AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 19184, Տպվել է` 2761, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՀԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Հունիսի 26-ին Ադրբեջանը նշել է զինված ուժերի օրը: Իրականում խոսքն այն մասին է, որ 1918թ. այդ օրն Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը մտել է Գյանջա, որտեղ վերանվանվել է Կովկասյան իսլամական բանակ` Նուրի փաշայի հրամանատարությամբ: Ադրբեջանի զինված ուժերի տարելիցի նախօրեին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական սպառազինությունների հերթական խմբաքանակը, որն անմիջապես առաքվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծ: Նույն օրը Բաքվում հյուրընկալվել է Ռուսաստանի փոխվարչապետ Կոզակը: Ավելի ուշ Ալիեւներն ընդունել են ռուս գրող եւ հանրային գործիչ Պրոխանովին, որը հայտնի է կայսերապաշտական հայացքներով: Որոշ մեկնաբաններ կարծում են, որ Ադրբեջանն օգնություն է խնդրել Ռուսաստանից, մյուսների հայացքով` Մոսկվան Ալիեւին որոշակի պահանջներ է ներկայացրել:

Բայց Պրոխանովին ընդունելուց կարճ ժամանակ անց Ալիեւը մեկնել է Վարշավա: Երկու օր առաջ նա ընդունել էր Մոլդովայի նախագահին, որը հայտնի է որպես եվրասիականության համակիր: Այս համատեքստում Ալիեւի լեհական ուղեւորությունը բավական արտառոց է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Լեհաստանը Եվրոմիության արեւելյան գործընկերության նախագծի հիմնական մոդերատորն է համարվում, իսկ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ ԵՄ հետ ասոցիացման մասին խոսք լինել չի կարող: Ճիշտ է, Բաքուն նաեւ պնդում է, որ առայժմ «անելիք չի տեսնում ԵԱՏՄ»-ում, բայց հանգամանքները կարող են փոխվել եւ «առայժմը» դարձնել «այստեղ եւ այժմ», «անելիք չտեսնելը»` այդ կառույցին «մաս կազմելու կենսական անհրաժեշտություն»:

Ադրբեջանական լրատվամիջոցները բավական ընդարձակ տեղեկատվություն են տարածել Լեհաստանի նախագահի հետ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների բանակցություններից: Ադրբեջանի եւ Լեհաստանի նախագահները նաեւ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Ադրբեջանական կողմը փոխանցել է միայն Իլհամ Ալիեւի մամուլի համար հայտարարությունը, որտեղ նա Լեհաստանի հետ հարաբերությունները գնահատել է «ռազմավարական»: Ալիեւն ընդգծել է համատեղ հռչակագրի կարեւորությունը եւ մասնավորեցրել, որ այնտեղ անդրադարձ կա նաեւ «հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը»: Ըստ նրա, փաստաթղթում ասված է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում` «պետության տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքով` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա»:

Ինչ ձեւակերպումներ են օգտագործված հռչակագրի բնօրինակ տեքստում` այս պահին դժվար է պարզել: Եւ այդուհանդերձ փաստ է, որ կողմերը հատուկ արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2005թ. ստորագրված` պաշտպանության բնագավառում համագործակցության մասին պայմանագրում: Մամուլի համար հայտարարության ժամանակ Ալիեւը դրան չի անդրադարձել, ինչը ենթադրել է տալիս, որ նա պարզապես չի ցանկացել ուշադրություն սեւեռել Լեհաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության վրա: Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ռուսաստանի հետ ունի բավական լարված հարաբերություններ:

Ալիեւն, իհարկե, հասկանում է, որ Լեհաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունն անհնար է թաքցնել Ռուսաստանից: Եւ եթե այդքանով հանդերձ գնացել է գործող պայմանագրում փոփոխությունների, ապա պարզ է, որ խոսքը վերաբերում է համագործակցության շրջանակների ընդլայնմանը: Ադրբեջանական կողմից փոփոխությունների մասին արձանագրությունն ստորագրել է արտգործնախարար Մամեդյարովը:

Ալիեւի լեհական անակնկալը կարելի է դիտարկել ՎՈՒԱՄ կազմակերպությունը վերակենդանացնելու ջանքերի շրջանակներում: Այս իմաստով առավել հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինան: Ադրբեջանը շահագրգռված է ուկրաինական «Գրոմ» հրթիռային համակարգի ձեռքբերմամբ: Այն դեռեւս սերիական արտադրության չի դրվել: Ուկրաինան սերտ հարաբերությունների մեջ է Լեհաստանի հետ: Բացառված չէ, որ լեհ-ադրբեջանական ռազմական համագործակցության պայմանագրում փոփոխությունները շոշափեն նաեւ երրորդ երկրի միջոցով սպառազինությունների մատակարարման հարցերը: Հնարավոր է, որ խուսափելով Ուկրաինայի հետ ռազմական ոլորտում ուղղակի համագործակցությունից, որպեսզի չառաջացնի Ռուսաստանի դժգոհությունը, Ադրբեջանը որոշել է օգտագործել ուկրաինական սպառազինությունների գնման լեհական «միջանցքը»:

Ինչ էլ եղած լինի, Ալիեւի Լեհաստան ուղեւորությունը եւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության մասին մի քանի համաձայնագրերի ստորագրումը բավական ուշագրավ են: Հատկապես դեպի Բաքու ռուսական եվրասիականության քարոզիչների հաճախակի դարձող ուղեւորությունների համապատկերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.