AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3826, Տպվել է` 462, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Օրերս Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում Ադրբեջանի նախկին Ազգային Անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ակիֆ Չովդարովը, որին մեղադրանք է առաջադրված մի քանի հոդվածներով, հայտարարել է, որ եթե քննվող գործի շրջանակներում անուններ տա, ապա «երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի»:https://haqqin.az/investigations/100145 Ի՞նչ է ակնարկել մեղադրյալը, պետք է միայն ենթադրել. ԱԱ նախարարությունը չէր կարող ապօրինություններ գործել, եթե չունենար բարձրագույն իշխանության հովանավորությունը: Խնդիրը կապված է այդ գերատեսչությունը լուծարելու եւ նախկին նախարար Մահմուդովին քաղաքականությունից հեռացնելու հետ: Ընդ որում, դա տեղի է ունեցել պաշտպանության երկարամյա նախարար Աբիեւի պաշտոնանկությանը գրեթե զուգահեռ, ինչից հասկացվում է, որ ուժային երկու կառույցների ղեկավարները քաղաքական ինչ-որ հավակնություններ են ունեցել:

Նման դեպքերում, սակայն, ամեն ինչ չի ավարտվում մեկ-երկու պաշտոնազրկությամբ: Եւ Աբիեւը, եւ Մահմուդովը, հարկավ, իշխանության մեջ ունեցել են որոշակի հովանավորներ, տարիների ընթացքում ստեղծել իրենց քաղաքական եւ բիզնես-ենթակառուցվածքները: Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը, կարծես, դառնում է լակմուսի թուղթ եւ երեւակում ներքաղաքական լուրջ մրցակցություն: Ալիեւը, եթե դատենք նրա քայլերի անորոշությունից, չի համարձակվում կտրել «գորդյան հանգույցը»: Ապրիլի 12-ին լրացել է փոխնախագահների նշանակման սահմանադրական վերջնաժամկետը, բայց առայսօր այդ պաշտոնները մնում են թափուր: Չի լուծվել նաեւ վարչապետի հարցը, որն անցել է ութսունամյակի շեմը եւ, ըստ որոշ տեղեկությունների, «գրեթե լիովին կուրացել է եւ աշխատավայրում չի լինում»: Սա նշանակում է, որ Ալիեւը դեռեւս դժվարանում է որոշում ընդունել:

Այս խորապատկերին խիստ ուշագրավ է regnum-ի մեկնաբանի անդրադարձը մայիսի 15-ի միջադեպի առթիվ: Նա տեսակետ է հայտնում, ճիշտ էՙ հռետորական հարցադրման ձեւով, թե արդյոք ադրբեջանցի գեներալները շփման գծում իրավիճակ լարելով չե՞ն հակադրվում ԱԳՆ-ին, որի ղեկավար Մամեդյարովն անցած երկուշաբթի խոսել էր Արցախի կարգավորման բանակցությունները շարունակելու նպատակահարմարության մասին:https://regnum.ru/news/polit/2275444.html Այս հարցադրման համատեքստում համարյա ինտրիգային է ադրբեջանական մամուլի հրապարակումը, որ հայկական կողմը «առաջնագիծ էր տեղափոխել «Օսա» զենիթա-հրթիռային կայանք, որպեսզի խոցի պաշտպանության նախարար Հասանովի ուղղաթիռը»: Ադրբեջանի ռազմական գերատեսչության արձագանքը բավական ենթատեքստային է «Երկիր ողջ օդային տարածքը եւ պաշտպանության նախարարի տեղաշարժը գտնվում է ՀՕՊ միջոցների հուսալի վերահսկողության տակ»: Սա փաստացի ակնարկ է, որ Հասանովիՙ ուղղաթիռը խոցելու հայկական կողմի մտադրության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մնում է ենթադրել, թե ում կարող է ձեռնտու լինել Հասանովի դեմ մահափորձը:

Ադրբեջանում տիրող ներքաղաքական հակասությունների մասին ուշագրավ հրապարում է արել anaxeber.az-ը: Ըստ այդմ, իշխանության մեջ կա «հինգերորդ զորասյուն, որը զանազան քայլերի դիմելովՙ նպատակ ունի դեմ առ դեմ կանգնեցնել նախագահ Իլհամ Ալիեւին եւ Արեւմուտքին, եւ դա Կրեմլի ծրագիրն է»:http://anaxeber.az/ust-manset/28908-hakimiyyet-daxilinde-5-ci-kolon-uzvleri-hucuma-kechibler-anti-qerb-koalisiyasindan-eliyeve-son-zerbenin-detallari.html

Լրատվամիջոցը համարում է, որ Մեհրիբան Ալիեւայի նշանակումը «հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնում Ադրբեջանի քաղաքական կյանքում մեծացրել է Փաշաեւների (նրա հայրական ընտանիքի- Վ. Ա.) հեղինակությունը , եւ հին գվարդիան այժմ փորձում է փոխնախագահներից մեկի պաշտոնում ունենալ իր ներկայացուցչին, որպեսզի իրավիճակը հավասարակշռվի»: Ադրբեջանում «հին գվարդիա» ասելով նկատի են ունենում իշխանության մեջ դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից պաշտոնավարող մի քանի դեմքերի, որոնց հովանավորը եւ Բաքվի ռուսամետ արտաքին քաղաքականության «կուրատոր» է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեհթիեւը: Իր վերլուծականում ադրբեջանական լրատվամիջոցը չի մասնավորեցնում, թե ովքեր են Կրեմլի «հինգերորդ զորասյուն» կազմում, բայց ընդգծումը, որ «ներիշխանական այս հակամարտությունը նախադեպը չունի եւ գնալով ավելի է սրվում»:

«Պարզ է, որ ռուսամետ ուժեր կան եւ ժամանակ առ ժամանակ իրենց ցույց են տալիս: Ռուսաստանում 2,5 միլիոնից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ են բնակվում: Մյուս կողմից, Ադրբեջանի հյուսիսային շրջաններում կան Ռուսաստանի հետ կապված ուժեր: Այսինքն, Ադրբեջանում Ռուսաստանը ազդեցության հնարավորություններ ունի: Իշխանության թիմում ե՛ւ ռուսամետ, ե՛ւ արեւմտամետ կադրեր կան: Ադրբեջանը փնտրում է իր համար նախընտրելի քաղաքական գործընկեր: Տեսնենք, թե այս անգամ ինչ կստացվի»,- ամփոփել է ադրբեջանական լրատվամիջոցը:

Այս հրապարակումը, երեւի, հատուկ ուշադրության չարժանանար եւ չդիտվեր իրավիճակի համատեքստում, եթե ադրբեջանական մամուլում տեղեկատվություն չտարածվեր, որ anaxeber.az-ի գլխավոր խմբագիրը հրավիրվել է դատախազություն, որտեղ նրան զգուշացրել են, որ «եւս մեկ անգամ պետական գաղտնիք հանդիսացող եւ չճշտված տեղեկություններ տարածելու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության»: Ալիեւի վարչակազմն, ինչպես երեւում է, պետական գաղտնիք է համարում ներիշխանական հակասությունների մասին տեղեկությունը: Իսկ դա նշանակում է, որ իրավիճակը չափազանց սրված է, իշխանությունը հասարակությունից թաքցնում է ներքին խնդիրները: Բայց ինչպես ասում ենՙ մախաթը պարկում չես թաքցնի. բավական է մի անզգույշ քայլ, եւ Ադրբեջանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվելՙ պետական հեղաշրջմամբ հանդերձ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.