AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 20458, Տպվել է` 2976, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՂԱԿԱՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեթեւ արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանի տնտեսության խոշոր ճյուղերից էր: Համաձայն 1985 թվականի պաշտոնական տվյալների, թեթեւ արդյունաբերությունն իր ծավալներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում երկրորդն էրՙ մեքենաշինությունից (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն) հետո: Եթե մեքենաշինության բաժինը արդյունաբերական արտադրանքի 30,3 տոկոսն էր տալիս, ապա թեթեւ արդյունաբերությունըՙ 25 տոկոսը: Ընդ որում, 15 տոկոսը միայն կոշիկի արդյունաբերությունն էր: Նշենք նաեւ, որ երրորդ տեղում էր սննդարդյունաբերությունը, որը տալիս էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի 18,8 տոկոսը: Սակայն, ի տարբերություն 2000-ականներից վերակագնված եւ լուրջ զարգացում արձանագրած սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության համար երբեմնի հզորությունների վերակագնումն ու արտադրանքի ծավալները երազ կարող են թվալ:

30-40 տարի առաջ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ մի քանի այլ բնակավայրերում գործում էին տեքստիլ, տրիկոտաժի, բամբակե, բրդի եւ այլ մի քանի տասնյակ արդյունաբերության գործարաններ, որտեղ ներգրավված էր Հայաստանի կին ազգաբնակչության մի զգալի մասը: Այս ճյուղի մեջ մտնող կոշկագործությունը, մասնավորապես «Մասիս» ապրանքանիշը Հայաստանի բրենդն էր նախկին ԽՍՀՄ-ում: Ընդ որում, թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները խորհրդային վերջին տարիներին վերազինվեցին տվյալ պահին նորագույն համարվող հաստոցներով եւ այլ սարքավորումներով: Դժբախտաբար, այս ամենը փլուզվեց հետխորհդրային առաջին տարիներին եւ նման հզորությունների գործարկումն այժմ քիչ հավանական է թվում, թեեւ այս ճյուղի վերականգնման ուղղությամբ փորձեր եղել են:

Մոտ 20 տարի առաջ փորձ արվեց հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունն աշխուժացնել արտերկերյա պատվերներ ներգրավելուՙ այսպես կոչված տոլինգի միջոցով: Այսինքն, պատվիրատուն հոգում էր հումքի ձեռք բերման, պատրաստի արտադրանքի իրացման ամբողջ ծախսերը եւ վճարում էր միայն գործարանում կատարված աշխատանքի համար: Արտադրանքի վրա թեեւ գրվում էր «Պատրաստված է Հայաստանում», բայց այն համարվում էր ոչ թե հայկական տվյալ գործարանի, այլ պատվիրատու ընկերության արտադրանքը:

Բնական է, որ այս ճանապարհով հնարավոր չէր զարգացնել այս ճյուղը: Առավել եւս, որ նույն պատվիրատուները ավելի էժան աշխատուժ ունեցող շուկաներում (Չինաստան, Բանգլադեշ եւ այլն) սկսեցին գործել: Բացառությամբ դժվարությամբ առաջ շարժվող եւ որոշակի արդյունքի հասած մի քանի թեթեւարդյունաբերական ձեռնարկությունների, մյուսները դարձյալ մատնվեցին պարապուրդի:

Թեթեւ արդյունաբերությանը պետական աջակցություն ցույց տալու մասին սկսեցին խոսել մի քանի տարի առաջ, բայց առանց գործնական հետեւանքների: Ավելին, Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն չէին ունենում գոնե հավասար մրցակցության մեջ մտնել ներմուծվող արտադրանքի հետ, չխոսելով արդեն ավելի բարենպաստ ռեժիմներ ակնկալելու մասին: Բանն այն է, որ ներմուծվող հագուստը հարկվում է ըստ նրա քաշի, իսկ արտադրվողըՙ հատով: Այսինքն, մի քանի կգ քաշով մի քանի միավոր ներմուծվող հագուստից եւ մեկ միավոր տեղում արտադրվող հագուստից գրեթե նույն չափի հարկ է գանձվում:

Ճյուղին պետականորեն աջակցելու մասին վերջերս հայտարարեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը , ներկայացնելով այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Ըստ վարչապետի, արտոնություններ պետք է սահմանվեն տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության եւ գորգագործության ոլորտների համար: Մարզերում ճյուղի զարգացումը խրախուսելու համար արտոնություններ պետք է լինեն Երեւանից դուրս գործունեություն ծավալողների համար, խրախուսվելու են նոր աշխատատեղ ստեղծողներն այստեղ, լինելու է սուբսիդավորում: Կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն եւ ծրագիր է մշակվելու:

Դեռ վաղ է խոսել իհարկե, թե ինչպե՞ս եւ որքանո՞վ կիրականացվի այս ամենը, ինչպիսի՞ արդյունավետություն կունենա: Սակայն մինչ այդ, վերջապես պետք է համարձակություն ունենալ եւ մաքսատուրքի փոփոխությամբ վերացնել տեղական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատմամբ ներմուծողի ունեցած ներկայիս արտոնյալ կացությունը: Խոսքը, մասնավորապես, թուրքական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատամբ մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառելու մասին է, ինչը ոչ միայն թույլատրվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, այլեւ անհրաժեշտ է մեզ շրջափակման ենթարկած եւ մեր ապրանքների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանած երկրի նկատմամբ: Չգիտես ինչու, տարբեր մակարդակներով խոսում ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարելու մասին, բայց մեր ներքին շուկան անարգել բաց ենք պահում թուրքական ապրանքների համար: Նման քայլի տնտեսական արդյունքն էլ այն կլինի, որ նախՙ հավասար մրցակցություն կստեղծվի տեղականի եւ ներմուծվողի միջեւ, ապաՙ թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման մեջ կավելանա հայկական թեթեւ արդյունաբերական ապրանքների բաժինը, նպաստելով տեղական արտադրության զարգացմանը: Մինչդեռ այս առումով վիճակն այժմ հիասթափեցնող է:

Համաձայն ազգային վիճակագրության հրապարակած ցուցանիշների, 2016-ին Հայաստանում արտադրվել է ընդամենը 12 մլրդ դրամի (մոտ 25 մլն դոլար) հագուստ եւ մանածագործական այլ իրեր, մոտ 1,5 մլրդ դրամի էլՙ կաշվե իրեր, հիմնականում կոշիկ: Համեմատության համարՙ Հայաստան է ներմուծվել 225 մլն դոլարի մանածագործական իրեր (հագուստ եւ կտորեղեն), 34 մլն դոլարի կոշկեղեն, գլխարկներ եւ հովանոցներ, 14 մլն դոլարիՙ կաշվից եւ մորթուց իրեր: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 273 մլն դոլարի թեթեւ արդյունաբերական արտադրանք: Տեղում արտադրվողի եւ ներմուծվողի ծավալների միջեւ նման ահռելի անհավասարությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե ներմուծվող հագուստի եւ ճյուղի մյուս ապրանքների ընդամենը 10 տոկոսը (մոտ 27 մլն դոլար) հաջողվի փոխարինել տեղականով, դա կնշանակի, որ տեղական թեթեւ արդյունաբերությունը առնվազն կկրկնապատկի տարեկան իրՙ գրեթե նույնքան կազմող ծավալը: Դրա համար բավական է կառավարության առայժմ մեկՙ հարկային հավասար պայմաններ ապահովողՙ վերեւում նշված քայլը կատարելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.