AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 20518, Տպվել է` 2923, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի շուրջ խոսակցությունները նոր թափ են հավաքում, եւ շատերը հավատացած են, որ էներգետիկ կախվածության մեջ գտնվող պետության համար նման էներգետիկան հարցի լուծում է: Այդ հետաքրքրությունը պայմանավորված է Հայաստանում գործող մի շարք դեսպանների հայտարարությամբ, որոնք պնդում են, որ կարող են ներդրումներ ապահովել մեր տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկում` էներգետիկ սեկտորում ու հատկապես դրա թերեւս ամենահեռանկարային հատվածումՙ վերականգնվողական էներգետիկայում: Այն, որ Հայաստանը էներգետիկ նոր աղբյուրների անհրաժեշտություն ունի, գաղտնիք չէ, սակայն միաժամանակ պարզ է, որ նմանատիպ աղբյուրների որոնումը իրականացվում է ամբողջ աշխարհում եւ դրա միտումների քննարկումը եւ վերլուծությունը շատ կարեւոր է այն հասկանալու համար:

Հայտարարությունների մասին: Նախ հասկանալի է, որ Հայաստանի տնտեսությունը, որի ՀՆԱ-ն ընդամենը 11 մլրդ դոլար է, ի վիճակի չէ յուրացնել 8 մլրդ դոլարի ներդրում, եթե այն իհարկե ինչ-որ մի հրաշքով իրականանա: Հայաստանի փոքր տնտեսությունը եւ էներգակիրների սպառման ոչ մեծ ծավալները եւս նվազեցնում են մեր տնտեսության մեջ նման ներդրումների իրականացումը: Իսկ էներգետիկան այն ուղղություններից է, որտեղ արդյունավետության հնարավոր է հասնել միայն մեծամասշտաբ ներդրումային քաղաքականության արդյունքում:

Մեկ այլ խնդիր է էլեկտրաէներգիայի արտահանման նեղ հնարավորությունները մեր պետության համարՙ պայմանավորված նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակումով եւ արտահանման համար տեխնիկական համապատասխան հզորությունների բացակայությամբ: Սակայն սա չի նշանակում, որ այս ուղղությամբ հնարավոր չէ աշխատանքներ իրականացանել, այլ ընդհակառակը, սա մեզ հուշում է, որ պետք է գտնել հարցի լուծման այն տարբերակները, որոնք հնարավորություն կտան զարկ տալու այդ ճյուղի հեռանկարային զարգամանըՙ հստակեցնելով այդ ուղղությամբ կատարվող ներդրումային քաղաքականության տրամաբանությունը:

Այս խնդրով զբաղվող մասնագետները պնդում են, որ վերականգնվող էներգետիկայի հեռանկարներով հանդերձ այն, այնուամենայնիվ, չի կարող փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներինՙ գազին, ածուխին կամ նավթին: Վերականգնվող էներգետիկան կարող է գործել միայն գեներացնող այդ աղբյուրների հետ միասին, նվազեցնելով տվյալ պետությունների կախվածությունը այսպես կոչված ավանդական էներգակիրների ներմուծումից ու դրանք տնօրինող պետություններից:

Այսինքն խնդիրը մինչ օրս էլ քաղաքական կախվածության նվազեցման մասին է, այլ ոչ տնտեսական, քանի որ դրանցՙ քամու ու արեւի էներգիայի միջոցով նոր հզորությունների շահագործման արդյունավետությունը շարունակում է ցածր մնալ, հետեւաբար դրանք կարելի է միայն դիտարկել որպես զուգահեռՙ օժանդակող, բայց ոչ հիմնական հզորություններ, էներգետիկ ներքին համակարգի կայունությունը ապահովելու համար:

Իրականության մեջ վերականգնվող էներգետիկան իսկապես մեծ հեռանկարներ ունի, առավել եւս, որ աշխարհում էներգիայի սպառումը տարեցտարի ավելանում է, իսկ դրա աղբյուրներըՙ նվազում: Այսպես, ըստ միջազգային հետազոտական կառույցների տվյալների, նավթի, գազի, ածուխի ներկա սպառման տեմպերի պայմաններում այդ էներգակիրները կսպառվեն մոտակա 100 տարվա ընթացքումՙ նավթը 46 տարի, գազը 58 տարի, իսկ ածուխըՙ 118 տարի հետո, հետեւաբար մարդկության համար կենսական նշանակություն ունի դրանց փոխարինման հարցի շուրջ աշխատանքները եւ նոր աղբյուրների որոնումները:

