AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ԱՄՆ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 18052, Տպվել է` 2346, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵ՞ՆՔ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսի» մայիսի 27-28 համարի առաջին էջի կարծիքների սյունակում այս հարցին է անդրադառնում իրավաբան Դայանա Բուտտուն, որ նախկինում որպես խորհրդատու հանդես է եկել պաղեստինյան ազատագրման կազմակերպության բանակցային խմբում: Ստորեւ թարգմանաբար Ռամալլայից (Արեւմտ. Ափ) գրած նրա հոդվածի սեղմ տարբերակը:


Նախագահ Թրամփի հանդիպումը պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբբասի հետ նպատակ ուներ վերականգնել երկար ժամանակ քուն մտած խաղաղության գործընթացը: Սակայն հաշվի առնելով, որ այս ամիս լրանում է իսրայելական օկուպացիայի 50-ամյակը, կարելի է ասել, որ այդ գործընթացը ավելի քան «քուն մտած» կարելի է համարել: Իսրայելում իշխող աջակողմյան համառ կառավարությունը չի ընդունում, որ պաղեստինցիները պետք է լիարժեք իրավունքներ ունենան եւ ուրեմն բանակցությունները դառնում են ապարդյուն: Ո՞րն է պաղեստինյան իշխանություններին եւ անձամբ Աբբասին նեցուկ կանգնելու Թրամփի ամերիկյան քաղաքականության իմաստը: Ակնհայտորեն Իսրայելի շահերը պաշտպանող այդ քաղաքականության եւ բանակցությունների ձախողման արդյունքում առավել մեծ թվով պաղեստինցիներ քննարկում են նոր առաջնորդ եւ նոր մարտավարություն ունենալու հրատապ հարցը: Շատերն են հարցադրում. արդյոք պաղեստինյան իշխանությունը որեւէ դրական դեր կատարո՞ւմ է, թե՞ պարզապես դարձել է Իսրայելի եւ միջազգային հասարակության կամակատարը: Տրամաբանությունը հուշում է, որ այդ Օսլոյի համաձայնագրի դրույթներով 1994-ին հիմնված այդ իշխանությունը ժամանակավոր կառույց էր, որը լիարժեք գործող կառավարություն պետք է դառնար, հենց որ խոստացված պետականությունը շնորհվեր 1999-ին: Այդ պատճառով էլ իշխանության իրավազորությունները միշտ էլ սահմանափակ են եղել: Իշխանությունը տարածվում է Արեւմտյան Ափի (բաժանված 8 շրջանների) սոսկ 18 տոկոսի վրա, մինչդեռ Իսրայելը վերահսկում է ամբողջ օկուպացված տարածքներն ու Գազայի հատվածը:

Անշուշտ սեփական կառավարություն ունենալն ու անկախ ինստիտուտներ հիմնելը շատերի համար իրականացած երազանք էր: Բայց բանակցությունների ձգձգումը նոր լուծումներ գտնելու անհրաժեշտություն է առաջացնում: Ես երկար տարիներ պաղեստինյան պատվիրակության որպես անդամ մասնակցել եմ բանակցություններին եւ կարող եմ վկայել, որ դրանք ապարդյուն են: Ամեն անգամ, որ միջազգային իրավունքի մասին էինք խոսում, իսրայելցիները ծիծաղում էին մեզ վրա, ասելով, որ ուժն է որոշում ամեն ինչ, իսկ մենք ուժ չունենք:

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ պաղեստինյան իշխանության բյուջեն եւ առաջնահերթությունները ուղղված էին պաղեստինցիներին վերահսկելի դարձնելու գործին: Այլ կերպ ասածՙ պաղեստինյան իշխանությունը «ենթակապալառուի» դեր է կատարում իսրայելական զավթիչ զորքերի համար: Իշխանության մոտ 4 միլիարդ դոլար բյուջեի մեկ երրորդը ծախսվում է անվտանգության եւ ոստիկանական վերահսկողության համար, ինչը ավելին է, քան կրթության եւ առողջության համար հատկացված միասնական գումարը:

