուկանոն հաստատելու մեծագույն ջանքերին: Եվ նա իր հոդվածում արդարորեն գնահատում է այն: Սակայն, նորից արդարորեն, գտնում է, որ սխալ է կուսակցական-գաղափարախոսական հենքի վրա նման կարեւոր որոշումներ կայացնելՙ վստահ չլինելով, որ մի օր չենք զղջալու այդ որոշման համար:

Արդարեւ, Արամ Մանուկյանը հակասական, խիստ հակասական կերպար է, եւ գոնե այս հարցում Դաշնակցությունը պետք չէ լինի այդքան այլամերժ, այլոց կարծիքը մերժող, առարկություն չհանդուրժող: Դա նման է աղանդավորության, որը բոլոր պարագաներում վնասակար է եւ վտանգավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.