AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 12467, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«VivaStart»-Ըՙ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները: Բարձրակարգ սպասարկումը համարելով որակի կարեւոր ցուցիչՙ ընկերությունը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձեւավորված հերթական խմբին: 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապաՙ երկամսյա ժամանակահատվածում մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:

«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Կարեւոր համարելով բաժանորդների գոհունակությունըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական այս ծրագրով մասնագիտական գիտելիքներ եւ գործնական հմտություններ է փոխանցել 124 ուսանողի: Մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները եւ տիրապետել դրանք առաջարկելուՙ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը: Ծրագիրն առանձնահատուկ էՙ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:

«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնիցՙ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք եւ աջակցելու պատրաստակամություն: Այս ժամանակահատվածում ձեզ փոխանցված գիտելիքներն ու փորձը կարեւոր ենՙ հետագայում նույն արժեհամակարգով առաջորդվելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«VivaStart»-ի հերթական շրջանավարտները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրից իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարեւորությունը:

Առաջնորդվելով պատասխանատու գործարար մշակույթովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետՙ ուսանողությանը փոխանցելով իր փորձն ու նրանց հասանելի դարձնելով զարգացման հնարավորություններից լավագույնը: Տարբեր ժամանակահատվածներում «VivaStart»-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.