AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 17141, Տպվել է` 2109, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ ՄԱՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸՙ ՍԱՆ ԽՈՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հ. Ծ.

Մայիսին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դոկտ. Մարի Փափազյանը պաշտոնապես դարձել է Սան Խոսե պետական համալսարանի (Կալիֆոռնիա) 30-րդ նախագահը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նա առաջին հայն է եւ ընդհանրապես 3-րդ կինը, որ զբաղեցնում է այդ պատվավոր պաշտոնը:

Պատմական «Թաուեր Բիլդինգի» եւ Մարտին Լութեր Քինգի անվան գրադարանի հարեւանությամբ գործող համալսարանում այդ առթիվ հավաքվել են կրթական ոլորտի անվանի անձնավորություններ: Հայ եկեղեցու արեւմտյան թեմը ներկայացրել է հայր Տաթեւ Հարությունյանը , ով բարձր գնահատելով դոկտ. Փափազյանի հասարակական գործունեությունը համայնքում, խոսել է ընդհանրապես կրթության դերի մասին որպես հզոր գործիք երջանիկ ապագա կառուցելու գործընթացում:

Եղել են նաեւ այլ ելույթներ, որոնք գովասանքներ են շռայլել Փափազյանի հասցեին: Վերջում դոկտ. Փափազյանը խոսք առնելով շնորհակալություն է հայտնել վստահված պաշտոնի համար եւ անդրադարձել է իր հայկական արմատներին ու ծնողների ու մասնավորապես իր ամուսնուՙ Դենիս Փափազյանի աջակցությանը իր բոլոր նախաձեռնություններին եւ ակադեմիական վարչական գործունեություններին:

Շնորհավորում ենք դոկտ. Փափազյանին եւ մաղթում բեղմնավոր պաշտոնավարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.