AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 18812, Տպվել է` 2703, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԳՐՈՂԸ ՀԱՐՑ Է ՈՒՂՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ «ՈՒՂԻՂ ԳԾԻ» ԵԹԵՐՈՒՄ

«ԴԵ-ՖԱԿՏՈ»

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ծանոթացել է Վլադիմիր Պուտինին ուղարկված բազմաթիվ դիմումների, որոնք հունիսի 15-ին նախագահի հետ անցկացված «Ուղիղ գծի» ժամանակ հայտնվել են այսպես ասածՙ «կադրից դուրս»: Այդ մասին տեղեկացնում է «Газета.ru»-ն:

Ինչպես հայտնի է, ծրագրի ընթացքում հարցերը Վլադիմիր Պուտինին տրվել են հեռախոսով, հեռագրերով, ռուսաստանյան խոշոր քաղաքների հետ հեռուստատեսային կապի միջոցով: Հունիսի 15-ի «Ուղիղ գծում» Պուտինին տրվել է ավելի քան երկու միլիոն հարց, եւ միայն դրանցից 73-ին նրան հաջողվեց պատասխանել հատկացված եթերային ժամանակում, որը կազմում էր 3 ժամ 56 րոպե:

Ինչպես Մոսկվայի մեր թղթակից Ալեքսանդր Արսենեւին հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահի հետ «Ուղիղ գծի» կազմակերպման համար ներգրավված մամլո ծառայության ժուռնալիստների հետ շփման ընթացքում, ուղիղ եթեր չընկած հարցերի թվում էր նաեւ հայտնի գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հարցը: Մեր թղթակցին շարադրեցին հեռախոսով տրված այդ հարցի համառոտ բովանդակությունը: Այն վերաբերում էր համամոլորակային մակարդակով տեղի ունեցող ժողովրդագրական երեւույթներին: Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով, անցած դարի քառասունական թվականներին մահմեդականների թիվը աշխարհում կազմում էր 300 միլիոն: Այսօր նրանք հինգ անգամ ավելին են, այսինքնՙ մեկուկես միլիարդ: Մինչդեռ քրիստոնյաների թիվը գործնականում չի փոխվել: Աղբյուրը նշել է, որ գրողի հարցում հարգալից վերաբերմունք է վերապահվում ընդհանրապես մահմեդականների նկատմամբ. չէ՞ որ նրանցից շատերը, Զորի Բալայանի խոսքերով, փրկել են իր հայրենակիցներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարիներին:

Դրա հետ մեկտեղ, բուն հարցի մեջ մտահոգություն է հնչել այն առիթով, որ մոլորակի մահմեդական բնակչության ժողովրդագրական աճի ներկայումս առկա միտման պայմաններում, քրիստոնյաների շրջանում ծնելիության ցածր տեմպերի պարագայում, այս դարավերջին, այսինքն եւս յոթանասուն տարի անց մահմեդականների թիվը կհասնի յոթից ութ միլիարդի, համապատասխանաբար կտրուկ կաճի նաեւ ԻԼԻՊ-ի, Ալ-Ղաիդայի, «Մահմեդական եղբայրների» կարգի եւ այլ արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորումների թիվը: Մյուս վտանգը, ինչպես նշվում է Զորի Բալայանի հարցում, ամփոփված է այնպիսի երեւույթի մեջ, ինչպիսին ուժ հավաքող պանթուրքիզն է, որը մեծ թափով արմատավորվում է Թուրքիայի կողմիցՙ իր նեոօսմանիզմի քաղաքական հայեցակարգով: Գրողը հարցրել է Վլադիմիր Պուտինին. տարվո՞ւմ է արդյոք կանխիչ աշխատանք այդ ուղղությամբ:

Ստացած տեղեկատվությունը ճշտելու համար խմբագրությունը որոշեց կապվել հարցի հեղինակի հետ:

«Այո.- պատասխանեց Զորի Բալայանը:- «Ուղիղ գծի» սկսվելուց ճիշտ մեկ ժամ անց ինձ հաջողվեց կապվել օպերատորի հետ եւ թելադրել հենց այդպիսի բովանդակությամբ հարց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.