AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 14699, Տպվել է` 1238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՄԱՍԻՆ ԳՐԻՔՈՐ ՔՅՈՍԵՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Հ. Ծ.

Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամի հովանավորությամբ Ուոթերթաունում հրատարակվել է Գրիգոր Քյոսեյանի «Հայկական Սինեմա երգիծական ամսագիրը (1925-26)» վերնագրով երկլեզու ուսումնասիրությունը, նշանավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների մասին, որի անգլերեն տեքստը թարգմանել է Վաչե Ղազարյանը :

Ալբոմը, որը լույս է ընծայել Կալիֆոռնիայի «Մայրենի հրատարակչատունը», ընդգրկում է ինչպես երգիծանկարների արտատպություններ, այնպես էլ դրանց վերլուծական մեկնաբանություններ:

Քյոսեյանը ինքն էլ է երգիծանկարիչ: Նաեւ խմբագիր, արվեստաբան եւ հայկական թերթերի սյունակագիր: Ալեքսանդր Սարուխանը (1898-1977) 20-րդ դարի ամենահայտնի եգիպտահայ երգիծանկարիչն է, որի գծանկարները տպագրվել են ինչպես արաբական («Ախբար էլ Յոմ», «Ախր Սաա»), այնպես էլ օտարալեզու մամուլի էջերում («Պանչ», «Մանչեսթր Գարդիան», «Լը Րիր», «Մարիան»): Արժանացել է Միջազգային երգիծանկարիչների կոմիտեի «Երգիծանկարչության նահապետ» տիտղոսին: Եգիպտոսի Հելիոպոլիս թաղամասում նրա անունով փողոց գոյություն ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.