AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 12469, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՏԱՌԱԿԱՅԱՆՙ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը ներկա են գտնվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է: Այն կնպաստի նաեւ կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը:

Կայանը կառուցվել է էկո-նյութերով եւ հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այն ծառայելու է եւ՛որպես ԿԿԱ անտառապահների 2-րդ կայան, եւ՛ որպես գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններՙ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

Անտառակայանի կառուցմանն աջակցել են Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեն (IUCN NL) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ըՙ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում:

«Որքան ավելի ուրբանիզացված է դառնում մեր շրջակա միջավայրը, որքան ավելի է հարմարեցվում բնությունը մեր կենսակերպին, այնքան ավելի կարեւոր է դառնում բնության այսպիսի անկյունների գոյությունը, որտեղ կարելի է զգալ մարդ-բնություն խորքային կապը, աղմուկից, աստղերի լույսը ծածկող արհեստական լուսավորությունից հեռու, վայրի բնությանը մոտ: Անտառակայանի մոդելն ինքնաբավ համակարգ է, որտեղ ջեռուցման, տաք ջրի, էլեկտրականության ստացման համար շրջակա միջավայրին վնաս չհասցնող նորագույն տեխնոլոգիաներ են կիրառված:

Անտառակայանը կծառայի որպես գիտական եւ կրթական հանգույց, ինչպես նաեւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների 2-րդ կայանը կլինի: Այս կարեւորագույն տարածքը բնության պահպանության նպատակով ձեռք է բերվել մեր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեի աջակցությամբ: Այն ձեւավորել է բուֆերային գոտի եւ էկո-միջանցք, որոնք կամրջում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը եւ Խոսրովի պետական արգելոցը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից: Բնապահպանության նկատմամբ դրսեւորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետեւանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաեւ տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին եւ պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քանՙ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր նվիրումով, եռանդով եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ ցույց է տվել, որ բնության պահպանության ոլորտում կարելի է շոշափելի արդյունքների հասնել: Անտառակայանը կամրապնդի այդ աշխատանքի արդյունքը եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կներկայացնի որպես նվիրված աշխատանքի հաջողված մոդել` բնության պահպանության ոլորտում»,- ասել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը:

10 000 հեկտար զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: ԿԿԱ եւ հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության եւ հազվագյուտ կենդանական աշխարհի համար:

Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի կենսաբազմազանության նկատելի աճը, այդ թվումՙ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծի, քարարծվի, գառնանգղի, գորշ արջի քանակական աճը եւ Կովկասյան հովազի առկայությունը:

Արարատի մարզում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) գործունեության թիրախում են կենսաբազմազանության պահպանությունը, նորարարությունն ու համայնքային զարգացումը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո: Վայրի կենդանիների միգրացիոն կարեւորագույն միջանցքների անվտանգությունն ապահովելուն կոչված նախագիծն իրականացվում է 2011թ-ից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.