AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 20484, Տպվել է` 2981, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻՙ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ԼՌԵՑՆՈՂ ՁԱՅՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայի երեք քաղաքներումՙ Քիլում, Քյոլնում եւ Համբուրգում ելույթ ունեցավ «Արցախի ձայներ» երգչախումբը: ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած 15 հոգանոց խմբին տեղի հայ համայնքներում թեեւ ընդունեցին մեծ սիրով ու խանդավառ, բայց ինչպես Քյոլնի հայերն էին ընդգծումՙ Թաթայի քեֆ-ուրախության սեղան դարձող երգուպար լիներ, ինչքա՛ն տոմս կվաճառեին, իսկ հիմա կարիք կա Արցախին սատարման (համերգի ողջ հասույթը պիտի տրամադրվեր Արցախի Ավետարանոց գյուղի մշակույթի տան վերանորոգմանը), հետեւաբարՙ ավելի բազմամարդ ներկայության, բայց ո՛չ Հայաստանից, ո՛չ Իրանից Գերմանիա արտագաղթած հայերին Արցախից ժամանած խմբի ելույթը շատ էլ չի ձգում: Փոխարենըՙ թուրքահայերն են շատ:

Երկու մասից բաղկացած համերգը հատկապես տպավորեց բեմում ելույթ ունեցող տարբեր տարիքի արտիստների ազատությամբ: Բոլորի ձայնը խրոխտ է, պարն, ավելի շուտՙ շարժումներն անկաշկանդ ու ճկուն, աչքերըՙ պատերազմի արհավիրքի մասին չեն էլ մատնում, ուրիշ ոգի կաՙ հաղթելու անհրաժեշտ պայման, որ մեր բանակում էլ զինվորին ուղեկից միակ աննահանջ ուժն է: Իսկ բավարա՞րը... չհակադարձեքՙ նույն օրը մի քանի հոգու շուրթերից լսածիս կրկնությունըՙ «միջազգային տարբեր բեմեր նվաճած», «մանկական Եվրոտեսիլում հաղթած» որակումները: Այդ որակն իհարկե, մեր կարծիքով, խումբը կարող է ունենալ, եթե Հայաստանի պրոֆեսիոնալներն ու ֆինանսական ներդրումների պատրաստ հովանավորները հեռանկարային ու պատվախնդիր համարեն հենց այս խմբին սատար կանգնելով նաեւ Արցախը հզորացնելը: Ժամանակակից, երկար, գունեղ շապիկների վրա տարբեր սերունդների տխուր դեմքեր են, որ գեղեցիկ լինելուց զատ խմբի ներկայացրած օրվա ելույթին որեւէ կերպ չեն առնչվում: Ճիշտ էիՙ Հայոց ցեղասպանության 100- ամյակի առիթով կազմած ծրագրի համար ստեղծված բեմական հագուստն է, ֆինանսների բացակայության պատճառովՙ հիմա ի՞նչ միջոցներով փոխվի: Նույնը երգի պարագան էՙ լավ երգը շատ թանկ արժե, ուստի ավելի շատ հենվում են իրենց խմբի ավագ անդամներից մեկի ստեղծագործական կարողություններին: Սա իհարկե պարզվեց մերՙ խմբի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ հպանցիկ զրույցից: Համերգի ավարտին բեմ դժվար եկավ, ու միակ խոսքը նկատելի զուսպ էրՙ « Բոլորիդ սպասում ենք Արցախում»: Մենք նրա կոչին ականջալուր կարոտով գնանք, իսկ խումբն այնպես անենք, որ Արցախից դուրս գա, հայ համայնքի առջեւ, թե օտար հանդիսատեսիՙ մշակույթի հզոր զենքով խաղաղություն պարտադրելու: «Արցախի ձայները» պիտի պատմի Արցախի պատմությունըՙ կուռ, ժամանակակից բեմադրությամբ, իսկական բանաստեղծական տեքստի հիման վրա ստեղծված երգերով, եւ ամենակարեւորըՙ մշակված ծրագրով:

Վերջերս «Ազերթաջի» գերմաներեն լրահոսն ազդու շեշտով իրազեկել էր, թե Բաքուն Բրյուսելում վերջին պահին կասեցնել է տվել «Արցախի ձայներ» խմբի ելույթը: Արցախի ձայնը պիտի լսելի դառնաՙ փամփուշտներից առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.