Անվտանգության այս մարմինները ոստիկանական ոչ մի նորմալ ծառայություն չեն մատուցում պաղեստինցիներին: Փոխարենը օգնում են իսրայելական բանակին, որպեսզի անընդհատ ընդլայնվող զաթված տարածքները անխաթար մնան: Միջազգայնորեն գովաբանված «անվտանգության համագործակցությունը» պատճառ է դարձել միայն պաղեստինցիների ձերբակալմանն ու բանտարկությանը, նույնիսկ մարդու իրավունքների խաղաղ ակտիվիստների, մինչդեռ զինված իսրայելցի եկվորներ անպատիժ ահաբեկում են տեղացի պաղեստինցիներին: Պաղեստինյան իշխանությունները ոչ մի իրավասություն չունեն այդ եկվորների հանդեպ, իսկ իսրայելական բանակը գրեթե միշտ չի խառնվում տեղական միջադեպերին:

Իշխանության գոյության նպատակը այսօր Պաղեստինի ազատագրումը չէ, այլ պաղեստինցիներին լռեցնելը, որպեսզի Իսրայելը շարունակի հողամասեր գողանալ եւ նոր տարածքներում բնակություն հաստատել: Ինքնիշխան պետության ձգտումներ ունենալու փոխարեն, պաղեստինյան իշխանությունը նախաոստիկանական պետության, իսկական բռնատիրական կառույցի է վերածվել, որը ֆինանսավորվում է միջազգային հանրության կողմից: Նրա 82-ամյա առաջնորդըՙ Աբբասը, արդեն 12 տարի է, ինչ իշխում է առանց մանդատի: Նախագահել է պաղեստինյան պատմության վատթարագույն ժամանակահատվածներում, ներառյալ կործանարար բաժանումը իր Ֆաթահ կուսակցության եւ Համասի, որը կարեւոր դերակատարություն ունի պաղեստինյան քաղաքականության մեջ: Նրա նախագահության շրջանում պաղեստինյան խորհրդարանը անտեղի ու մահամերձ մի կառույց է դարձել: Պաղեստինցիներից շատերը ոչ մի ընտրությունների չեն մասնակցել: Վերջին հարցախույզների արդյունքներով նրա հեղինակությունն այժմ ամենացածրն է: Պաղեստինցիների երկու երրորդը նրա հրաժարականն է պահանջում: Նույնքան քաղաքացիներ էլ չեն հավատում այլեւս, որ բանակցությունները անկախություն են ապահովելու: Պաղեստինյան իշխանությունը հենվում է միջազգային նվիրատուների (դոնորների) վրա, որոնք էլ կապում են նրա ձեռքերը իրենց թելադրած պայմաններով: Արդյունքում պաղեստինցիները նույնիսկ իրավունք չունեն դիմելու Միջազգային քրեական դատարանՙ ապօրինի վերաբնակվողների դեմ արդարացի հայցով:

Իրադրությունը շտկելու համար մենք պետք է բարեփոխենք մեր գլխավոր քաղաքական մարմինըՙ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որպեսզի այն դառնա ավելի ներկայացուցչական, ընդգրկելով բոլոր կուսակցություններըՙ ներառյալ Համասը:

Երբ բանակցությունների գործընթացը ոչ մի արդյունք չի տալիս, ինչո՞ւ պիտի պաղեստինցիները պարտավորվեն կառչած մնալ այս իշխանությունից, որը խորտակել է իրենց երազանքը եւ պառակտել ժողովրդին:

Հաշվի առնելով, որ մոտ 150,000 մարդ ներառված են իշխանության մարմիններում եւ աշխատավարձ են ստանում, ես հույսեր չեմ փայփայում, որ հեշտ է լինելու դրա ցրումը: Բայց դա միակ ճանապարհն է վերականգնելու համար մեր արժանապատվությունն ու անկախության ձգտումները:

Նոր մարտավարությունը թույլ կտա դիմակայելու Իսրայելի նվաճողական քաղաքականությունը, փոխանակ հլու հպատակը դառնալու Աբբասի խորհրդանշական ներկայությանը: Դա մեզ թույլ կտա պաշտպանելու հանրային նախաձեռնությունները, անցկացնելու խաղաղ բողոքի ցույցեր եւ հետամուտ լինելու մեր իրավունքներին:

Ցրելով իշխանությունը եւ վերակազմավորելով Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, լսելի է դառնալու Պաղեստինի համայն բնակչության ձայնը, արտահայտվելու է նրա կամքը:

Նկար 1. Դայանա Բուտտու

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.