Վերականգնվող էներգետիկան արագ տեմպերով զարգանում է եւ, չնայած դրա տեղը աշխարհումՙ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ դեռեւս մեծ չէՙ ընդամենը 8%, սակայն այն հեռանկարային է: Էներգետիկ այս ճյուղի զարգացման առաջատարները աշխարհում ԱՄՆ-ը եւ Չինաստանն են, որոնք մեծ ներդրումներ են կատարում եւ ամենամեծ տեղը ունեն այս էներգիայի արտադրության գործում: Այսպես. աշխարհում սպառվող վերականգնողական էներգիայի 20%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 20.5%-ըՙ Չինաստանին, երրորդ պետությունը այս շարքում Գերմանիան էՙ 9%, ապա Ճապոնիանՙ 4.5% եւ այլն: Այս պետություններն առաջատար են նաեւ արեւային էներգիայի արտադրության ու սպառման գործում. այստեղ նորից գերիշխում է Չինաստանըՙ 19.9%, ԱՄՆ-ըՙ 17.7%, Ճապոնիանՙ 14% եւ Գերմանիանՙ 11%:

Նույն պատկերն ենք ստանում նաեւ, երբ դիտարկում ենք քամու էներգիայի զարգացման հիմնախնդիրըՙ ներդրումների եւ դրանց սպառման աճող ծավալներով աշխարհում առաջատարը Չինաստանն էՙ 25.1%, ապա ԱՄՆ-ըՙ 23%, Գերմանիանՙ 8.1% եւ այլն: Իրավիճակը մի փոքր այլ է, երբ այս խնդիրը դիտարկում ենք պետությունների ներսում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում վերականգնվողական էներգետիկայի բաժինը. այս առումով առաջատարը Դանիան է, որտեղ այն կազմում է 59%, ապա գալիս ենՙ Գերմանիան 26%, Իսպանիան 25% եւ Իտալիան ու Մեծ Բրիտանիան, համապատասխանաբար 23-ական տոկոս եւ այլն: Վերականգնվողական էներգետիկայի աճը շարունակվել է նաեւ 2016թ. եւսՙ ավելանալով մոտ 14%-ով, հիմնական աճը գրանցվել է հենց դրանց արտադրությամբ զբաղվող մեծ պետություններումՙ Չինաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ինչպես նաեւ զարգացող մի շարք երկրներումՙ Բրազիլիայում, Հնդկաստանում եւ այլն:

Վերականգնվող էներգետիկայի շուրջ հետաքրքրությունը եւ աղմուկը սակայն միշտ չէ, որ գրագետ քաղաքականության մշակման պատճառ է հանդիսանում, շատ դեպքերում այն հանգեցնում է նաեւ անհաջողությունների եւ ձախողումների, երբ այն իրականացվում է առանց գիտահենք ու հաշվարկված քաղաքականության մշակման: Այսպես. հայտնի է, որ Արեւելյան Եվրոպայի մի շարք պետություններ, մասնավորապես Չեխիան, Սլովակիան եւ Բուլղարիան ակտիվ կերպով ներգրավվեցին այս քաղաքականության մեջ, սակայն, մեղմ ասած, արդյունքները համեստ էին, պատճառը այդ էներգակրի թանկությունն է:

Սա թերեւս ամենամեծ խոչընդոտն է էներգետիկայի այս ճյուղի զարգացման գործընթացում: Արեւելաեվրոպական նշված պետությունների իշխանություններըՙ խրախուսելով վերականգնվողական էներգետիկայի զարգացումը եւ ներդրումների իրականացումը, շատ արագ բախվեցին թանկության խնդրին, որը ստիպեց այդ պետությունների ղեկավարությանը միայն դոտացիաներով աջակցել այդ ճյուղի գոյատեւմանը, թույլ չտալու համար ստեղծված նոր հզորությունների սնանկացումը, քանի որ, ի տարբերություն ավանդական էներգետիկ աղբյուրների, դրանց արտադրությունները ավելի թանկ էին եւ ոչ մրցունակ:

Սա մի խնդիր է, որը լուծելի է հարուստ պետությունների համար, քանի որ նրանք, նախ եւ առաջ, քաղաքական հարց են լուծում եւ հետո միայն տնտեսական, սակայն փոքր պետություների համար այն կարող է մեծ գլխացավանքի ու ֆինանսական լուրջ կորուստների պատճառ դառնալ:

Հետեւաբար այս բնագավառում հատկապես հարկավոր է իրականացնել խելամիտ, ռազմավարապես հաշվենկատ ու զգույշ քաղաքականությունՙ հիմնված համաշխարհային փորձիՙ ինչպես դրականի, այնպես էլ բացասականի վրա, որպեսզի խուսափենք արդեն բազմիցս կրկնված սխալներից ու իրականացնենք մի քաղաքականություն, ինչը կնպաստի հեռանկարային այդ բնագավառի զարգացմանն ու կշահագրգռի մասնավոր սեկտորին ներդրումներ իրականացնել եւ եկամուտներ ստանալ առանց պետության միջամտության: Սա թերեւս ամենակարեւորն է, քանի որ, որպես կանոն, պետական ակտիվ միջամտությունը շատ դեպքերում հանգեցնում է միայն բացասական հետեւանքների ու կոռուպցիոն ռիսկերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.